Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ria.ru-ն «Փորձագետը մեկնաբանել է ԵՄին Հայաստանի անդամակցության ստորագրահավաքը» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել ստորագրահավաք իրականացնել երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ՝ համաձայնելով նախաձեռնող խմբի ստեղծմանը, որը կսկսի այդ գործընթացը, ինչը միտված է միավորել արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչներին։ Ստորագրահավաքը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը։ Օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար քաղաքացու ստորագրություն։

«Չնայած նրան, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաքի գործընթացի նախաձեռնողները ֆորմալ առումով իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր ուժեր չեն (վարչապետին): Ավելին, «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավար Արամ Սարգսյանն է այդ նախաձեռնության հեղինակներից մեկը, իշխող կոալիցիայի մաս է կազմում Երևանի ավագանիում»,- ria.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Նրա կարծիքով, դա ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում։ «Այլ հարց է, որ ելնելով որոշակի, այդ թվում՝ ներքին և արտաքին քաղաքական նկատառումներից, իշխանությունները դեռ ռիսկ չեն անում դա անել իրենց անունից»,- կարծում է փորձագետը։ Գնահատելով Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու շանսերը՝ Մաթևոսյանը նշել է, որ եթե դեպի ԵՄ ճանապարհը ստորագրահավաքով ու հանրաքվեով լիներ, ապա հարևան Թուրքիան տարիներ առաջ դա արած կլիներ։

«Այսինքն, այս դեպքում մենք պարզապես ականատես ենք որոշակի քաղաքական շահարկման, որը նպատակ ունի մոլորեցնել մարդկանց ու հասարակական կարծիքը, փորձել համոզել, որ Հայաստանն ունի հստակ եվրոպական հեռանկարներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մաթևոսյանը նաև հավելել է, որ ԵՄ-ն ինքն է հիմա կանգնած խնդիրների առաջ, և Երևանի՝ նրան անդամակցելու հեռանկարները չափազանց կասկածելի են։ «Տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Իրանը ձգտում է միանալ BRICS-ին, Թուրքիան և Ադրբեջանը՝ ևս: Մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո Վրաստանը նույնպես դիմի BRICS-ին միանալու համար: Այս ամենի համատեքստում դժվար է պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է Մաթևոսյանը։

Նրա կարծիքով, ուշագրավ է նաև այն, որ հետխորհրդային տարածքում գործընթացների կուլիսային համակարգողները այնքան էլ հաճախ չեն բարդացնում իրենց կյանքը՝ փոխելով սցենարները։ «Մենք տեսնում ենք, որ Մոլդովայում նման հանրաքվե են ուզում անցկացնել հենց այն օրը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Բացարձակապես զարմանալի չի լինի, եթե Հայաստանի իշխանությունները ստորագրահավաքից հետո փորձեն հաջորդ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացնել ԵՄ-ին միանալու հնարավոր հանրաքվեն, եթե, իհարկե, որոշեն նման ռիսկային քայլ կատարել»,- ասել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԳևորգ Մ․-ն մահացավՈ՞վքեր կստանան ավանդի փոխհատուցում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի կարված գրպաններ Ձյունը չի նահանջի․ եղանակը մինչև փետրվարի 5-ը Երևանում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծել Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համարՓաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան Վիրուսի այս ձևը մահացու է երեխաների համարԻշխանությունը դժկամությամբ է արձագանքում ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին Փետրվարի 14-ին գազ չի լինի«Ժամանակը սպառվում է. ինչպես է զրոյացվում Հայաստանը»«Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն» Որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվե անց կացնել․ պատմության այս օրը (10 փետրվար)ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Այսօր արևի պտույտի պատճառով Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ. ինչ է հայտնիՁյուն է տեղումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՇները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ«Բարսելոնա»-ն 4։1 հաշվով հաղթել է «Սևիլիա»-ին Վթար․ ջուր չի լինելուՌուսների ծանր գիշերըՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ռուսական ռուբլին շարունակում է աճ գրանցել Ատամնաբույժների համաշխարհային օր. պատմության այս օրը (09 փետրվար)Թրամփն ու համաշխարհային սահմանները. ռուս քաղաքագետը փոփոխություններ է կանխատեսելՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը ռիսկեր կստեղծի Հայաստանի պետականության համար«Արբատ»–ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը. Լիբերալները փորձում են շեղել Ուկրաինային մեղքիցՏարասովը հերքել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումներըԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր Քեթի գյուղում անասանակեր է այրվել Գնդակոծվել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացելԱվտոբուսի GPS սարքը թույլ է տալիս հետևել դրա տեղաշարժին․ ինչպես օգտվել14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ Մահացել է հայտնի դերասանի զարմիկըՁյուն է տեղում․ ճանապարհներ են փակվելԹմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում էՄիշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ Ով է այսօր Հրազդանում սպանվածըՂրղըզական խաղողն է ամենաշատն արտահանվել ԵԱՏՄ երկրներ Իշխանությունը կադրային սով ունիԶինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԱմերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունըՃՏՊ Տավուշի մարզումԱղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են
Ամենադիտված