Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Նախապատմությունը

Իգոր Սարգսյանին առանց հիմքերի ազատել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 2019 թ. հոկտեմբերի 23-ին: Իգոր Սարգսյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Փաշինյանի ապօրինի որոշումը: Թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչում, թե՛ Վճռաբեկում կայացրած որոշումները եղել են Իգոր Սարգսյանի օգտին, այն է՝ Փաշինյանն ապօրինի է ազատել վերջինիս աշխատանքից և պարտավոր է վերականգնել նույն պաշտոնին:

Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում՝ 2023 թ. մայիսի 3-ին Փաշինյանը պարտավոր էր Իգոր Սարգսյանին վերականգնել աշխատանքի, սակայն նա չի կատարում դատարանի որոշումը, և գործը գնում է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Վերջինս օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված պարտականությունը կատարելու փոխարեն՝ պարզաբանումներ է խնդրել Վարչական դատարանից, թե ու՞մ ազատի, որ նրա փոխարեն նշանակի Իգոր Սարգսյանին: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նաև դիմել է կառավարությանը՝ գրավոր տեղեկանալու համար, թե ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի քանի՞ հաստիք գոյություն ունի: Կառավարությունը իր սխալ պատասխանով շփոթմունք է առաջացրել՝ պատասխանելով, թե, իբր, տեղակալի 2 հաստիք կա, երկուսն էլ ծանրաբեռնված են: Իրականում եղել է տեղակալի 3 հաստիք:

Գործընթացի հաջորդ սերիան

Իգոր Սարգսյանին աշխատանքի վերականգնման հայցով հաջորդիվ դատարան է դիմում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը ևս հաղթում է բոլոր ինստանցիաներում. թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները որոշում են կայացնում, որ Իգոր Սարգսյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, լիովին օրինական է նախորդիվ կայացրած դատական վճիռը, և որ պաշտոնյան պետք է վերականգնվի իր աշխատանքին: Այս գործընթացը տևել է 1 տարի 4 ամիս:

Քանի որ նման այլ գործերով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում կային կայացրած որոշումներ և գործերը հասել էին Վճռաբեկ դատարան, վերջինս 2024 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզաբանում ստանալու այն մասին, թե արդյո՞ք հայեցողական պաշտոնի նշանակողը (այն է՝ ՀՀ վարչապետը) կարող է իր հայեցողությամբ նաև ազատել պաշտոնից: ՍԴ-ն պատասխանել է, որ, այո, իրավունք ունի: Կառավարությունն ըստ այդմ հայց է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որ վերջինս կատարի ՍԴ-ի եզրակացությունը: Վճռաբեկը մերժել է կառավարության հայցը, քանի որ, ինչպես նշեցինք, դատարանի վճիռն ուժի մեջ էր մտել 2023 թ. մայիսի 3-ին:

Փաշինյանի տմարդի և ողորմելի քայլը

Քանի որ կառավարությանն այլ ելք չէր մնում, քան կատարել դատարանի որոշումը։ Փաշինյանը սեպտեմբերի 2024 թ․ 6-ի որոշմամբ ավելացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 4-րդ տեղակալի հաստիքը, սակայն չէր ավելացրել վերջինիս օգնականի հաստիքը, ինչը հենց ապացուցում է, որ վերջինս պատրաստվում էր ազատել այդ հաստիքում նշանակվող անձին, ինչը և տեղի ունեցավ։ Փաշինյանը 2024 թ. սեպտեմբերի 11-ին կայացրել է վերանշանակման որոշումը, Իգոր Սարգսյանն այդ մասին ծանուցվել է սեպտեմբերի 12-ին, իսկ ահա սեպտեմբերի 13-ին նույն Փաշինյանը Իգոր Սարգսյանին վերստին ազատել է աշխատանքից՝ հնարավորություն չտալով վերջինիս անգամ ներկայանալու աշխատանքի:

Հանրապետության ղեկավարի աթոռն զբաղեցնողն այսպե՛ս է «հարգում» մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:  

Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան
Ամենադիտված