Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքում ոչ բոլորն են տեղավորվում. ինչո՞ւ է Իրանը վախենում Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղի բացելուց» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերում Զանգեզուրի միջանցքի թեմայում ի հայտ է եկել իրանական գործոնը, գրում է kommersant.ru-ն։ Իրանական լրատվամիջոցները, այդ թվում «Թասնիմ» գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հաղորդել է, որ Թեհրանը, իբր, դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Գործակալությունը հայտնել է, որ Իրանը, որը նախկինում էլ դեմ էր այդ նախագծին, «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ռուսական կողմին համապատասխան ուղերձ փոխանցելու համար»։

Բանն այն էր, որ սեպտեմբերի 2-ին Իրանի ԱԳՆ-ն հանդիպման էր կանչել ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին։

«Հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան կիսվել է Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետներով։ Ընդգծվել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խթանման հարցերում և հավելվել, որ Թեհրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության»,- ավելի ուշ հայտարարել էր Իրանի ԱԳՆ-ն։

Այդ հայտարարության մեջ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ դժգոհության ոչ մի նշույլ չկա, բայց արևմտյան և իրանական լրատվամիջոցները, այդ թվում բրիտանական The Guardian-ը և նույն «Թասնիմ»-ը, Իրանի ԱԳՆ-ում կայացած հանդիպումը գնահատել են որպես Զանգեզուրի միջանցքի շուրջ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների սառեցման միանշանակ հաստատում։ 

Մոսկվան վստահ է, որ այն միջանցքը, որը նշված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ, բացելն անհրաժեշտ է։ Օգոստոսի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ «երկու կողմերի համար ընդունելի պայմաններով»։ Մինչդեռ 2020 թվականի եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե անմիջապես հետո հայկական կողմը սկսեց պնդել, որ այդ փաստաթղթում չկան «Զանգեզուրի միջանցք» բառերը։ Երևանում այդ հանգամանքը բավարար պատճառ է համարվել «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո Սյունիքով տրանսպորտային երթուղի անցկացնելու համաձայնագրից դուրս գալու համար»։ Նաև հենց արտաքին վերահսկողության մասին նշումն է դժգոհություն առաջացնում իրանցիների մոտ։ 
 «Ադրբեջանն առաջարկում է ապաշրջափակում հաշվի առնելով  միայն այդ ճանապարհի համար հատուկ ռեժիմը։ Ռուսաստանը պահանջում է իր մասնակցությունը, իսկ Իրանը դեմ է այդ ամենին։ Այս դժվարին պայմաններում էլ բանակցություններ են ընթանում»,- kommersant.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:

Իսկ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման հարցերով փորձագետ Մորթեզա Նասերյանն իրանական Mehr լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Բաքվի վերահսկողությամբ միջանցքի բացումը կկտրի Իրանի անմիջական կապը հարևան Հայաստանի հետ: Մինչդեռ պաշտոնական մակարդակով Իրանը միայն մեկ անգամ է ակնհայտ դժգոհություն հայտնել Զանգեզուրի միջանցքի նախագծի վերաբերյալ։ Հուլիսին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ միջանցքը «չի համապատասխանում Հայաստանի շահերին»։
Մյուս հայտարարությունները եղել են շատ ավելի պարզունակ ու զուսպ: Այսպես, սեպտեմբերի 9-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին էր որոշել հստակեցնել դիրքորոշումը պարզաբանելով, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը Հարավային Կովկասի բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգմամբ։

Դիվանագետն ընդգծել էր, որ իրանական կողմը ձգտում է կայուն խաղաղություն պահպանել Հարավային Կովկասում և հանդես է գալիս «3+3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան + Թուրքիա, Իրան, Վրաստան) կիրառման օգտին: Թեման վերջերս մեկնաբանել էր նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծելով. «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերանայում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»: Ընդ որում ոչ նախարարը, ոչ էլ նրա տեղակալները քննադատական հայտարարություններ չէին արել Ռուսաստանի Դաշնության կամ Ադրբեջանի հասցեին։

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքով, միջանցքի վերաբերյալ Իրանի պնդումները զուտ տնտեսական բնույթ ունեն, քանի որ Թեհրանը ցանկանում է ստեղծել իր միջանցքը:  «Իրանը փոխզիջումային տարբերակ է առաջարկում, դա Արազ գետի իր ափի երկայնքով ճանապարհն է, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ աշխատանքները սկսելու համար հույս ունենալով, որ Ադրբեջանը նույնպես կֆինանսավորի այդ միջանցքը»,- նշել է պատգամավորը։ Նրա խոսքով, եթե նախագիծն իրագործվի, Իրանը լրացուցիչ լծակներ ձեռք կբերի Բաքվի վրա, քանի որ ցանկացած պահի կկարողանա որոշել թույլ տալ տրանսպորտային փոխադրումներ, թե ոչ։

Մինչդեռ kommersant.ru-ի երևանյան զրուցակից, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը համաձայն չէ բացառապես տնտեսական շահերի մասին կարծիքի հետ։ Նրա կարծիքով, Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իրանի մտահոգությունները կապված են աշխարհաքաղաքական ռիսկերի հետ:

«Իրանի ողջ պարագծի երկայնքով բավականին շատ են այն երկրները, որտեղ կա ԱՄՆ-ի լուրջ ազդեցություն կամ անկայունության բարձր մակարդակ։ Ուստի Իրանն իրեն բավական մեկուսացված և ճնշման տակ է զգում։ Այդ առումով էլ Հայաստանը գրավիչ գործընկեր է թվում։ Միջանցքի կառուցումը ենթադրում է արտատարածքային վերահսկողություն, ինչը նշանակում է Հայաստանի կողմից այդ տարածքի նկատմամբ ինքնիշխանության փաստացի կորուստ։ Ըստ այդմ էլ, այդ համատեքստում Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանին իրենից կտրելու ցանկացած փորձ»,- կարծիք է հայտնել նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել ՄոսկվաՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով«Կարաս ինչ ուզում ես գրես». Վարդան Այվազյանը չի մեկնաբանում իր վրաստանյան գույքի ծագումը «Հետք»Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Փաշինյան«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքներըՀայաստան-Իրան պետական սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահներըԼուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել՝ հրապարակայնորեն դեմ հանդես գալ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներինՄի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆԳաղթшկան ենք, վարձով ենք ապրում, ո՞ւր գնանք. սփյուռքահայ 10 անհատ ձեռներեցի Հրապարակի գետնանցումում գտնվող կրպակները կապարակնքվեցինԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվՀայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահԲայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը կհանդիպեն Բեռլինում՝ Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի շուրջ բանակցությունների համարԻրանը փորձարկել է С-400 ՀՕՊ համակարգերը «Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում վիրահատված բուժառունԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԿրեմլում Փաշինյանին ընդունել է Վլադիմիր Պուտինը Երևանում ավտոբուսների 3 վարորդներ դիզվառելիք են գողացել Ինչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել է Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր ՆԳՆ-ն զգուշացնում է «Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Եղանակային ինչ անակնկալներ են սպասվումՉինաստանի բանակն արդիականացնում է հրետանային հաուբիցները հակադրոնային հնարավորություններովՔաղաքագետ Տարասովը պարզաբանել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի փարիզյան այցի նպատակըԻսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական կապերի զարգացման նոր քայլ են կատարելՌուսերենը ծաղրելով Փաշինյանը Հայաստանին գցում է ուկրաինական ծուղակը«Փաշինյանի միջուկային գերեզմանը» Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)Brent-ը էժանացել է Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում կայացել է համերգ՝ Մերի Մովսիսյանի և Խաչատուր Սարկիսյանցի մասնակցությամբ Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներում
Ամենադիտված