Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ց է կախված շարժման հաջողությունը, և արդյո՞ք Հայաստանում կլինի «թեժ աշուն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru-ն «Արդյո՞ք Հայաստանում սկսվում է «քաղաքական թեժ աշուն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ առանց այդ էլ ակտիվ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Միանգամայն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը վայելում են Արևմուտքի և հատկապես Սպիտակ տան լիակատար աջակցությունը, ինչը թույլ է տալիս նրանց պահպանել իշխանությունը նույնիսկ ժողովրդական աճող դժգոհության պայմաններում։ Վաշինգտոնը չի թաքցնում Փաշինյանի դիրքերն ամրապնդելու իր ցանկությունը, ինչը հաստատում է երկրի ներքին իրավիճակի վերահսկողության ապահովմանը ուղղված ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական աջակցությամբ։ Հատկանշական է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և նրա մերձավոր շրջապատից մարդիկ բազմիցս են հայտարարել կամ անուղղակի ակնարկել, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները իբր ներշնչված են եղել Մոսկվայից։

Ըստ նրանց, իբր բնակչության շրջանում դժգոհության վերջին ալիքների հետևում կանգնած է հենց «Կրեմլը», իսկ ամերիկյան աջակցությունը այդ բողոքի տրամադրությունները զսպելու հիմնական գործոնն է։ Քաղաքական «աշնան» մոտենալով, որը կարող է շատ թեժ լինել, Փաշինյանն ու նրա կուրատորներն ակտիվացրել են հռետորաբանությունը իբր «Կրեմլի դրդմամբ» նախապատրաստվող զանգվածային բողոքի ակցիաների մասին և ներկայացնում են իրենց նորաստեղծ արևմտյան գործընկերներին գրեթե որպես «առանց վախի և նախատինքի ասպետներ», ովքեր վճռականորեն են տրամադրված երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու հարցում: Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն կենտրոնացած են Արևմուտքի վրա, այլ նաև նպատակաուղղված օգտագործում են նրա ռեսուրսները ներքին դիմադրությունը ճնշելու նպատակով։

ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ձեռք է բերում այնպիսի չափումներ, որոնք դժվար է անտեսել, դա լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ապագայի համար, վտանգում է ինքնիշխանությունը և ներքին խնդիրները ինքնուրույն լուծելու կարողությունը։ Ի սկզբանե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի զանգվածային ցույցերը մարզերում և մայրաքաղաքում ընդգծված զգացմունքային բնույթ էին կրում։ Գործող իշխանության քաղաքականությունից զանգվածային դժգոհությունն ու հիասթափությունը հանգեցրեց հզոր հանրահավաքների և ցույցերի ալիքի, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Իսկ «Բագրատ Գալստանյանի անվան» բողոքի ակցիաների շոշափելի արդյունքների չհանգեցնելու հիմնական պատճառներից մեկը կոնկրետ ռազմավարության բացակայությունն էր։

Բացի այդ, բողոքի շարժման շարքերում բազմիցս էին նկատվել «հին» իշխանության ներկայացուցիչներ, ինչը ոչ միայն կասկածներ էր հարուցում բազմաթիվ մասնակիցների և դիտորդների շրջանում, այլ նաև փաստարկներ էր տալիս հակառակորդներին։ Նրանց ներկայությունը մի շարք հանրահավաքներին ու երթերին այնպիսի զգացողություն էր առաջացնում, որ Փաշինյանի դեմ պայքարը որոշակի հանգամանքներում կարող է հանդես գալ որպես նախկին վերնախավին իշխանության վերադարձնելու փորձ։ Ամռանը բողոքի շարժումը, չնայած աճող ճնշմանն ու համեմատաբար քիչ քանակի սպորադիկ ակցիաներին, բախվեց ակտիվ գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտության։ Այդ որոշումը, ըստ ամենայնի, կայացվել է ռազմավարությունը վերագնահատելու և պայքարի նոր, ավելի կազմակերպված փուլի նախապատրաստվելու նպատակով։

Բայց բողոքի ակցիայի կազմակերպիչները հասկացրել են, որ ամառային հանգիստը չի նշանակում դիմադրության ավարտ, այլ ընդհակառակը, ծառայում է ուժերի մոբիլիզացմանը և հանդիսանում է առավել արդյունավետ մոտեցումներ մշակելու կարևոր փուլ։ Եթե հավատանք բողոքի ակցիաների կազմակերպիչներին, ապա համեմատաբար կարճ «ամառային հանգստի» ընթացքում նրանք ակտիվ աշխատանք են տարել ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ համակարգումը ընդլայնելու, նոր համախոհներ ներգրավելու և գործողությունների միասնական պլան մշակելու ուղղությամբ։ Բողոքի առաջնորդները ձգտում են հանրությանը ներկայացնել գործողությունների ավելի հստակ և կոնկրետ ծրագիր: Այնուամենայնիվ, չնայած բոլոր ջանքերին, բողոքի շարժումը, ամենայն հավանականությամբ, կրկին կբախվի լուրջ մարտահրավերների, ներառյալ ընդդիմադիր ուժերի միջև միասնականության բացակայությանը:

Բացի այդ, Հայաստանում տարբեր ձևերով գործող արևմտյան խաղացողների կողմից Փաշինյանին և նրա կառավարությանը վերը նշված ակտիվ աջակցությունը նույնպես, մեղմ ասած, չի հեշտացնի ընդդիմության գործը։ Այն պայմաններում, երբ արտաքին ուժերը զգալի ազդեցություն ունեն Հայաստանի ներքին քաղաքականության վրա, բողոքի շարժումը հայտնվում է ծանր վիճակում, քանի որ ստիպված է լինում դիմակայել ոչ միայն ներքին խնդիրներին ու մարտահրավերներին, այլ նաև արտաքին գործոններին։ «Պայքարը չի տևի մինչև 2026 թվականի ընտրությունները,- վստահեցրել է Բագրատ արքեպիսկոպոսը, – ոչ ոք հակված չէ ամեն ինչ հետաձգել ավելի ուշ ժամկետների: Մենք էլ ենք պատրաստվում, ինչպես թշնամին։

«Թշնամի» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներ են»։ Ամեն դեպքում, շարժման հաջողությունը, որը դեռ հայտնի է որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժում, կախված կլինի նրա առաջնորդների կարողություններից, արմատական հռետորաբանությունից դուրս հասարակությանը գործող ռեժիմին հստակ և համոզիչ այլընտրանք առաջարկելուց, ներքին տարաձայնությունները հաղթահարելու և աջակցության նպատակով լայն շրջանակներ մոբիլիզացնելու կարողություններից։ Հակառակ դեպքում, բողոքի ակցիաները կարող են մնալ ընդամենը այն հերթական դրվագը հետխորհրդային Հայաստանում փոփոխությունների համար երկարատև պայքարում, որն իրական արդյունքների չի հանգեցրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասկը հայտնել է, որ երկուշաբթի կներկայացվի «Երկրի վրա ամենախելացի արհեստական ​​բանականությունը» Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Audi» մակնիշի ավտոմեքենայում Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասինՄեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ ԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի կnրուստները գերազանցում են 61 հազարը․ ՌԴ ՊՆ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով Ո՞ւմ է պատկանում պետությանը վերադարձված 14 հազար ԱՄՆ դոլարանոց Range Rover մեքենան Երվանդ Մկրտչյանը հաղթել է աթլետիկայի Բալկանյան երկրների փակ առաջնությունումՆիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող Ի՞նչ կարգով է աշխատող կանանց տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ Ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՍևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում Հայկական կինոն Բեռլինում նոր հասցե ունի Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջԱՄՆ-ի և Բելառուսի միջև մեծ գործարք է սպասվում․ NYT Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ծաղկաձորում փորձարկվելու է էլեկտրական շչակ Վասերման. ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը կկործանեն Հայաստանը«Արևմուտքը հեռու է, իսկ Ռուսաստանը մոտ է»Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքըՄահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անօգնական ու վիրավոր ձիու տերը, ով գտնվում էր ՌԴ-ում, օդանավակայանից անմիջապես եկել է ձիու մոտ«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի». Փաշինյանը արդարացրել է Հայաստանի ռազմականացումըԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. հյուրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքի մոտ էլ՝ ատրճանակ. shamshyan.comԻ՞նչ է պատմում ձերբակալված հայ բլոգերի ընկերուհին. Hraparak ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Վրաստանին ու Հայաստանին սպառնում է Թուրքիայի ու Ադրբեջանի կոնդոմինիումը Սպասվում է ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայումՆյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը. պատմության այս օրը (16 փետրվար) Պատերազմից 5 տարի անց նույնականցմամբ գտնվել են եղբայրների մարմիններըԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետԲախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ Դիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջ Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Բեյրութում վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ ուժերի փոխհրամանատարը 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել
Ամենադիտված