Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարաբերությունների սրո՞ւմ, թե՞ զուտ քաղաքական հռետորաբանություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Հայաստանը պատրաստվում է խզե՞լ հարաբերությունները Բելառուսի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ այն հարցի շուրջ՝ արդյո՞ք պետք է սպասել Երևանի և Մինսկի միջև հակամարտության սրացում, թե՞ վերջին շրջանի փոխադարձ մեղադրանքներն ընդամենը քաղաքական հռետորաբանություն են, պարբերականը զրուցել է փորձագետների հետ։ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Ռուսաստանից հեռանալը աճող հակասություններ է առաջացնում ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Մինսկի հետ։ Հայ-բելառուսական հարաբերությունների լարվածության նոր փուլը, որն առանց այդ էլ անամպ չէր Ադրբեջանի հետ Բելառուսի սերտ կապերի պատճառով, ծագել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մի շարք կոշտ հայտարարություններից հետո։

Լուկաշենկոն, որի խոսքերը Հայաստանում հաճախ ընկալվում են որպես Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշում, հեգնանքով հայտարարել է. «Ո՞մ են պետք հայերը, բացի մեզանից, ոչ մեկին: Ի՞նչ Ֆրանսիա, վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»: Այդ խոսքերը վրդովմունքի ալիք են բարձրացրել հայ հասարակության մեջ։ Բողոքի ցույց է եղել Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց, ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ են նետել՝ վանկարկելով «դո՛ւրս Հայաստանից» կարգախոսը։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը հայ-բելառուսական հակասությունների սրման երկու հիմնական պատճառ է առանձնացրել: «Առաջինը հայ-ռուսական հարաբերությունների աճող լարվածությունն է, երկրորդը Բելառուսի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ»,- նշել է Նավասարդյանը dw.com-ին տված հարցազրույցում։

Մի կողմից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առաջնորդ, մյուս կողմից՝ քննադատելով Հայաստանի ղեկավարությանը, Լուկաշենկոն, ինչպես կարծում է Նավասարդյանը, ցանկանում է հաճոյանալ Բաքվի իր գործընկերոջը։ Մինչդեռ, չնայած Երևան-Մինսկ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամին, փորձագետները չեն ակնկալում հակամարտության հետագա սրացում, քանի որ այդ ամենը թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան էլ կարևոր չէ երկու կողմի համար։ «Ուստի, միմյանց հասցեին հնչող ներկայիս կոշտ հայտարարությունները պետք է դիտարկել քաղաքական հռետորաբանության համատեքստում, ոչ ավելին»,- պարզաբանել է Նավասարդյանը՝ նշելով, որ միայն մեկ դեպքում կարող է լինել հարաբերությունների մակարդակի անկում, և դա Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների կտրուկ վատթարացում է։

Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ Երևանի «APRI Արմենիա» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի շարունակությունն էր, և դա Ռուսաստանից հեռանալն է: Սակայն վերլուծաբանը ներկայում չի ակնկալում այնպիսի կտրուկ շարժումներ, ինչպիսին է Մինսկի հետ հարաբերությունների խզումը։ «Այդ առումով Հայաստանը սպասում է Արևմուտքի աջակցությանը, եթե Երևանը վատթարացնի հարաբերությունները իր ֆորմալ դաշնակիցների հետ, ապա նա պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի, օրինակ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնի»,- կարծիք է հայտնել Մելքոնյանը dw.com-ի հետ զրույցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԵղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ռուբլին շարունակում է աճելՃշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»ՀԷՑ-ից տեղեկացնում են՝ լույս չի լինելուՊատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ» Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականի եւ մարզպետի միջեւ լարվածությունը խորացել է, իրար չեն ուզում տեսնել․«Հրապարակ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»
Ամենադիտված