Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերասեր էր, բարի, կենսուրախ». Արամ Մնացականյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամս շատ բարի էր, ժպիտը միշտ դեմքին: Ընկերների հանդեպ հոգատար էր, ընկերասեր: Շատ ակտիվ երեխա էր, այդպիսին էր նաև հասուն տարիքում: Ավագ եղբոր հետ կարծես հակապատկերներ լինեն, մեծս՝ բնավորությամբ հանգիստ, իսկ Արամս՝ շատ աշխույժ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Արամի մայրիկը:

Արամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց ընդունակ երեխա էր: «Ռուսաց լեզու շատ լավ գիտեր, մաթեմատիկան: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում»: Առհասարակ, սպորտն Արամի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: «Ձեռքի ուժ, ըմբշամարտ, իմ ուժեղ տղան էր: Հայաստանում անցկացված բազմաթիվ մրցումների է մասնակցել, բազում մեդալներ ու պատվոգրեր ունի»: Ամռան ամիսներին ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: «Արամը, կարծես, չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչով պետք է զբաղվի, ինչ ուղղությամբ շարունակի ուսումը: Հաճախ նաև ասում էր՝ գուցե դրսում ինչ-որ տեղ սովորեմ, դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իր հետաքրքրությունները պտտվում էին տեխնիկայի շուրջ, սիրում էր նորոգել, կարգի բերել համակարգիչներ, հեռախոսներ»:

Մայրիկն ասում է՝ շատ մեծ էր իր կապվածությունը գյուղի հետ: «Սիրում էր Վաղաշենը: Քաղաքում իր դասընկերներից ոմանք սովորում էին, եկել էր նրանց մոտ: Այդ ժամանակ ասաց՝ գնամ քաղաք, ես էլ մի տեղ ընդունվեմ, կսովորեմ ու նաև կաշխատեմ: Մի քանի օր մնաց քաղաքում, բայց չհարմարվեց, վերադարձավ գյուղ: Շատ հարգված էր գյուղում, ընկերներ շատ ուներ, բոլորի հանդեպ հարգանքով էր, նույն հարգանքը նաև իրեն էին փոխադարձում»: Արամը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվում 44-օրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ հոգեբանորեն բարդ էր թե՛ ծնողների, թե՛ տղաների համար: «Արամն աշխատանքը թողեց ու վերադարձավ Հայաստան, որ մեկնի բանակ: Ասում էր՝ իմ հայրենիքի համար պետք է ծառայեմ: Շատ էր շտապում ծառայության հարցում. «Մա՛մ, գնամ, ծառայեմ ու շուտ գամ»: Իր երկու դասընկերները 2020 թ.-ի ամռանը՝ հուլիսին գնացին բանակ: Արամս գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ ինձ էլ իմ ընկերների հետ զորակոչեք: Բայց իրեն մերժել էին՝ տղա՛ ջան, տուն գնա, հենց քո 18-ամյակը լրանա, նոր կմեկնես ծառայության»: 2021 թ.-ի փետրվարի 9-ին Արամը զորակոչվում է զինվորական ծառայության:

Ծառայել է Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Երբ արդեն փետրվարն էր, ասաց. «Մա՛մ, գնամ զինկոմիսարիատ, որ առաջիններից մեկը ես գնամ բանակ»: Այդպես էլ եղավ: Ինքը տրտնջացող չէր, երբեք չի դժգոհել որևէ բանից, շատ ուրախ էր: Ինքն է նամակ գրել, որ իրեն Խնձորեսկից տեղափոխեն «Զանգեր», միայն մեկ անգամ ասաց՝ Խնձորեսկում ավելի լավ էր: Իսկ, առհասարակ, ոչ մի դժգոհություն. «Տղա եմ, պետք է ծառայեմ, տղամարդ դառնամ»: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ ուզում էր անդամագրվել Սասուն Միքայել յանի ջոկատին, մեկնել պատերազմ, բայց մենք թույլ չտվեցինք. «Արա՛մ ջան, դու փոքր ես, քո ժամանակը կգա, դու էլ կգնաս»»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ուղղություններից մեկը Սյունիքն էր, Իշխանասարը, որտեղ նաև Արամն էր: «Սեպտեմբերի 12-ին ես էլ, մեծ տղաս էլ խոսել ենք իր հետ: Իսկ հետո պատերազմը սկսվեց: Իրենից որևէ լուր չկար: Այդ ժամանակ ես ու տղաս էինք Հայաստանում, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել»:

Արամն իր ընկերների հետ անմահացավ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, չենթարկվեց նահանջի հրամանին՝ մենակ չթողնելով զինակիցներին, չզիջելով իրեն վստահված դիրքը, ծանր վիրավորում ստանալով, բայց շարունակելով պայքարել: Իշխանասարում անմահացած տղաների մասին, վստահաբար, խոսելու առիթներ դեռ շատ են լինելու, քանզի կարիք կա ներկայացնելու այդ օրերին տեղի ունեցածը, պատմելու նրանց մասին, ովքեր չվախեցան թշնամուց: Թիկունքը բաց, առանց օգնության, բայց մինչև վերջին փամփուշտը պայքարած տղաներն անմահացան հանուն հայրենիքի: Արամը տուն «վերադարձավ» օրեր անց մեր 95 տղաների հետ: «Երեխուն բերել էին Էջմիածին, այնտեղ կանչեցին ամուսնուս, որ հաստատի մեր տղայի ինքնությունը: Նշաններ ուներ Արամս, հենց դրանով էլ ճանաչել էին իրեն: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չէր եղել: Էջմիածնից Արամիս բերել էին Մարտունի, այնտեղից էլ՝ արդեն տուն»: Հիմա Արամը հայրենի գյուղում է՝ 44-օրյա պատերազմում անմահացած ինը տղաների կողքին:

«Ընդհանուր առմամբ, գյուղում տասը զոհ ունենք, տասներորդն Արամս է»: Տիկին Նաիրան նեղսրտում է, որ որդու անմահանալուց հետո որևէ մեկն իրենց չի այցելել զորամասից: «Չէ՞ որ մեր երեխաները ժամեր շարունակ պայքարել էին, իրենց կյանքը զոհել: Բայց մեկ անգամ զորամասից չեկան Արամիս տուն, չեկան իմանալու, թե ինչպես գտանք մեր երեխաներին, չեկան հարցերին պատասխանելու, չեկան ուղղակի մեր տղաների մոտ: Անգամ զանգ չտվեցին որևէ բան ճշտելու համար: Սա որևէ ծնողի չէր սփոփելու, բայց սա վերաբերմունք է, որը մինչ օրս չենք տեսել»: Ապրելու ուժի մասին: Այս հարցը տալիս զգացողությունները միշտ տարբեր են, չնայած գիտենք, թե ինչ պատասխան է հնչելու: «Մեծ տղաս է ուժ տալիս՝ Ռոմանս: Իր համար ենք ապրում: Ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Մեկ էլ այն, որ կարողանամ այցելել Արամիս: Ապրելու ուժը երկու տղաներս են»:

Հ. Գ. - Արամ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինԻսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. ՈւիթքոֆՀայ-իսպանացի անվանի ջութակահարի վարպետության դասերը կարևոր ուղենիշ դարձան պատանի երաժիշտների համարԹմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը Տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
Ամենադիտված