Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ այն բանից, թե վերջին ասուլիսում Փաշինյանը ինչ «զեղումներ» արտահայտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, փաստն այն է, որ նրա վարչախմբի դիրքորոշումը շարունակում է մնալ հակառուսական: Ասենք, հենց նույն ասուլիսում, մինչ այդ «դարակազմիկ» զեղումները հնչած հայտարարություններն էլ, դրանց ընդհանուր բնույթն ու բովանդակությունը դա էին արտացոլում: Այն, ինչ ասաց Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե՝ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ վատ բառապաշարով խոսելը և էլի մի քանի ֆրազ՝ նույն ոգով, իրականում այնքան էլ չէր վերաբերում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությանը: Դա, ավելի շուտ, խոսակցության տոնայնության մասին էր, կարելի է ասել: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը, կարելի է ասել, ցուցադրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ:

Փաստը մնում է փաստ, որ վարչապետելու 6 տարի և 3 ամսվա ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ, այնպես էլ նրա ամբողջ թիմը՝ հիմնական դերակատարներով, արել ու անում են ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելու, Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու, Ռուսաստանին որևէ վատություն անելու համար: Մի խոսքով, արևմտյան թելը թելելու համար: Փաշինյանի ու նրա քաղաքական խմբի դիրքավորումը մնում է հակառուսական, ըստ այդմ՝ նաև Հայաստանին հարվածող, Հայաստանի կենսական շահերին հակասող: Ի դեպ, Փաշինյանի հայտարարություններին նաև Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դիվանագիտորեն, բայց այնպես, որ վերջին «պողոսին» էլ հասկանալի լինի, նախ նկատեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են (ցանկանում էին) ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ Արցախում ճգնաժամը կարգավորելու համար, ապա՝ «ի սեր Աստծո»:

Այնուամենայնիվ, սա դիվանագիտական արտահայտություն է, այլ ոչ թե աստվածաբանական: Այլ կերպ ասած՝ Լավրովն ակնարկում է՝ մեղքը՝ ձեր վզին, եթե կուզեք՝ խղճին: Իրականում բանիմաց մարդիկ հասկանում են, որ չկա առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Հա, գեղեցիկ ֆրազներ ասվում են, բայց իրականում նման բան չկա: Կա Թուրքիայի վերահսկողության ներքո իրականացվող ադրբեջանական թելադրանք Հայաստանի փաշինյանական իշխանություններին, որոնք էլ մեծագույն հաճույքով կատարում են այդ թշնամական հրահանգները: Հոշոտված Արցախը, տակավին հոշոտվող և հեկտար առ հեկտար թշնամուն նվիրվող հայկական տարածքները՝ ապացույց: Չնայած ապացույցները շատ են: Սկսած թեկուզ նրանից, թե ինչ կարգի, թշնամուց էլ վատթար ատելություն են տածում Արցախի հայերի նկատմամբ նույն Փաշինյանն ու նրա, այս դեպքում կարելի ասել՝ պաշտամունքի ներկայացուցիչները կամ «վկաները»:

Լավրովն, ի դեպ, իր արձագանքում շարունակ ակնարկում էր այն մասին, որ Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, «եռակողմ ձևաչափով», այսինքն՝ ներառյալ Ալիևին, որոշակի բաներ են պայմանավորվել ինչպես սահմանազատման ընթացքի, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ի լրումն, ակնարկվում էր նաև, որ հիմնականում Հայաստանը, իմա՝ Փաշինյանի իշխանությունն է «թռել» այդ պայմանավորվածություններից: «Թռնելու» պատճառն էլ, մեծ հաշվով, գաղտնիք չէ: Փաշինյանական իշխանությունը որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ խոստանալ ու, Փաշինյանի ասած, ինքզինքը «գժի տեղ դնելով», խուսափել դրանք կատարելուց: Ներքին կյանքում դա որոշ չափով ստացվում է, ի լրումն, եթե չի ստացվում, ապա միշտ ձեռքի տակ է ռեպրեսիվ համակարգը, հետևում են հետապնդումներ, բռնաճնշումներ, սպանության սպառնալիքներ, խաղաղ, անզեն ցուցարարների զանգվածային նռնակահարում և այլն:

Իսկ, այ, արտաքին հարաբերություններում չի ստացվում: «Առյուծ պատռողը» մեկեն «կուռկուռի ձագ» է դառնում... Խնդիրն այն է, և դա արդեն գրեթե գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի, առավելապես ԱՄՆ թելադրանքով հետևողականորեն ջանում է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացներից: Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի: Իրենց շահերից բխող հիմնական կետն այդ է: Դա համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ: Իսկ Փաշինյանն ուղղակիորեն սպասարկում է այդ շահերը: Մնացածը, կներեք, «լոլո»-ներ են: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչպես հարաբերվելու վերաբերյալ Փաշինյանի վերջին ասուլիսային մտորումները:

Հիմնական հարցերից մեկը Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով դարձել է այն, որ Հայաստանը վերածվել է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «միջանցքի» հարցը: Ռուսաստանը նշում է, որ այն կարող է լինել, բայց, օրինակ՝ իր որոշակի միջնորդության կամ վերահսկողական մասնակցության պարագայում, եթե կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն: Արևմուտքը, բնականաբար, դեմ է, որ ռուսական կողմն ընդհանրապես որևէ կերպ լինի: Իրանն ընդհանրապես դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը: Բայց ո՞վ է բերել-հասցրել այդ վիճակին: Նա, ով հանձնեց Արցախը, նա, ով հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Նա, ով շարունակում է հանձնել ու հանձնել՝ հանրությանը խաբելով, թե այդպիսով խաղաղություն է «գնում», իսկ իրականում ընդամենը երկարաձգում է իր պաշտոնավարման ժամկետը՝ թուրք-ադրբեջանական երաշխիքներով (կասկածողները կարող են հիշել, թե առաջինը որ երկիրը արագ ու կատաղի արձագանքեց, երբ գեներալները պահանջեցին Փաշինյանի կառավարության հրաժարականը):

Դժվար է համոզված ասել, թե էլ ինչ «գաղափարներ» են փայլատակել Փաշինյանի գլխում, բայց նրա հանկարծահաս «ռուսասիրությունից» էլ լավ հոտ չի գալիս: Չնայած, նրա այդ որ մի քայլից է «լավ հոտ» գալիս, որ այս մեկն էլ բացառություն լինի: Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին՝ վերահաս նոր աղետների սպասումով: Ըստ որում, չի երևում, թե կա այն բանի գիտակցումը, որ այդ ամենի հիմնական պատճառն ու գլխավոր աղետը նման կառավարիչ ու կառավարություն ունենալն է: Ի դեպ, կոնկրետ Բաքվի հետ «անմիջնորդ բանակցությունները» Հայաստանին բերել են արդեն այն կարգի նվաստացուցիչ վիճակի, որ թշնամին Հայոց բանակն արձակելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներ է առաջադրում: Չկասկածեք. Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվեց, թշնամական բոլոր պահանջները կատարվելու են, բայց չեն վերջանալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Բախվել են «Infiniti» ու «Mercedes»-ը․ էլեկտրասյուն է կոտրվել․ վիրավnր կաՀոլիվուդյան աստղերի անվտանգությունը. ովքե՞ր են պաշտպանում Մեգան Մարքլին, Բեյոնսեին և մյուս հայտնիներին (լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանաԿուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանում վրդովված են ԵՄ առաքելության կողմից հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հեռացնելուցՌուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին. պատմության այս օրը (26 ապրիլ)Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Ապրիլի 28-ի անջատման հասցեներըՈղբերգական դեպք՝ Երևանում․ կինը ողջ է, տղամարդուն չի հաջողվել փրկելԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Չինաստանի նորանշանակ դեսպանն այսօր ժամանել է Երևան Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»
Ամենադիտված