Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը նոր պատմություն է գրում. նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:

Նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։

Արդեն այս տարվա սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա (օգտագործվում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության հետագա վերականգնման համար։

Դասագրքի հեղինակներ Ալլա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ` այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հավանության արժանանա։

Փաստացի, դպրոցական ծրագրերի, դասագրքերի հետ կատարվող «բարեփոխումները» գործող իշխանության նպատակային քաղաքականության դրսևորումներ են, որոնց նպատակն է վերաշարադրել Հայոց պատմությունը ըստ Փաշինյանի և նրա հովանավորների պատկերացումների։ Այս հանգամանքը լիովին տեղավորվում է Փաշինյանի՝ «Հայոց պատմության» փոխարեն «Հայաստանի պատմություն» անցնելու հայեցակարգի շրջանակներում։ Ու թեև դեռ նոր դասագրքի վերնագիրը «Հայոց պատմություն» է, գործող իշխանություններն ամեն ինչ անում են՝ իրենց մտահղացումը կյանքի կոչելու համար։

Ռուսաստանի դեմ վարչախմբի արշավն էլ այս ծիրում է։ Պատմությունը վերաշարադրելու, այն օրվա իշխանության քիմքին հարմարեցնելու քայլեր մշտապես են եղել մեր իրականության մեջ, բայց ակնհայտ պատմական փաստերի նման խեղաթյուրումն արդեն իսկ չափազանց է, նույնիսկ փաշինյանական վարչախմբի համար։

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՈրտեղից է Արևմուտքը զորքեր հավաքագրելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում․ Advance Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն․ ՊՍԺ-ն եզրափակչում է5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջՏեխասում ջրհեղեղի զոhերի թիվը հասել է 120-ի․ այլ մանրամասներԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ 15-ամյա աղջնակ է ջրահեղձ եղել․ ՌԴԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետԿեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը ԲելառուսՍամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունըԻշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում Հասարակական տրանսպորտի երթևեկության համար փոփոխություն է կատարվել խաչմերուկներում (լուսանկար) ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Դիլիջանում ճոպանուղի կկառուցվիԻնչ են քննարկել Իլհամ Ալիեւը և Նիկոլ Փաշինյանը Գազամատակարարումը կդադարեցվի Դանակահարություն՝ Հրազդանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՎթար՝ Երևանում. վիրավոր կաԱրդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Մաման տա՞նն ա. տղան օգնության է հասել չիմանալով, որ մահացածը մայրն էԵրևանյան փակուղին Զանգեզուրի միջանցքում. Ալիևը խորամանկեց Փաշինյանին, բայց ոչինչ չշահեցՄինչև հուլիսի վերջ Փաշինյանը «կուլակաթափ կանի» կալանավորված միլիարդատիրոջըՆպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասինԾնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել«Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Ջուր չի լինելուԿառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է ապահովել. տարադրամն՝ այսօր«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հուլինի 10-ինԱռաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել․ «Ժողովուրդ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»Ինչպես են ժուչոկը տեղադրել․ «Հրապարակ» ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադեւոսյանից. չի բացառվում՝ նրան փոխարինող գտնեն․ «Ժողովուրդ»
Ամենադիտված