Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի հայապահպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանություններն այս տարվա սեպտեմբերի 17-ից 20-ը Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով են անցկացնելու, որին շուրջ հազար անձինք են հրավիրված տարբեր երկրներից։ Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հարկավոր է այդ գագաթնաժողովին ներգրավել բոլոր գաղթօջախների կարող ուժերին, ավանդական ու նոր կառույցների հարաբերությունների վերբեռնումը հանուն հայապահպանությանը՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքում հայապահպանման ծրագրերի իրագործմանը, հայկական լոբբիստական կառույցներն օգտագործելու ի շահ ՀՀ պետականության ամրապնդման նպատակների, ինչպես նաև այն ծառայեցնելու հայկական ավանդույթների պահպանությանը։ 

Ինչպես և սպասելի էր, արդեն իսկ որոշ նախաձեռնություններ խնդիրը հանգեցնում են ամենասովորական, փող բերելու գաղափարին, ինչը միգուցե կարճաժամկետ կտրվածքում կարող է որոշակի օգուտներ տալ, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է անարդյունավետ հետևանքներ ունենալ։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների առաջարկում են այդ գագաթնաժողովի ընթացքում բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Ավելին, առաջարկում են, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ 

Անշուշտ, չափազանց կարևոր է տասնամյակներով ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախներում պահպանել հայկական ինքնությունը, ավանդույթները, բայց սխալ է այդ ամենը հանգեցնել միայն գումարին, բանկերին, ֆինանսներին։ Շատ ավելի կարևոր է դրա բովանդակային մասի ապահովումը, այլ ոչ միայն ձևը։ Իսկ խնդիրը միայն ֆինանսներին հանգեցնելը ինչ-որ պահի կարող է վատ ծառայություն մատուցել հայ ժողովրդին։ Առավել ևս, որ տարիներով գործող այլ ֆինանսական հաստատությունները կամ չեն կարողացել վստահության բավարար պաշար ստեղծել, կամ էլ ինչ-որ պահի, տարաբնույթ գործողությունների հետևանքով են կորցրել իրենց վստահությունը հայության շրջանում։ 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հայության տարբեր հատվածների միջև վստահության լուրջ ճգնաժամ կա, նման առաջարկությունը խոցելի է։ Առաջին հերթին հարկավոր է քայլեր ձեռնարկել հայապահպանության կոնտեքստում բոլորին հաշտեցման համար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում համախմբման քայլեր ձեռնարկել, ազգային միասնության հստակ ուղեցույց ու պատկերացումներ ունենալ, որից հետո նոր միայն մտածել բանկի կամ որևէ հիմնադրամի ստեղծման ուղղությամբ։ Այլապես, այդ բանկն էլ ի վերջո կարող է վերածվել Հայաստանում գործող որևէ բանկի կամ, ինչն ավելի վատ է, մասնաճյուղի, իսկ համահայկական նշանակության խնդիրները լուծելու փոխարեն վեհ գաղափարների անվան տակ ֆինանսների կենտրոնացում իրականացնի, գումարներն էլ հոսեն մի կամ մի քանի անձանց գրպանները, այլ ոչ անհրաժեշտ նպատակների իրականացմանը։ Իսկ «Շողակաթ» հեռուսատեսության մասով կարելի է հայ բարերարների ուշադրությունը սևեռել այդ սուրբ գործին։

 «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի ոչ թե միայն ֆինասական հոսքերը, այլ այդ միջոցների ճիշտ կառավարումն ու նպատակային՝ հայապահպանությանն ու ազգային ավանդույթների պահպանման ծրագրերի իրագործմանը։ Այդ բանկը պետք է լինի ոչ թե միայն բանկային կառույց, այլ պետք է դոմինանտ լինի հոգևորը, մշակույթը և կրթությունը։

Միայն այս դեպքում կհաջողի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումը։

Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCԾանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Հրդեհ փայտե տնակում Ռուսաստանը և Հայաստանը զարգացնում են համագործակցությունը շինարարության ոլորտում՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտըՍպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին Չափից ավելի՞ դերասանություն. Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ սկսել է կասկածելիորեն ցնցվել«Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Միխայլով. Հայաստանի ընդդիմությունը կկարողանա տապալել իշխող կուսակցությանը միայն այն դեպքում, եթե միավորի ուժերըՄայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ «Ճանապարհ առանց նպատակի. Ինչու՞ է Փաշինյանը համառորեն թակում Եվրամիության փակ դռները»Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Ծնվել է  բանաստեղծ Դանիել Վարուժանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր 36 ժամ ջուր չի լինելու Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանԲացահայտվել է Թրամփի երդմնակալության գլխավոր հովանավորը Զելենսկին վախենում է խաղաղությունից. Gazeta Թրամփը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին
Ամենադիտված