Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիմպիական խաղերում ինքս ինձ պարտվեցի. Էլմիրա Կարապետյան

ՍՊՈՐՏ

Երբ իմացա՝ 9-րդն եմ, լացում էի... Փարիզ-2024-ին պետք չի վերաբերվել որպես իմ ճանապարհի վերջ: Ինձ համար սա մեծ ճանապարհի մի հատված էր, սարի փոքրիկ բլրակ, որը հաղթահարելուց հետո պետք է տեսնեի, թե իմ առջեւ որքան ավելի մեծ սարեր են բացվում: Որքան էլ շատերին թվա՝ իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, չհաղթահարեցի որակավորման փուլը, մրցելույթիս ժամանակ տեսա ու հասկացա, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են, հեռանկարային: Համոզվեցի, որ պատրաստ եմ անել ավելին: Լոս Անջելես-2028-ում ինձ անպայման կտեսնեք:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փարիզից ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Էլմիրա Կարապետյանը մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին եւ գրավեց 9-րդ տեղը։ Նախօրեին Հայաստանի առաջատար հրաձիգը հայտարարեց Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին:

Էլմիրա, նախ շնորհավորում եմ Օլիմպիական խաղերում լավ մրցելույթիդ եւ բարձր արդյունքիդ կապակցությամբ: Եզրափակիչից դուրս մնացիր ընդամենը մեկ միավորով: Ի՞նչը պակասեց այդ մեկ միավորի համար:

Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց կարծում եմ՝ ավելի լավ արդյունքի դեպքում պետք է լիներ շնորհավորանքը: Տարբերություն չկա՝ մեկ միավոր պակասեց, թե  տասը: Եթե չի բավականացրել, ուրեմն պարտվել ես: Անկեղծ կլինեմ, չգիտեմ՝ ինչը պակասեց: Արդյունքս վատը չէր: Չէի ասի՝ իմ առավելագույնն էր, բայց ցածր էլ չէր: Եզրափակիչ մտնելու համար նորմալ արդյունք էր:

Վերանայելով արդյունքները, մրցակիցներիդ միավորները, ի՞նչ կասես Օլիմպիական խաղերում մրցակցության մասին:

Ես միշտ չեմ իմանում, թե որքանի եմ պատրաստ, ինչ արդյունքի եմ պատրաստ, որովհետեւ մարզումների ժամանակ արդյունքներս շատ ավելի ցածր են լինում: Ամեն մրցմանը նոր հասկանում եմ, թե որքանի էի պատրաստ: Ինձ հետաքրքիր չի, թե մյուսները որքան են կրակել: Իմ արդյունքը չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար: Միայն այդքանն եմ տեսել:  

Արեցիր այն, ինչ կարո՞ղ էիր, թե՞ ստացվեց այն, ինչ ստացվեց: Եզրափակիչ դուրս եկած լավագույն 8-ը տեխնիկապես քեզանից տարբերվո՞ւմ էր:

Չի ստացվել այն, ինչ պետք է լիներ: Եթե վերլուծենք իմ կրակը, առաջին երեք կրակահերթից հետո, երեւի մոտ 20-րդ կամ 30-րդ տեղում էի: Արդյունքս ցածր էր: Մասնագիտական տեսնակյունից շատ գոհ եմ ինձանից: Այդ պահին էլ ես հավաքվել եմ ու որոշել պայքարել: Եվ իրականում պայքարել եմ մինչեւ վերջ, արդյունքս բարձրացրել ու հասցրել եմ 9-րդ հորիզոնականի:

Ինչ վերաբերում է լավագույն 8-ից տարբերվելուն, բոլորս միմյանցից տարբերվում էինք:

Քո մրցաձեւում տիտղոսը օլիմպիական ռեկորդով նվաճեց կորեացի Օհ Յե-Ջին: Արծաթե մեդալակիր դարձավ մեկ այլ կորեացի, բրոնզե՝ հնդիկ հրաձիգը: Ըստ քեզ, դու զիջու՞մ ես այս մարզիկներին:

Չեմ կարծում, որ Օլիմպիական խաղերում որեւէ հրաձիգի պետք է թերագնահատել կամ գերագնահատել, մտածել, որ եթե կորեացին օլիմպիական ռեկորդ է սահմանել, ուրեմն ես նրանից ինչ-որ մի բանով պակաս եմ: Ես այդպես չեմ կարծում: Ոչ մի հրաձիգ որեւէ մեկին ոչնչով չի զիջում: Հրաձգությունում մենք պայքարում ենք միայն ինքներս մեզ հետ: Փարիզում ես պարտվեցի ինքս ինձ, հետո նոր կորեացիներին, հնդիկին, մյուս ազգերի ներկայացուցիչներին:

Հայաստանում ունե՞նք համապատասխան մասնագետներ, մարզիչներ, որոնք կարող են պատրաստել չեմպիոններ: Ֆեդերացիայի կողմից ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:

Մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ մարզիկներն ավելի լավ պատրաստված լինեն մրցաշարերին: Ինչ վերաբերում է արդյունքներին, ամեն մարզիկ ինքն է իր վրա աշխատում: Որքան էլ մարզիչները լավը լինեն, արդյունքի հասնում է այն հրաձիգը, ով աշխատում է իր վրա, դնում խնդիրներ եւ ամեն ինչ անում դրանք հաղթահարելու համար: Կարգապահությունը մարզիչը չի դնում, մարզիկն է իր մեջ դնում:

Համեմատական կարգով, ըստ քեզ, քո մարզումներն ինչո՞վ են տարբերվում, օրինակ, եզրափակիչ անցած հրաձիգների կամ մեդալակիրների մարզումներից:

Եթե անկեղծ, չգիտեմ՝ որ հրաձիգն ինչպես է մարզվում: Որպես հրաձիգ, մյուսներից տարբերվում եմ իմ ոճով եւ չեմ հետեւում որեւէ հրաձիգի, չգիտեմ ոչ մեկի մարզումային ոճը, կարգը: Բոլորիս կրակելու տեսակը տարբեր է, այդ պատճառով չեմ կարող ասել՝ իմ մարզումներն ինչով են տարբերվում մյուսներից:

Ինչպիսի՞ սերունդ է գալիս քո հետեւից, ի՞նչ ուղղություն կամ խորհուրդ կուզենայիր տալ նրանց:

Ունենք տարիքով փոքր մարզիկներ, որոնք արդեն սկսում են արդյունքներ գրանցել Հայաստանում եւ միջազգային մրցաշարերում: Ես այն մարդը չեմ, որ պետք է խորհուրդ տամ նրանց, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր մարզիչը: Այն հրաձիգները, որոնք հարցեր են տալիս, խորհուրդներ են հարցնում, միշտ սիրով պատասխանում եմ, նրանց կողքին եմ: Մարդ ինքը պետք է ուզի ինչ-որ բան ավել սովորել, որ դու էլ իրեն սովորեցնես:

Վերադառնալով Փարիզ-2024-ին, ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ, երբ իմացար՝ 9-րդն ես: Երբ իմացա 9-րդ տեղն եմ գրավել, չկարողացա զսպել արցունքներս... Եվս երկու օր լաց եղա, անցավ, որովհետեւ այլեւս ոչինչ չես կարող փոխել, պետք է ուղղակի նայել առաջ ու շարունակել ճանապարհը:

Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ պահը, պարտությունը:

Գտնում եմ՝ եթե ուզում ես այդ պահին լաց լինել, պետք է լացես,  հույզերդ մեջդ չպահես, որպեսզի հետո կարողանաս իրավիճակը բաց թողնել: Ինձ համար շատ կարեւոր էր այդ իրավիճակը բաց թողնել եւ առաջ անցնել, ինչը ես արեցի:    

Ի՞նչ տվեց եւ ի՞նչ վերցրեց քեզանից Փարիզ-2024-ը:

Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ տվեց մեծ ճանապարհ, որով ես հաճույքով անցել եմ, տվեց մեդալներ, հաջողություններ, սովորելու լիքը դասեր, որոնք ես քաղել եմ: Չեմ կարծում, որ Փարիզ-2024-ին պետք է վերաբերվել որպես իմ այդ ճանապարհի վերջ: Ինձ համար Փարիզ-2024-ը մեծ ճանապարհի մի հատվածն էր, սարի փոքրիկ բլրակը, որը հաղթահարելուց հետո տեսա, թե իմ առջեւ որքան ավելի մեծ սարեր են բացվում: Ու այս ճանապարհն անցնելուց հետո միայն կարող ես հնարավորություն ունենալ ավելի մեծ սար բարձրանալ:

Ո՞րն է լինելու «կրակող աղջկա» հաջորդ քայլը, նպատակը: Կտեսնե՞նք քեզ Լոս Անջելես-2028-ում:

Որքան էլ շատերին թվա, թե իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, որ չեմ հաղթահարել որակավորման փուլը, ես մրցման ժամանակ տեսել եմ, թե որքանով եմ պատրաստ, թե որքան ճիշտ եմ օգտագործում նախորդ մրցաշարերում թույլ տված սխալներս ու որքան ճիշտ եմ գտել դրանց լուծումները: Այս ամենը Փարիզի մրցահարթակում մրցելույթիս ժամանակ տեսնելով հասկացել եմ, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են, հեռանկարային: Ավելի շատ եմ համոզվել, որ պատրաստ եմ անել ավելին: Լոս Անջելես-2028-ում ինձ անպայման կտեսնեք:  

Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշը հանվել է Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)Թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը դասակարգման նոր աղյուսակում Սուրենավանում որդին հոսանքի երկարացման լարով հարվածել է ծնողներին Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն
Ամենադիտված