Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորիս ակնկալիքն ու ցանկությունը մեկն է` տեսնել Հայաստանի դրոշը բարձրացած, ուրախ ժպիտներով, հաղթանակած տեսնել ձեզ. Վահագն Խաչատուրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն օլիմպիական Փարիզից, «Հայաստանի տան» բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի մի շարք անդամներ և պատվիրակության ղեկավար կազմը:

«Բոլորիս ակնկալիքն ու ցանկությունը մեկն է` տեսնել Հայաստանի դրոշը բարձրացած, ուրախ ժպիտներով, հաղթանակած տեսնել ձեզ: Մենք եկել ենք նաև այդ ակնկալիքով: ՀՀ գործող իշխանությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ֆիզիկական դաստիարակությանը: Սա միայն խոսքեր չեն: Վարչապետն իր օրինակով ցույց է տալիս, որ սպորտն ու առողջ ապրելակերպը բոլորիս անհրաժեշտ է »,-ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հաջողություն մաղթելով Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներին, ասաց. «Հույս ունեմ, որ մինչև ամսի 11-ը, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այս տանը պատվելու մեր մարզիկներին: Ուզում եմ հույս հայտնել, որ ամսի 11-ից հետո մենք կխոստանանք 4 նոր դպրոց բացելու մեր օլիմպիականների պատվին: Վերջին տարիներին պետությունը շատ մեծ հանձնառություն է վերցրել առավելագույնս սատարելու մեր մարզիկներին»:

ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Հայաստանի տունը» համարում է հայկականության կենտրոն Փարիզում այս օրերին, երբ ամբողջ սպորտային աշխարհը կենտրոնացած է Ֆրանսիայի մայրաքաղաքում:

«Հայաստանի տանը» կհանդիպեն մարդիկ, ովքեր կուզենան հայանալ, ավելի շատ հայ դառնալ, հայություն շնչել: Նրանք կգան այստեղ, որտեղ կհետևեն նաև մեր մարզիկների ելույթներին: Օլիմպիական խաղերի ժամանակ շատ երկրներ այսպիսի նախագծեր իրականացնում են: Մեր նպատակը երկրպագու-մարզիկ, մարզիկ-լրագրողներ կապն ամրացնելն է»,-ասաց Գիլոյանը:

«Հայաստանի տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Զորկաեֆն է: 

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Ստորև ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը.

Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ:

Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:

Հուլիսի 27-ին` Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Հուլիսի 29-ին` Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:

Հուլիսի 30-ին` Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Օգոստոսի 4-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյանը. մարմնամարզության եզրափակիչներ:

Օգոստոսի 6-ին` Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 7-ին:

Օգոստոսի 7-ին` Երվանդ Մկրտչյան. աթլետիկայի 800 մետր վազքի որակավորում:

Օգոստոսի 7-ին` Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:

Օգոստոսի 8-ին` Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:

Օգոստոսի 9-ին` Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:

Օգոստոսի 10-ին` Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:

Օգոստոսի 10-ին` Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին:

«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Բախվել են «Infiniti» ու «Mercedes»-ը․ էլեկտրասյուն է կոտրվել․ վիրավnր կաՀոլիվուդյան աստղերի անվտանգությունը. ովքե՞ր են պաշտպանում Մեգան Մարքլին, Բեյոնսեին և մյուս հայտնիներին (լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանաԿուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանում վրդովված են ԵՄ առաքելության կողմից հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հեռացնելուցՌուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը Ռեալը հայտարարություն է արել եզրափակչում իր մասնակցության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին. պատմության այս օրը (26 ապրիլ)Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար․ Տիգրան Աբրահամյան Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Ապրիլի 28-ի անջատման հասցեներըՈղբերգական դեպք՝ Երևանում․ կինը ողջ է, տղամարդուն չի հաջողվել փրկելԵրբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»Չինաստանի նորանշանակ դեսպանն այսօր ժամանել է Երևան Բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայում«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»Օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴՄոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»Ուժգին ցնցումներ՝ տարածաշրջանումՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»Երեկ զոհված Արթուրը տան միակ որդին էր․ մանրամասներՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Ռեստարտի կարիք կա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ. «Ժողովուրդ»
Ամենադիտված