Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է. ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։

Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը,  ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողություններով, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Գ․ Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։

Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ 2024թ․ մայիսի 1-ին՝ երեկոյան, ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ընթացքում Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Գ․ Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով, Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Կ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն գնացել են հյուրանոց, դուրս կանչել  Գ․ Նազարյանին։ Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։

Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։

2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 06։46-ին, մեղադրյալ Կ․ Մ․-ն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել է, վերցվել արգելանքի, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և նրան ևս ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է, և անձը կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

70 տարի անց մենք վերջապես կրկին չեմպիոն ենք. «Նյուքասլ»-ը պատմական հաղթանակ է գրանցել Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Ալիևը Բաքվում ընդունել է Մատվիենկոյին Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը 13-ամյա աղջնակ է մահացելՎաղը լույս չի լինելու․ հասցեներԳերմանիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան և Ադրբեջան Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. պատճառը հակականոնական գործողություններն են «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի․ «Փաստինֆո» ԱՄՆ-ը վերսկսում է ցանկապատի կառուցումը Մեքսիկայի սահմանին ՌԴ ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 22 անօդաչու է խոցել Ռուսաստանի 6 մարզերի երկնքում. ՊՆ Ռուսաստանում դպրոցից 620 երեխա է տարհանվել. ի՞նչ է հայտնի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պորտուգալական գինիներԹբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել Ֆինլանդիան հրաժարվել է ձու արտահանել ԱՄՆ Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել Ուկրաինայի բանակի զինծառայողները կարծում են, որ Կիեւն արդեն պարտվել է․ El Pais «Հայաստանն ու Ադրբեջանը կրկին խաղաղության և պատերազմի միջև» Ինչու է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու թռիչքները «Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին«Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանըԱՄՆ ակնարկը Հարավային ԿովկասինԱդրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրումՋուր չի լինի հարյուրավոր հասցեներում՝ մարտի 17-ին, 19-ին և 20-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը «Երևանն ու Բաքուն խաղաղության քայլ են կատարել» «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունն անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն․ պատմության այս օրը (17 մարտ)Մաhացած տղամարդ է հայտնաբերվել․ մանրամասներԵռօրյա գազանջատումներ՝ ՀայաստանումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Մարտի երկրորդ կեսին ձյուն կտեղաՏեղի է ունենում ՀՀ դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ չեն ՀՀ ՊՆ-ն հայտնում էՌուբլու աճ, դոլարի անկում․ տարադրամն՝ այսօրՄարտի 18-ից սպասվում են տեղումներ, ամպրոպ Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածք ստացած առաքչին ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով «Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Կրակոցներ Սարի թաղում․ կա կյանքից զրկված և վիրավորՈւզում եմ կիսվել շատ անձնական պատմությամբ. այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում. Ռուբեն Վարդանյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է ԹրամփըՌուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքն ԱՄՆ-ՌԴ կապերը վերականգնելու ուղղությամբ. Պետդեպ «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև 72-ժամյա հանգստի հնարավորություն չունենա. Անչելոտի Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիտկոֆ
Ամենադիտված