Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացված 10 մլն եվրո օգնությունը տասնապատիկ ավելի վնաս է հասցնելու Հայաստանի և ՀԱՊԿ-ի գծով իր դաշնակիցների միջև հարաբերություններին։ Միջազգային կառույցներից, եվրոպական երկրներից Հայաստանը բազմիցս է գումարներ ստացել տնտեսական, սոցիալական կամ այլ կարիքների համար։ Խաղաղության հիմնադրամի տրամադրելիք գումարը թեև փոքր է, բայց բոլորովին այլ բանի մասին է, ինչը բնականաբար  պետք է արժանանար ռուսական կողմի վրդովմունքին։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ հայտնել է, թե Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու Եվրամիության ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` արևմտյան արշավն ուղղված է առճակատման պարտադրմանը և հետխորհրդային տարածքն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելուն։ Ըստ նրա` Բաքվի և Երևանի միջև հակասությունների սրումը ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը և այլ անկախ երկրներին զսպելուն։ Նա ընդգծել է, որ սեփական պաշտպանական քաղաքականություն կառուցելն ինքնիշխան պետության գործն է, և ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։

Եվրամիության օգնությանն անդրադարձել են նաև Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե Կրեմլում հարգանքով են վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։  «Չէինք ցանկանա, որ այդ որոնումներն իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– բացահայտ սպառնացել է Պեսկովը։

Երևանին վաղուց են զգուշացնում, որ կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը՝ ՌԴ հետ հարաբերությունները շարունակաբար փչացնելու դեպքում։ Փաշինյանի իշխանությունը, սակայն, կանգ առնել մտադիր չէ։ 

Անժելա Սաֆարյան

«Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»Հունվարի 27-ի հոսանքազրկման հասցեները Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
Ամենադիտված