Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ Լևոն Երջանյանի մահվան դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։

Շտապօգնության թիվ 23 բուժբրիգադը՝ բժշկուհի Մարինե Եփրիկյանի գլխավորությամբ շատ արագ արձագանքում է և այդ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով փորձում են տեղափոխել հիվանդանոց և նրան բերում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սկզբից ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնում է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդում է իրենը, ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։

Ֆոտոլրագրողի հարցին, թե այսինքն, եթե տվյալ պահին նրա մոտ փաստաթուղթ չկա, պետք է մահանա՞, դրա պատասխանաը այդ աշխատակցուհուց չի հնչել։ Ի վերջո, կարճ ժամանակ անց, ժամանել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը, ով որոշ մանրամասներ է հայտնել բուժառուի վերաբերյալ ու պարզվել է, որ նրան առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո նրա հանձնարարականով  բժիշկները գործի են անցել և հերթական անգամ կատարել ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։  Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել է, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի, իսկ նրանք խոստացել են, որ կգան, իսկ հետո նրանք ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։ 

Ֆոտոլրագրողը հայատնում է նաև, որ ժամեր անց տեղեկանացել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում երկար ժամանակ է նա մնացել, իսկ հետո ի՞նչ ընթացք է ստացել անօգնական քաղաքացու գործը, հայտնի չէ։  SHAMSHYAN.com-ը ուզում է հավատալ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջապես կլուծի այդ քաղաքացու խնամքի կենտրոն տեղափոխելու հարցը և նա այդ վիճակում այլևս չի հայտնվի փողոցում, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեղքով հանրության մոտ տպավորություն չի ստեղծվի, թե մեղավորը բժիշկներն են, մինչդեռ թե՛ շտապօգնության բժիշկները, թե՛ «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, թե՛ սրտացավ քաղաքացիները  բազմաթիվ անգամներ օգնություն են ցուցաբերել այդ տղամարդուն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բավարարվել է միայն տվյալները իրենց մոտ գրանցելով։

Լրիվ «չինովնիկների» կողմից ցուցաբերած բյուրոկրատական վերաբերմունք։ Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է:

Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում վերականգնվում է Թրամփն օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ. CNN Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Աբովյանի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է եղել, օգտագործվել են նաև քարեր«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված Բիթքոինի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնըԵրևան-Կապան չվերթը չեղարկվել է․ ի՞նչ է հայտնի Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են. քարոզարշավը կսկսվի մարտի 15-ից 37 ոստիկան ազատվել է աշխատանքիցՎրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից» Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվելՌեալը ջախջախեց Լաս Պալմասին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուներըՀայաստանի շախմատի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը Լավ լուր` Խնայբանկում գումար ունեցողների համարՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են մեդալներով Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում37-ամյա Հրանուշ Գ․-ն մահացավ«Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում ՆԳՆ-ն խստորեն զգուշացնում էԴատախազ Պետրոս Պետրոսյանը լքեց քննչական կոմիտենՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ ԵրևանիցԹրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը «Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ նոր մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ … տասհնգյակ խաղ ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց «Ռուսաստանը պետք է հայտարարի, որ հավակնում է Վրաստանով և Հայաստանով դեպի Իրան միջանցքի»««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի Ադրբեջանական բանակը գրավել է Քարվաճառի շրջանի 14 բնակավայր․ պատմության այս օրը (20 հունվար)Ռուսաստանում 9 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ զոհերի թվում երեխաներ կան Մարզերում արտակարգ իրավիճակ է․ 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվելՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար 9-ամյա աղջիկ է մահացել ՌԴ-ում
Ամենադիտված