Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցեցիները «прицел»-ի տակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են մտահոգվել և անհանգստանալ։ Կիրանցով դեպի Վրաստան տանող ճանապարհն այսօր ասֆալտապատում են, բայց այդ ճանապարհը հսկելու են ադրբեջանցիները։ 

«Նկարում երևացողը Կիրանցով դեպի Վրաստան կիսակառույց ճանապարհն է, իսկ երևացող մետաղական կոնստրուկցիաների անմիջապես ետնամասը՝ Նիկոլի կողմից թշնամի Ադրբեջանին հանձնված հայկական պատմական հողերը, կադաստրի վկայականով քաղաքացիներին պատկանող սեփական հողերը»,- MediaHub-ին ասաց Կիրանցի բնակիչ Կարենը։

Նա նշեց, որ կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը ևս խիստ վերահսկելի է թշնամու կողմից՝ Աճարկուտով կառուցված շրջանցիկ ճանապարհը, որի սկզբնամասը Կամարի տակ կոչվող հատվածում է, հեռու է թշնամուց ընդամենը մի քանի տասնյակ մետր։

«Բացարձակ ապահով չեն լինելու այս ճանապարհները, ընդամենը ժեշտից արգելապատնեշով բաժանվում է Ադրբեջանը Հայաստանից. Ադրբեջանում կկանգնի զորքը, իսկ Հայաստանում կերթևեկեն մեքենաները, ապահովության մասին խոսք չի կարող գնալ։ Այսօր էլ ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը: Սա առաջին դեպքն է, և այն շարունակական կլինի»,- նշեց գյուղի բնակիչը։

Մեր զրուցակիցն ասաց, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում և, հավանաբար, դրոշի հենասյուն են կառուցում ու շուտով ադրբեջանական մեծ դրոշ կտեղադրեն։ Եվս մեկ հոգեբանական ճնշում կիրանցեցիների վրա, և ոչ միայն…

Հարցին, թե քանի՞ ընտանիք է արդեն գնացել Կիրանցից, Կարենը նշեց, որ այս պահի դրությամբ մեկ ընտանիք է հեռացել՝ «մարդիկ դեռ մնում են գյուղում»։ 

Սեպտեմբերը մոտ է, և տրամաբանական հարց է ծագում` որտե՞ղ են կիրանցեցի երեխաները սովորելու, քանի որ հայտնի է, որ դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է: Մեր զրուցակիցը համաձայնեց՝ նոր դպրոցը ոչ միայն ապահով չէ, այլ պատրաստ էլ չէ շահագործման։

«Մարզպետը հայտարարել է, որ նորակառույց դպրոց պետք է աշակերտները հաճախեն, բայց դա հնարավոր չէ. առաջինը՝ դպրոցը չլինելու պատճառով, երկրորդը՝ անվտանգային խնդրից ելնելով, 30 մետր է թշնամուց հեռու: Եթե անգամ պատրաստ էլ լիներ, մեկ է, աշակերտները չէին գնա։ Ստիպված գնալու են հին դպրոցը, որը խիստ վթարային է»,– ասաց նա։

Այսպիսով, Կիրանցի բնակիչները շարունակում են ապրել (թեև իրենք նախընտրում են օգտագործել «գոյատևել» տերմինը) անվտանգային խարխուլ միջավայրում, ադրբեջանցիների «прицел»-ի տակ, իսկ Կառավարությունը շտապում է դեպի «խաղաղության պայմանագրի» ստորագրում...

Մարիաննա Արամյան

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թել Ավիվը կհարվածի Իրանին. Նեթանյահու Վարչախմբի դեմքը. տմարդի արդարադատությունՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Լավրովը Կիմ Չեն Ընին ողջունել է անսովոր արտահայտությամբՓաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքումՀնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-նԵրևան-Սևան ճանապարհին բախվել են 7 ավտոմեքենաԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Կասեցվել է Հայաստանից Վրաստան ոսկե զարդերի անօրինական ներմուծումը Կենսաթոշակների մասին Այսօր տեղի կունենա արցախահայության հանրահավաքը. ի՞նչ է սպասվում Մեքենաները վերածվել են ջարդոնի. ողբերգական վթարի մանրամասները Սպանություն ՁորաղբյուրումԵրկրաշարժ՝ Ադրբեջանում Քաղաքագետը բացատրել է, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անբարյացակամ քայլերը Ուկրաինացի քաղաքագետ. միայն Ռուսաստանը կարող է փրկել ՀայաստանըԻնչպես և սպասվում էր, Զանգեզուրի միջանցքի թեման ջրի երես դուրս եկավԱդրբեջանը մոռացել է, որ պատերազմում հաղթել է Հայաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին Զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը․ պատմության այս օրը (12 հուլիս)«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Նոր մանրամասներ՝ «Աբովյան» ՔԿՀ-իցԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Խոշոր վթար՝ Նուբարաշենում․ վիրավnրներ կան«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ 3-ամյա աղջնակի կյանքը չի հաջողվել փրկելԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»
Ամենադիտված