Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից օրեր են անցել, սակայն Սեւանում խոսում են այն մասին, որ հնարավոր էր փրկել հրազենային վնասվածք ստացած Արսեն Աֆիյանի կյանքը: 

Խոսում են այն մասին, որ բժշկական օգնությունն արագ չի ցուցաբերվել, որ հերթապահ բժիշկ չի եղել եւ այլն: Այս դեպքի եւ «Սեւան» ԲԿ-ի գործունեության հետ կապված՝ զրուցել ենք Սեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ:

- Արսեն Աֆիյանի՝ հրազենային վիրավորում ստանալու օրը հիվանդանոցում վիրաբույժ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք հերթապահ բուժանձնակազմը կարողացել է լիարժեք կազմակերպել վիրավորի բուժօգնությունը։ Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ հիվանդանոցում վիրաբույժ չի եղել, նրանք ժամանել են այլ ԲԿ-ից` ուշացումով։ Չի եղել նաեւ արյան պաշար, եւ այն շատ ուշացումով բերվել է Հրազդանից:

- Այդ օրը հերթապահ բոլոր մասնագետները տեղում են եղել, հենց այդ օրն անեսթեզիոլոգը՝ Ներսիսյան Արամը, հերթապահում էր, չի կարա էդպես բան լինի: Մյուս հերթապահն ու պատասխանատուն 20 րոպեից են եկել: Կարող եք այդ օրվա գրաֆիկը նայել: Կարող եմ նաեւ տրամադրել նկարահանումը՝ ոնց են բերում, ոնց են կազմակերպում օգնությունը։ Չկա էդպես բան, որ հերթապահ բժիշկը տեղում չլինի: Մենք հիվանդանոցում արյուն չենք կարողանում պահել, քանի որ չունենք համապատասխան պահպանման կետ: Բայց արագ ձեւով կազմակերպել ենք` արյուն ենք հասցրել: Հրազդանից Սեւան րոպեների հարց է, արագ կազմակերպում ենք: Տվյալ դեպքի հետ կապված՝ բժշկորեն շատ բան կար, տղան ճնշում չուներ: Արյուն ենք հասցրել-տվել, որ մի քանի ժամ կարողացել են մեր բժիշկները վիրահատեն: Ճնշում չուներ, 6 ժամ եւ ավել տեւել է վիրահատությունը: Արդեն վերջացնում էին վիրահատությունը, ասեցին` սրտի կանգ է գրանցվել: Բացի այդ, ընթացքում մի քանի անգամ էլի սրտի կանգ է եղել, բայց մեր բժիշկներն անհնարինն են արել, որ փրկեն կյանքը: Իրենց հարազատները չե՞ն ասում, թե ոնց են աշխատել բժիշկները:

- Մեզ ասացին, որ Դուք դեպքի օրը հիվանդանոց չեք եկել եւ տեղում չեք համակարգել վիրավորների տեղափոխումը, լիարժեք բուժօգնությունը։

- Ես մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 4-ը, հիվանդանոցում եմ եղել, արագ կազմակերպել ենք, 2-ին տեղափոխել ենք Երեւան, իսկ ինքը ճնշում չուներ, կոլապսի մեջ էր, ո՞նց տեղափոխեինք, վիրահատության էլ գնացել ենք` կյանքի ցուցումով:

- Քաղաքացիները բողոքում են նաեւ շտապօգնության ծառայությունից: Ամռան ամիսներին Սեւանի թերակղզին եւ Սեւան- Երեւան մայրուղին եւս սպասարկվում էին Ձեր ԲԿ-ի կողմից, հիմա կարծես չեն սպասարկում: Շտապօգնության քանի՞ բրիգադ է սպասարկում Սեւան խոշորացված համայնքը:

- Մինչեւ 40 հազար բնակիչ ունեցող համայնքին տրամադրվում է 1 բրիգադ: Սեւան խոշորացված համայնքի բնակչությունը 33 հազար 800 է, ունենք 1 գծային բրիգադ, 1 տնային կանչ բրիգադ: Սեւան- Երեւան մայրուղին, եթե կարիքը լինում է, գնում են: Իսկ թերակղզի չենք գնում, այն հանձնել են հանրային լողափներին, անհատներին, անհատներն էլ իրենք են կազմակերպում-տանում՝ իրենց բուժկետերն ունեն: Գնացեք տեսեք, թե հանրային լողափների բուժկետներն ինչ վիճակում են:

- Արդյո՞ք բժշկական կենտրոնն ապահովված է համապատասխան նեղ մասնագետներով։

- Որոշ կադրեր չկան, բայց հիմնականում համալրված է:

 

Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելուՀունիսի հիշատակի և տոնական օրերը «Երգը սարսափելի է»․ CNN-ի լրագրողը՝ PARG-ի մասին Միրոնովը քննադատել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին խոսնակին նացիստական ​​Գերմանիայի մասին նրա խոսքերի համարՄակրոնի գաղափարախոսության կամակատարը Կիևում. Ռուսաստանը, խաղաղությունն ու բանակցությունները անհամատեղելի բաներ են, դա մեր վերջն էՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Պատմաբան Օլեգ Հայրապետով. Հիտլերը Հովաննիսյանի նման հիմար չէրԼոռիում դաժանաբար 29-ամյա երիտասարդի են սպանել. ով է նա Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին«Հիտլերի ստվերը և օկուպացիայի սպառնալիքը». նացիզմի վերականգնման առաջին քայլերը ՀայաստանումՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը Գրավվել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը․ պատմության այս օրը (17 մայիս)Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդ«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո ՃՏՊ ԵրևանումՇինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլուզելու, խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի մայիսի 21/22 -ին Բարձր փոխարժեքներ են սահմանվել «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Ի՞նչ վիճակում են 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներըՏարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասինԵրկուշաբթի օրվա անջատումների հասցեներըՔաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի․ «Հրապարակ» Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱրագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս
Ամենադիտված