Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատմություն առանց աշխարհագրության. ինչո՞ւ է Հայաստանը վերաշարադրում իր անցյալը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ակտիվորեն բարեփոխվում է սոցիալ-հումանիտար ոլորտը, վերաշարադրվում են դպրոցական դասագրքերը, քննարկվում են օրհներգի, զինանշանի, Սահմանադրության փոփոխությունները։ iz.ru-ն փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է նման քաղաքականություն վարվում։

ՀՀ կառավարության որոշմամբ ​​նախկինում «Հայ ժողովրդի պատմություն» անվանվող առարկան այժմ դարձել է «Հայաստանի պատմություն»։ Կարող է թվալ, որ պաշտոնյաները պարզապես բառեր են վերադասավորում, բայց փաստացի խոսքը կրթական հայեցակարգի կարևոր փոփոխության մասին է։ Մի խոսքով, մեծ հայ ժողովրդի պատմության փոխարեն երեխաներին կսովորեցնեն միայն այն տարածքի պատմությունը, որն այժմ վերահսկում է Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայերը պետք է «բարձրանան պետական ​​շահերի աշտարակը»։

Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հաստատել է, որ շեշտը դրվելու է «արդի Հայաստանի պատմության» վրա։ Հայ հասարակությունն ակտիվորեն է դիմադրում այդ բարեփոխումներին։ Այսպես, Արդարադատության նախարարության կայքում ավելի քան 12 հազար մարդ դեմ է քվեարկել դրան, ավելի քան 500-ը բովանդակալից ակնարկներ է թողել։ Մեկնաբանների մեծամասնությունը կարծում է, որ արդյունքում Ղարաբաղը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությանը և այլ ողբերգական ու աչքի ընկնող իրադարձությունները կջնջվեն դպրոցական ծրագրից: Արդյունքում հայկական ինքնությունը կվերաձևակերպվի։ Դեմ են արտահայտվել նաև բազմաթիվ հասարակական գործիչներ։ Օրինակ ընդդիմադիր Ավետիք Չալաբյանը մեղադրել է իշխող թիմին Ադրբեջանի և Թուրքիայի շահերից ելնելով «կապիտուլյատիվ քաղաքականություն» վարելու մեջ։

Բայց հարցը չի սահմանափակվում միայն առարկայի անվանափոխությամբ: Պատմության դասագրքերի նոր տարբերակներում կան քարտեզներ, որոնց վրա Ղարաբաղը «միացվել» է Ադրբեջանին, չկան ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական և հայկական հուշարձանների նկարագրություններ, որոշ տեղանուններ գրված են ադրբեջաներեն։ Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով ներկայիս իշխանությունները փորձում են վերաձևավորել երեխաների գիտակցությունը:

«Ինչու՞ է դա արվում: Դա ենթագիտակցական նյութ է, երեխաները չեն ստանա իրենց հայրենիքը պաշտպանելու օրինակ, փոխարենը կտեսնեն Աթաթուրքի մասին անտեղի հիշատակումներ և քարտեզ ադրբեջանական Ղարաբաղով»,- ասել է նա։

Քննարկումներ են ընթանում ոչ միայն կրթության, այլ նաև, օրինակ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ: Փաստն այն է, որ այդ փաստաթղթի ներկայիս տարբերակն ունի հղում Հանրապետության Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Ղարաբաղի հետ վերամիավորման ցանկության և 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ նորմատիվ ակտը պետք է համապատասխանեցնել աշխարհաքաղաքական նոր իրողություններին։ Սակայն Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց հանրաքվեի, իսկ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է դրան։

Բացի այդ, իշխող թիմը բազմաթիվ հարցեր ունի այլ ազգային խորհրդանիշների հետ կապված։ Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ծաղրել է երկրի զինանշանը։ Նրա խոսքով, զինանշանի վրայի առյուծը «նման է սմայլիկի», թուրն ինչ-ինչ պատճառներով շղթայված է, իսկ ինքը՝ Հայաստանը «ջրի տակ է»։

Ենթադրվում է, որ իրականում իշխանությունները ցանկանում են Արարատը հեռացնել զինանշանից, քանի որ դա վրդովեցնում է Անկարային: Սիմոնյանը նաև հանդես է եկել պետական ​​օրհներգի փոփոխության օգտին, որը փառաբանում է հայ ժողովրդի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին։ Իշխող թիմը բավականին կոշտ է խոսում նաև հայ ժողովրդի «հավատքի խորհրդանիշների» մասին։

Այսպիսով, ժամանակին տեղեկատվական տարածքը պայթեց Փաշինյանի այն հայտարարությունից, թե Արարատ լեռը, պարզվում է, ամենաբարձրը չէ Հայաստանում։ Առողջ բանականության տեսանկյունից դա ակնհայտ թեզ է, քանի որ Արարատը գտնվում է Թուրքիայում։ Փաշինյանի խոսքով երկրի բնակիչները պետք է ընդունեն այդ փաստը և Արագածը համարեն իրենց գլխավոր լեռը։ Բացի դա կառավարության ղեկավարը խորհուրդ է տվել ավելի քիչ խաչքարեր կանգնեցնել։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ձգտում է վերաշարադրել հայոց պատմությունը։ «Մենք տեսնում ենք մեր քաղաքական և ազգային այն նարրատիվները վերափոխելու փորձեր, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներին։ Չեմ կարծում, որ իշխանությունները հաջողության կհասնեն։ Նախ, Բաքուն և Անկարան չեն փոխի իրենց պատմական նարրատիվները։ Երկրորդ հերթին Հայաստանի իշխանություններին ամեն դեպքում չի հաջողվի հասնել հանրային գիտակցության խորը վերափոխման։ Բայց փորձերը կշարունակվեն, և դա կհանգեցնի լարվածության աճի»,- կարծում է նա։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանն էլ ասել է, որ ներկայիս իշխանությունները ոչնչացնում են հայկական պետականությունն ու ինքնությունը։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին խոսք չկա։ Պայմանագիր կնքելիս կողմերն ընդհառաջ են գնում միմյանց։ Այս դեպքում մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, դա կոչվում է կապիտուլյացիա։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Նրանք կփոխեն Սահմանադրությունն ու ազգային խորհրդանիշները, հետո կհանձնեն անկլավները և կսկսեն ընդունել այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին, ովքեր կարճ ժամանակում կփոխեն Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, կստեղծեն քաղաքական կառույցներ, իրենց պատգամավորներին կներկայացնեն խորհրդարան»,- ասել է նա։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ Հայաստանը բռնում է ողջախոհության և բարիդրացիության ճանապարհը։

«Երևանում երկար ժամանակ մշակվում էր Մեծ Հայքի գաղափարը: Հասկանալի է, որ նման հիմքի վրա նորմալ հարաբերություններ չեն կարող կառուցվել։ Հիմա եկել է սթափության շրջանը, պատմական քաղաքականության փոփոխությունը կօգնի տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության հասնելուն»,- ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ատամնաբույժների համաշխարհային օր. պատմության այս օրը (09 փետրվար)Թրամփն ու համաշխարհային սահմանները. ռուս քաղաքագետը փոփոխություններ է կանխատեսելՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը ռիսկեր կստեղծի Հայաստանի պետականության համար«Արբատ»–ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը. Լիբերալները փորձում են շեղել Ուկրաինային մեղքիցՏարասովը հերքել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումներըԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր Քեթի գյուղում անասանակեր է այրվել Գնդակոծվել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացելԱվտոբուսի GPS սարքը թույլ է տալիս հետևել դրա տեղաշարժին․ ինչպես օգտվել14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ Մահացել է հայտնի դերասանի զարմիկըՁյուն է տեղում․ ճանապարհներ են փակվելԹմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում էՄիշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ Ով է այսօր Հրազդանում սպանվածըՂրղըզական խաղողն է ամենաշատն արտահանվել ԵԱՏՄ երկրներ Իշխանությունը կադրային սով ունիԶինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԱմերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունըՃՏՊ Տավուշի մարզումԱղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 3 տուժածի մոտ առկա են այրվածքներ, նրանք տեղափոխվել են Երևան Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտՆար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Lada Priora», արնանման հետքեր. կան կասկածյալներ Արցախը չէինք կորցնի, ՀՀ-ի տարածքները չէին օկուպացվի, այսքան զոհեր չէին լինի․ Աբրահամյան Մղձավանջային լուսաբաց Ստեփանավանում․ կա զոհ և հոսպիտալացվածներԲոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»Ռուսաստանցիները սկսել են քիչ մեկնել ՀայաստանThe Jerusalem Post. Ադրբեջանը, կարծես, ագրեսիա է ծրագրում Հայաստանի դեմ, ինչը չի բխում Իսրայելի շահերիցԴուգին. «Էթնիկ երանգավորումներով ահաբեկչություն ռուս հայրենասերների դեմ»Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները Թյուրքական համախտանիշն Անդրկովկասում որպես հերթական ազդանշան Հայաստանի համարԲազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»Գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում․ պատմության այս օրը (08 փետրվար)Ինքնաթիռ է կործանվել, 10 մարդ է մաhացել․ Ալյասկա«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում․ 27 բնակիչ է տարհանվել«Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է մաhացած տղամարդՌուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Փետրվարի 10-ին բազմաթիվ հացեներ կհոսանքազրկվենԱնբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»Ով է ոստիկանների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ինչ է պարզվելՌուբլին արագ տեմպերով աճում է«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»Լարսը փակվեց
Ամենադիտված