Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից չոր դուրս կգան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։

Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։

Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։
Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո:  «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։

Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

Կողմերից ո՞ր մեկն է առաջինը կրակել, եւ արդյո՞ք երկուսն էլ զինված են եղել։ ՔԿ-ից պատասխանում են․ «Երկու ատրճանակ է հայտնաբերվել, քննություն է իրականացվում՝ պարզելու, թե դրանք ովքեր են կրել եւ կիրառել»։ Քրեական վարույթ է նախաձեռնված ՔՕ 44-155՝ «Սպանության փորձ», 297՝ «Խուլիգանություն», եւ 335՝ «Հրազենի․․․ ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Լյովա Բանդուրյանն ու Միսաք Փաշիկյանը ձերբակալված են։
Ապօրինի զենք պահելու կասկածանքով անցյալ տարի նույն Միսաք Փաշիկյանը եւ Նորատուսցի Ալիկը հատուկ օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցից՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից։ Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող Փաշիկյանն այնքան ինքնավստահ է եղել, որ ոչ միայն ազատ պտտվել է Սեւանի հանգստյան վայրերով, այլեւ ռիսկով նոր քրեական պատմության մեջ է ընկել, որից հետո միայն «հայտնաբերվել» է։

Ինչ վերաբերում է Բանդուրյան եղբայրներին, ապա հանրային վայրերում կրակելը նրանց ընտանեկան ավանդույթներից է։ Նորատուսցի Բանդուրյանները՝ Արա եւ Ալիկ, տասնյակ տարիներ Գեղարքունիքի մարզում անպատիժ հանցագործություններ են կատարում, ապա ազատ արձակվում։ Անցյալ տարի էլ՝ հոկտեմբերի 13-ին, Արա Բանդուրյանը «Հուկման» գիշերային ակումբում էր կրակ բացել պատերի վրա, այնպես, որ իրավապահները ստիպված են եղել քանդել ակումբի պատերը՝ պարկուճները հանելու համար։

Բանդուրյանների մասնակցությամբ այլ աղմկոտ քրեական պատմություններ էլ են եղել, բայց նրանք ջրից միշտ չոր են դուրս եկել, քանի որ կարողացել են լեզու գտնել ե՛ւ հին, ե՛ւ նոր իշխանությունների հետ։ Գեղարքունիքում պատմում են, որ հիմա էլ ՔՊ-ականներն են նրանց հովանավորում։ Մասնավորապես, Չաղ Ռուստամը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, որոնց միջնորդությամբ 2018 թվականի հուլիսին, դեռ մինչեւ արդարացման դատավճիռը, Նորատուսցուն ազատեցին կալանքից։ Սասուն Միքայելյանն այն ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկին, ուղղակի նա հիվանդ էր, իսկ հիվանդ մարդուն դժվար է կալանքի տակ մնալը։ «Ինչի՞ եք շինել հայոց հարց»,- հարցին հարցով էր պատասխանել Սասուն Միքայելյանը։ Հայկ Սարգսյանը հերքում է։ «Նշված անձանց չեմ ճանաչում, երբեւէ տեսած, հանդիպած չկամ, երբեւէ չեմ առնչվել: Բացի դրանից, որ չեմ ճանաչում, Հայաստանում հովանավորչության էջը փակ է»։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Սեւանում մարդիկ վստահ են՝ Բանդուրյաններին նորից կներեն։

Հիշեցնենք․ 2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործով, ապա, 2 տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին արդարացվեց եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ Գասպարյան Վովայի պատվերը չեղավ։ Մի 20 տարի առաջ Գավառում Բանդուրյաններն ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, մեկին դանակահարել էին, որը մահացել էր։ Մի տասը տարի առաջ էլ նրանք հետախուզման մեջ էին Ֆրանսիայի քրեական մարմինների կողմից՝ անձի առեւանգում կազմակերպելու համար։
Այնպես որ՝ կրիմինալը շարունակում է ծաղկել մեր երկրում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թույլ ձյուն է տեղում«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՀայտնաբերվել է Արցախի ՊԲ-ի՝ գողացված և Հայաստան տեղափոխված «Ուրալ»-ըՑրտեր են սպասվումԱրկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»Խոշոր ավտովթար․ վիրավորների մեջ է Տիգրան Մուկուչյանի եղբայրը «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»Հունվարի 27-ի հոսանքազրկման հասցեները Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել, կառույցում անհավասար պայմաններ են. «Ժողովուրդ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»Նոր փոխվարչապետ կունենանք. «Հրապարակ» 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների
Ամենադիտված