Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աhաբեկչական գործողություն Երևանում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով ձեռնամուխ լինելով համապատասխան գործիքներ և միջոցներ ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով, փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար:

Թիրախավորելով որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ՝ խմբի կողմից առանձնակի ուշադրություն է դարձվել այդ շինությունները տևական ժամանակ իրենց վերահսկողության տակ պահելու համար նպաստավոր դիրքավորմանը, իսկ որպեսզի տագնապ առաջացնելուն, հանրավտանգ արարքներին հակազդելուն, դրանք կանխելուն և խափանելուն ուղղված իրավասու պետական մարմինների գործողությունների արդյունավետությունը նվազեցնեն, վերլուծելով և հաշվի առնելով նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների փորձը, որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ:

Այնուհետև, ծրագրված հանցավոր գործունեությունն իրականացնելու համար խմբի անդամները կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, անխափան կապի ապահովման և իրենց հանցավոր գործողությունների տեղեկատվական ուղեկցման համար հեռահաղորդակցության հավելվածներում ակտիվացրել համապատասխան օգտահաշիվներ, ծրագրել, ինչպես նաև արտերկրում բնակվող մտերիմների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հանցավոր գործողություններն սկսելու պահին, իրենց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար, վերջիններիս Հայաստանի Հանրապետությունից տարհանելու վերաբերյալ:

Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ՝ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր։ Դրանք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և փորձարկել անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր՝ հանցավոր գործողությունները հարձակվելու, նահանջելու և դարանակալելու եղանակով իրականացնելու, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռք բերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքերի ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին տարհանելու և այլ գործողությունների մասին։

Հիշյալ փաստաթուղթը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:

Վերոգրյալի հետ մեկտեղ, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, հիշյալ անձինք ձեռնամուխ են եղել նաև ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն:

Այդ նպատակով խմբի նշված անդամները, նախնական համաձայնությամբ, նախ միջոցներ են ձեռնարկել՝ հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ապօրինի իրացնելու հնարավորություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ: 2023թ․ ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:

Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցված գործողությունների արդյունքում` 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանցավոր խմբի հինգ անդամներ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43-335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանքը:

Որոշում է կայացվել՝ քրեական վարույթից հինգ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատելու մասին, և վերջիններիս վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտե

Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. Մակրոն
Ամենադիտված