Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ այլ երկիր ևս հրաժարվել է Վրաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան որոշել է դադարեցնել ֆինանսական օգնությունը Վրաստանին: Այդ մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանում այս պետության դեսպան Շերազ Ղասրին։ Մինչ այդ էլ Գերմանիան, Եվրամիությունը և ԱՄՆ-ն էին հայտարարել ֆինանսական օգնության դադարեցման մասին, գրում է jnews.ge-ն։

«Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը եկավ այն եզրակացության, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է, դա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր անմիջական օգնությունը Վրաստանի բյուջեին և ավելացնել քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին տրամադրվող օգնությունը։ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի ուղղությունը և վերադառնա նրան, ինչ մենք ուզում ենք անել, այն է շարունակել աջակցել Վրաստանին իր եվրոպական ճանապարհին բոլոր ոլորտներում»,- ասել է Շերազ Ղասրին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Վրաստանի ինտեգրումը դադարեցնելու և 30 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությունը սառեցնելու Եվրամիության որոշման մասին։
Գերմանիան ևս դադարեցրել է Վրաստանում նախագծերի ֆինանսավորումը: ԱՄՆ-ն էլ ընդունել է «Մեգոբարի» ակտը, որը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի և կոնկրետ այն անձանց նկատմամբ, ովքեր դեր ունեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման գործում։

Փորձագետները, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև համաշխարհային հանրությունը սկսել են ակտիվորեն խոսել Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության և եվրաինտեգրման ճանապարհից շեղվելու մասին Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունումից հետո։ 2023 թվականին առաջին նախաձեռնությունից և քաղաքացիական հասարակության կողմից բուռն բողոքի և համաշխարհային հանրության կողմից հայտարարությունների տեսքով արձագանքից հետո իշխող կուսակցությունը սկզբից հետ կանչեց օրինագիծը։ Սակայն 2024 թվականին կրկին նախաձեռնեց այն փոխելով միայն անվանումը։

Չնայած միջազգային, եվրոպական և ամերիկյան հիմնական դերակատարների Վրաստանի եվրոպական ճանապարհին այդ օրենքի անհամատեղելիության մասին հայտարարություններին և նույնիսկ պատժամիջոցներին ու ազգային արժույթի արժեզրկմանը, օրենքն ընդունվեց, և Վրաստանի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ մեծապես փոխվեցին բացասական ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԳևորգ Մ․-ն մահացավՈ՞վքեր կստանան ավանդի փոխհատուցում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի կարված գրպաններ Ձյունը չի նահանջի․ եղանակը մինչև փետրվարի 5-ը Երևանում 4-րդ դասարանի աշակերտի են ծեծել Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համարՓաշինյանը գնացել է Մակրոնին բողոքելու Մենք հայտնվել ենք Օրուելյան աշխարհում, որտեղ նսեմացվում է մեր անցյալը, ազգային ինքնությունը և պատմությունը. Վահան Զանոյեան Վիրուսի այս ձևը մահացու է երեխաների համարԻշխանությունը դժկամությամբ է արձագանքում ԶՊՄԿ-ում ստեղծված իրավիճակին Փետրվարի 14-ին գազ չի լինի«Ժամանակը սպառվում է. ինչպես է զրոյացվում Հայաստանը»«Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն» Որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվե անց կացնել․ պատմության այս օրը (10 փետրվար)ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Այսօր արևի պտույտի պատճառով Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ. ինչ է հայտնիՁյուն է տեղումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՇները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ«Բարսելոնա»-ն 4։1 հաշվով հաղթել է «Սևիլիա»-ին Վթար․ ջուր չի լինելուՌուսների ծանր գիշերըՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ռուսական ռուբլին շարունակում է աճ գրանցել Ատամնաբույժների համաշխարհային օր. պատմության այս օրը (09 փետրվար)Թրամփն ու համաշխարհային սահմանները. ռուս քաղաքագետը փոփոխություններ է կանխատեսելՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը ռիսկեր կստեղծի Հայաստանի պետականության համար«Արբատ»–ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը. Լիբերալները փորձում են շեղել Ուկրաինային մեղքիցՏարասովը հերքել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումներըԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր Քեթի գյուղում անասանակեր է այրվել Գնդակոծվել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացելԱվտոբուսի GPS սարքը թույլ է տալիս հետևել դրա տեղաշարժին․ ինչպես օգտվել14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ Մահացել է հայտնի դերասանի զարմիկըՁյուն է տեղում․ ճանապարհներ են փակվելԹմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում էՄիշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ Ով է այսօր Հրազդանում սպանվածըՂրղըզական խաղողն է ամենաշատն արտահանվել ԵԱՏՄ երկրներ Իշխանությունը կադրային սով ունիԶինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԱմերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունըՃՏՊ Տավուշի մարզումԱղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են
Ամենադիտված