Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոռս մեր տան սյունն էր, նա միշտ բարիք է սերմանել». Գոռ Ավետիքյանն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 3»-ում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ տարեկանից սկսած Գոռի հետ խոսելիս ինձ թվում էր, որ մեծի հետ եմ խոսում, այնքան խելացի աչքերով էր ինձ նայում: Երբեք մանկական լեզվով իր հետ չեմ խոսել: Տեսակով գերակտիվ էր: Ինն ամսականից արդեն քայլում էր: Շատ ընդունակ էր, արագաշարժ, այդ պատճառով ավելի մեծ տարիքում իրեն տարբեր խմբակների եմ տարել, որ էներգիան ու հետաքրքրասիրությունը սպառեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Փիրուզան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ էր սիրում բնական գիտությունները՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա: «Ցույց չէր տալիս, որ դրանով չափազանց հետաքրքրված է, իր գիտելիքների պաշարին ծանոթ չէի: Կարող էր դասը չսովորել, բայց ուրիշ տեղից ինֆորմացիան ստանար: Ունիկալ հիշողություն ուներ, դասը լսում էր, հաջորդ օրը պատմում և բարձր գնահատական ստանում: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակն անգիր գիտեր: Տարեցտարի եմ իրեն բացահայտել, քանի որ չի պարծեցել իր գիտելիքներով: 14-15 տարեկանում ճապոնական մշակույթն էր ուսումնասիրում, ճապոնացիներին շատ էր սիրում, երազում էր Տոկիո մեկնել: Սպորտով է զբաղվել, 15 տարեկանում 190 կգ բարձրացրեց, եռամարտով էր զբաղվում:

Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, ու ոչ թե մակերեսորեն էր տեղյակ թեմային, այլ ամբողջ խորությամբ: Իր լավ հիշողության շնորհիվ գիտելիքը, կարծես, սպունգի պես ներծծում էր, ամբարում իր մեջ ու պետք եղած ժամանակ ի ցույց դնում: Բոլորովին էլ զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած արդեն իրենից, ինչպես մեծից, խորհուրդներ էի հարցնում, իր կարծիքը լսում: Երբեք իմ խոսքը, խորհուրդները չի անտեսել: Մեկ անգամ եմ իրեն ասել՝ մեծերին կօգնես: Դա բավական էր, որ ծանոթանծանոթին օգնության հասներ: Ուղնուծուծով ջենտլմեն էր: Ամեն առիթով ու անառիթ ծաղիկներ էր նվիրում»: Գոռը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

«Չորրորդ կուրսի առաջին կիսամյակն էլ սովորեց ու զորակոչվեց բանակ: Հետո եմ իմացել՝ Գոռը տեղյակ է եղել, որ կարող է ուսումն ավարտելուց հետո մեկնել ծառայության, բայց մեզ ոչինչ չի ասել այդ մասին»: Նկարչությունն էր Գոռի տարերքը, հասցրել է մի քանի տասնյակի հասնող գործեր արարել, շատ է սիրել նաև իր աշխատանքները նվիրել հարազատ մարդկանց: Մայրիկն ասում է՝ Թերլեմեզյանում սովորող իր մտերիմ ընկերուհու հետ որոշել էին միասին ուսումը Սանկտ Պետերբուրգում շարունակել: 2019 թ.-ի հունվարին Գոռը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում՝ մոտոհրաձգային վաշտում: Արցախում՝ «Մարտունի 3»-ում, եղել է ԲՄՊ-ի ավագ մեխանիկ վարորդը: «Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, և ամբողջ կյանքում Գոռը լսել է պատերազմի պատմությունները, հայրիկն ամբողջն, իհարկե, հումորով էր ներկայացնում: Ամուսինս ասում էր՝ տղան պետք է ծառայի, իմ ներսում գուցե ներքին անհանգստություն կար, բայց գեթ մեկ անգամ Գոռին չեմ ասել, որ չգնա բանակ:

Երբ ծառայության ժամանակ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ արտակարգ: Ծառայության ամիսներին երբեք չի դժգոհել որևէ բանից, նույնն էլ՝ պատերազմի ժամանակ: Այդ օրերին զանգահարում էր մեզ, հումորներ անում: Իր հետ հաճելի էր զրուցելը, միշտ ձգտում էր, որ ցանկացածի հետ իր զրույցն ուրախ անցնի, լավ տրամադրությամբ իրար հրաժեշտ տան: Գոռը շատ էր կարդում։ Բանակում հոգեհարազատ մարդ գտնել չէր կարողանում, ում հետ կկիսեր իր հայացքները, և հանգստությունը գտնում էր գրքերի մեջ։ Կարող էինք հեռախոսով ժամեր շարունակ կարդացած գիրքերը քննարկել, ընդ որում՝ լսողի դերում հիմնականում ես էի»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Գոռը մեզ զանգեց պատերազմի 3-րդ օրը, ասաց՝ մեզ տանում են 3-րդ գիծ: Հետո հասկացանք, որ այդ պատերազմում առաջին, երկրորդ կամ երրորդ գիծ գոյություն չուներ: Երբ զրուցում էինք հեռախոսով, կրակոցի պահին անմիջապես անջատում էր, մեզ թվում էր, թե կապն ընդհատվեց: Ամեն օր մեզ զանգելու հնարավորություն է գտել: Դրա համար, երբ վերջին երեք օրը չզանգահարեց, սկսեցի անհանգստանալ: Վերջին անգամ նոյեմբերի 2-ի ցերեկն ենք զրուցել, ասացի, որ երեկոյան էլ զանգահարի, բայց չզանգեց: Այդ ժամանակ զանգահարել էր մտերիմ ընկերուհուն, ասել էր՝ Լիլի՛թ, մեզ առաջ են տանում, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ուզում եմ՝ որևէ մեկն իմանա: Իմ տղան շատ խելացի էր, լավ էր հասկանում, թե ուր է գնում: Ասում են՝ դեպքը նոյեմբերի 3-ին է եղել, բայց իմ շունչը սկսեց կտրվել նոյեմբերի 5-ին, ինձ թվում է՝ նա դեռ ողջ է եղել այդ երկու օրը: Նոյեմբերի 5-ի երեկոյան իրեն դուրս են բերել, վեցին մեզ բոթը հայտնեցին:

Զոհվել է «Մարտունի 3»-ում: Գոռի զոհվելու պատմությունը բազմաթիվ հարցականներ ունի: Հրամանատարը շատ քիչ բան է ասում, նշանառուին գտնել չենք կարողանում: Հրամանատարն ասում է՝ մինչև նկատել է, որ հետևից տանկը կկրակի, չի հասցրել տղաներին ասել, որ խրամատներում թաքնվեն, պայթյուն է տեղի ունեցել: Գոռը վիրավոր է եղել ազդրերի հատվածում, գուցե ուշաթափված է եղել, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն փրկել, դուրս բերել: Բնավորությամբ լիդեր էր, ապրում էր նրա համար, որ մարդկանց օգնի, լավություն անի: Երբեք առաջինն իր մասին չէր մտածում: Առաջին օրը բոլորին զորամասից հանել էր, նոր ինքը դուրս եկել: Բայց վերջին օրը, երբ նա էր օգնության կարիք ունեցել, իրեն օգնող չէր եղել: Արնաքամ էր եղել»: Ապրելու ուժի մասին: «Գոռն ուժ տվեց ապրելու համար: Դատարկ նավի նման օվկիանոսում ճոճվում էի, չէի հասկանում, թե ինչ է հետս կատարվելու:

Իրական ցավն այնքան երանգներ ունի, այս չորս տարվա ընթացքում այնքան էտապներ եմ անցել: Սկզբում ուզում ես, որ բոլորն իմանան քո ցավի մասին, ճչում ես, գոռում: Հետո կամաց-կամաց հասկանում ես, որ ցավը միայն քոնն է, որ ոչ ոք պարտավոր չէ ապրել քո ցավով: Պետք է փայփայես այն, մինչև սովորես նրա հետ ապրել: Ամենակարևորը՝ չեմ չարացել, իմ Գոռը չարություն ասած բառն անգամ չգիտեր: Իմ Գոռը միշտ բարիք է սերմանել: Նա ամեն ինչ անում էր, որ հպարտանամ իրենով, հիմա այնքան մաքուր պետք է ապրեմ, որ իմ տղան հպարտանա ինձնով, երբեք թույլ չեմ տա, որ տղաս գլուխը կախի իմ պատճառով: Չարության պատճառով է, որ այսօր իմ տղան ինձ հետ չէ, ուրեմն ես չպետք է չարություն սերմանեմ: 2021 թ.-ին Լուսինե Քարամյանը կազմակերպեց Գոռիս առաջին անհատական ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսից հետո նաև հասկացա, որ պետք է ապրեմ ու Գոռիս ապրեցնեմ: Գոռս մեր տան սյունն էր, շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության կարիքը:

Պատերազմի օրերին զրուցում էր տատիկի հետ, ասաց, որ վերադառնալուց հետո ամուսնանալու է, տղա ունենա, տղայի անունն էլ էր որոշել՝ Նոյ: Գոռն իր գրպանում ուներ ընկերոջ հետմահու նամակը, բայց անձամբ գրել հրաժարվել էր։ Գրելը նրա համար պարտվել էր նշանակում։ Գոռի համար վերադառնալը հրամայական էր։ Այնքան լավ եմ հիշում 15 կամ 16 տարեկանում իր ասած խոսքերը՝ մա՛մ, երազում եմ 90 տարեկան լինել, թոռներս վազվզեն, ես էլ իրենց կոնֆետ տամ: Այդ տարիքի ո՞ր տղան է նման բաներ երազում»: Գոռն իր անունով աստղ ունի երկնակամարում, որը «ծնվեց» 2021 թ.-ի հուլիսի 6-ին՝ իր ծննդյան օրը։ Դա իր մտերիմ ընկերուհու և նրա ընտանիքի նվերն էր: Գոռի նկարներից մեկը զարդարում է Ավետիս Ավետիսյանի մոտիվացիոն գրքի կազմը։ Սրանք էլ Գոռին ապրեցնելու լավագույն տարբերակներն են: Ես էլ իմ ճանապարհը կշարունակեմ ութ տարեկան Գոռի երկու մտքով՝ «Ճշմարտությունը քար կկոտրի» և «Բարին չարի հետ չի ձուլվում»:

Հ. Գ. - Գոռ Ավետիքյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թել Ավիվը կհարվածի Իրանին. Նեթանյահու Վարչախմբի դեմքը. տմարդի արդարադատությունՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Լավրովը Կիմ Չեն Ընին ողջունել է անսովոր արտահայտությամբՓաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքումՀնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-նԵրևան-Սևան ճանապարհին բախվել են 7 ավտոմեքենաԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Նոր մանրամասներ Կապանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Կասեցվել է Հայաստանից Վրաստան ոսկե զարդերի անօրինական ներմուծումը Կենսաթոշակների մասին Այսօր տեղի կունենա արցախահայության հանրահավաքը. ի՞նչ է սպասվում Մեքենաները վերածվել են ջարդոնի. ողբերգական վթարի մանրամասները Սպանություն ՁորաղբյուրումԵրկրաշարժ՝ Ադրբեջանում Քաղաքագետը բացատրել է, թե ինչի են հանգեցնում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անբարյացակամ քայլերը Ուկրաինացի քաղաքագետ. միայն Ռուսաստանը կարող է փրկել ՀայաստանըԻնչպես և սպասվում էր, Զանգեզուրի միջանցքի թեման ջրի երես դուրս եկավԱդրբեջանը մոռացել է, որ պատերազմում հաղթել է Հայաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին Զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը․ պատմության այս օրը (12 հուլիս)«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Նոր մանրամասներ՝ «Աբովյան» ՔԿՀ-իցԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Խոշոր վթար՝ Նուբարաշենում․ վիրավnրներ կան«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ 3-ամյա աղջնակի կյանքը չի հաջողվել փրկել
Ամենադիտված