Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենք․ ո՞վ նպաստ ստանալու իրավունք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին, որով փոխվում է նպաստների համակարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

Այժմ գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն, որոնք նշանակվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա։

Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներից է ցածր հասցեականությունը, երբ համակարգից դուրս են մնում իրականում աղքատ ընտանիքները։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմքում դրվում է ընտանիքի ամսական ամբողջական եկամուտը, որը հաշվարկվում է, միջազգային պրակտիկայում ստվերային տնտեսության որոշակի ծավալ ունեցող երկրներում կիրառվող հիբրիդային մեթոդով։ Դժվար ստուգելի եկամուտների վերագրման նպատակով կիրառվելու է ակտիվների, բարեկեցության պայմանների գնահատման մոտեցումը։

Նախատեսվում է, որ անապահովության նպաստի իրավունք կստանան այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի՝ նախօրոք սահմանված շեմը:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից։ Այսինքն, նպաստների նոր համակարգի թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։

Միաժամանակ ըստ խնամառության խմբի՝ ընտանիքների համար կապահովվի նպաստի չափի որոշակի հավելում։ Վերջիններս այն ընտանիքներն են, որտեղ կա՛մ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ չկան, կա՛մ որտեղ յուրաքանչյուր այդպիսի անդամ ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով:

Գնահատման նոր համակարգով նախատեսվում է նաև այդ համակարգի հիման վրա, տարբեր շեմեր սահմանելու միջոցով իրականացնել նաև այլ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, թիրախային և հասցեական ծրագրեր։

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ «ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստ»․սահմանել, որ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի ամսական հիմնական չափը բարձր է տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:

Անապահովության նպաստի չափը որոշվում է` անապահովության հիմնական նպաստի չափին ավելացնելով հավելումը։

Նախագծով նախատեսվում է «սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում է ընտանեկան նպաստի հետ: Հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ):

Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին «Mercedes»-ը, «Չայնիի» ոլորաններում մոտ 100 մետր գլորվելով, բախվել է քարերին ու հայտնվել ձորում. Shamshyan Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներՄեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ) «Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրսՋուր չի լինի որոշ հասցեներում Մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհԻ՞նչ է կատարվում սահմանին․ ՀՀ ՊՆԻնչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Պատմական բարձր․ տարադրամն՝ այսօր Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ․ «Հրապարակ» Հայտնի է դերասանի մահվան պատճառըՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ» Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ» Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ» Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ» ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ» Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան
Ամենադիտված