Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարման տոտալ ճգնաժամի թելերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պետական կառավարման ոլորտը բազմաթիվ ուղղություններով բարձիթողի վիճակում է, այդ թվում՝ այնպիսի բնագավառներում, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար։ Դե, պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը փլված է, վերջին տարիների ընթացքում անվտանգային մասնագետներին ու բարձրաստիճան սպաներին վարկաբեկեցին, հանեցին համակարգից, իսկ նորաթուխ ծառայողներին հերթով գեներալի ու այլ բարձր կոչումներ են տալիս՝ առանց հաշվի առնելու նրանց անցած ճանապարհը։ Ու այս ֆոնին ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ անվտանգային հայեցակարգի ներքո է Հայաստանն ապահովելու իր պաշտպանությունը։ Սակայն խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը։

Քաոսի ու վերահսկողության պակասի արդյունքում է, որ բանակում պարբերաբար տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք հաճախ ավարտվում են նաև զոհերով։ Մի ժամանակ իշխանությունները մեծ «փիառ փուչիկ» էին հյուսել, թե Հայաստանը անվտանգային ռիսկերը նվազեցնելու համար արբանյակ է բարձրացնելու ուղեծիր, բայց պարզվում է, որ այս հարցում ևս լուրջ խնդիրներ կան։ Զուգահեռ՝ մեր երկիրն անպատրաստ է ոչ ստանդարտ իրավիճակներին։ Օրինակ՝ մի փոքր շատ է անձրև գալիս, միանգամից մայրաքաղաքի փողոցներում իսկական ջրհեղեղ է տեղի ունենում, կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, ինչպես եղավ ՀՀ հյուսիսային շրջաններում, ու պարզվում է՝ պետությունն ընդհանրապես պատրաստ չէ։ Ավելին, անընդհատ հրդեհներ ու վթարներ են տեղի ունենում պատկան մարմինների անփութության, աչք փակելու, որոշ դեպքերում՝ նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում։

Օրինակ՝ գազալցակայանում ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերում, «հետմահու» հայտարարում են, թե աշխատանքները պետք է դադարեցվեին, բայց այն փաստացի աշխատել է, ու պայթյուն է տեղի ունենում։ Ու դա միակ օրինակը չէ. բազմաթիվ են ոչ բնական աղետները՝ Սուրմալուի դեպքերից սկսած։ Հարյուրավոր զոհեր ենք ունենում այն պատճառով, որ հակահրդեհային կամ անվտանգության այլ կանոնները չեն պահպանվում։ Էլ չենք խոսում ավտովթարների մասին, որոնք արդեն դարձել են «սովորական» երևույթ։ Իսկ ո՞վ պետք է վերահսկողություն իրականացնի, մնում է անհայտ, քանի որ իշխանությունները՝ ամենավերին պաշտոնյայից սկսած, ամենացածրաստիճան չինովնիկով վերջացրած, միայն պարգևավճարներ վայելելու ու պաշտոնից բխող կարգավիճակից օգտվելու համար են։ Հանրապետության մակարդակով լուծված չէ նաև բնակֆոնդի հարցը։

Օրինակ՝ հատկապես մարզերում բնակավայրեր կան, որտեղ միայն դեռևս խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքեր են, որոնց մի մասն էլ արդեն հասնում է վթարային մակարդակի։ Ի դեպ, այդպիսիք կան նաև մայրաքաղաքում: Բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, իսկ մարդիկ շարունակում են ապրել այնպիսի շենքերում, որոնք արդեն վաղուց երկրաշարժադիմացկուն չեն: Այս տեսանկյունից հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա և խթանող նախագծեր առաջ քաշել։ Ընդհանրապես, տարածքային կառավարման ապակենտրոնացումը խնդիր է Հայաստանի համար, իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել։ Բայց ցավալի է, որ ներկայիս տեխնիկական առաջընթացի պայմաններում փոքրիկ Հայաստանը չունի անգամ ժամանակակից ճանապարհներ, որոնք մայրաքաղաքը կկապեն իր ծայրամասերի հետ ու կնպաստեն արդյունավետ հաղորդակցությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում․ բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ ու այն կայանել արգելված վայրումՀոսանքազրկումներ մարզերում ու մայրաքաղաքում՝ երկուշաբթիՎրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասինՆարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք«Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղումԱրարատյան դաշտում հողի մակերևույթին մինչև - 5 աստիճան կլինիԲաքուն քանդել է Ստեփանակերտի պատմական կենտրոնը,սա հավասար է ԴԱԻՇ-ի իրականացրած հանցագործություններինԹալանել են ՔՊ պատգամավորի մեքենանՎրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ ԶուրաբիշվիլիՈ՞ր ուժն է հաղթել Վրաստանի խորհրդարանի ընտրություններում. Exit poll-ը հրապարակել է արդյունքներըՄեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է«Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալԼավրովի այցն Ուզբեկստան անորոշ ժամանակով հետաձգվել էԿոտայքում «Volkswagen»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում․ տուժածները հարազատ եղբայրներ ենՌուսաստանի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով․ ՊուտինՃամբարակում ձյուն է տեղումԻրանում հայտարարել են՝ իրենց դեմ կիրառված իսրայելական գրեթե բոլոր կործանիչները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել ենԶուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակելԵգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցերՆախընտրական շտաբի նախնական տվյալներով «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է մեծամասնությունը․ Թբիլիսիի քաղաքապետՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնԲերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության5,5 մագնիտուդով երկրաշարժ` ՉինաստանումԱվտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրըՄանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարիցԸմբիշ Մանվել Խնձրցյանը հաղթել է թուրք Քարավուսին ու դուրս եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ (տեսանյութ) «Hyundai»-ն բախվել է հողաթմբերին ու հայտնվել դաշտում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵվրախորհրդարանն Ադրբեջանում իրավիճակի, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև է ընդունել«Սասունցի Դավիթ» կայարանում բախվել են թիվ 97 երթուղու «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը, վիրավnր կաԻրանում տասը սահմանապահ է զոhվելՎրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել էԻնձ վրա կատարված մահափորձը եղել է ՔՊ-ի պատվերով. Արթուր ՉախոյանԻսրայելը նախապես զգուշացրել է Իրանին hարձակման մասին. ԶԼՄ-ներՔվեարկել եմ նոր Վրաստանի օգտին. այս գիշեր բոլորս հաղթող կլինենք. ԶուրաբիշվիլիԿիևի Սոլոմենսկի շրջանում ռուսական անօդաչու սարքը հարվածել է բազմաբնակարան 25 հարկանի շենքինՎթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավnր կա Ի՞նչ են քննարկել ՔՊ-ումԻրանը հայտարարել է՝ կօգտվի Իսրայելին պատասխանելու իրավունքիցՓաշինյանի թեկնածուն Արփինե Սարգսյանն էԱԳՆ-ն Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր է պատրաստում Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուցԱրևմուտքը կորցնում է վերահսկողությունը Վրաստանի վրաԱռնվազն 2 զինվորական է uպանվել Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկելու համար ձերբակալված 62-ամյա կինն ազատ է արձակվել. հայտնի է պառճառըՈղբերգական դեպք՝ ԵրևանումՔԿ-ն պարզաբանել է Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Բախվել են «ՎԱԶ 21124-110»-ն ու «Toyota»-ն, վիրավnրների մեջ կա երեխաԻնչո՞ւ Ուկրաինան չի ստեղծում մարտական ինքնաթիռներ. ավիացիոն փորձագետը նշել է պատճառներըԱյլ բան դժվար էր սպասել. Հայաստանի խորհրդարանի ղեկավարը պաշտպան է կանգնել լրտեսներին ԵՄ-իցՀայաստանում զբոսաշրջության ոլորտում անկումը փոխհատուցել է ոսկու առևտրի եռակի աճով
Ամենադիտված