Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակադեմիական «փուչիկ»՝ քարոզչական մաստակներով սնվողների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:

Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:

Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:

Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:

Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:

Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանՌուս պատգամավորը չորս տարի աշխատել Է Ուկրաինայի հետ VPN-ի միջոցով Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենաԵրբ տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական նոր սրացման մասինՇամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգըԽոզնավարում կրկին կրակոցներ են եղել (տեսանյութ)Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցովՀայկական սերիալը կցուցադրվի Թուրքիայում Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի ՄոսկվաԵրկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակիՆիկոլ Փաշինյանի խոստովանությունըՀայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմինը, որը կորած էր համարվում․ ՌԴԻնձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան Հայաստանը կբարելավի «Ֆինանսական հիգիենան» կրիպտո միասնական կանոններով, թույլ կտա բանկերին առաջարկել Bitcoin ծառայություններՌուս դիվանագետն արևի տակ Երևանի տեղի մասին. «Հայաստանը դեռ ԵԱՏՄ-ում է»«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս Քաղաքագետ Խալաթյան. Մոլդովայի փորձը հայ փորձագետներին ստիպել է մեկ անգամ ևս մտածել ԵՄ-ի օգուտների մասինԱվագ հինգշաբթի օրը խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ Բաքվի և Երևանի միջև փոխադարձ անվստահությունը չի վերացել Մի շարք հասցեներում լույս չի լինի Որպես անհայտ կորած որոնվող տղամարդը մաhացած է հայտնաբերվել Երևանյան լճումԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Կենսաթոշակների մասինԱդրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել․ պատմության այս օրը (17 ապրիլ)Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք մեկ մասնակից Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Ադրբեջանում հեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում․ ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված