Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե բա՝ «ճանապարհաշինական աշխատանքներ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին առաջին հայացքից անմեղ թվացող տեղեկություն է տարածվել Ճանապարհային դեպարտամենտի կողմից, թե՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը: Առաջարկվում է շրջանցել Աճարկուտով...

Սա, կրկնենք, առաջին հայացքից անմեղ, անգամ՝ շարքային տեղեկություն է: Բոլոր նրանց համար, ում Կիրանց անվանումը ոչինչ չի ասում: Մինչդեռ, նկատենք, խոսքը այն սահմանամերձ գյուղի մասին է, որին պատկանող տարածքների մի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը վերջերս նվիրեցին Հայաստանի ու հայության թշնամի ադրբեջանական թուրքերին: Ստացվում է, որ նախ՝ մի որոշ ժամանակ Կիրանցը «փակ» է լինելու ավտոմոբիլային երթևեկության համար: Թե ինչ աշխատանքներ են տանում ու ինչ նպատակով, դեռևս անհայտ է: Բայց, ուզենք թե չուզենք, հարց է առաջանում՝ տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»:

Մի քանի օր առաջ, նկատենք, Փաշինյանը գնացել էր Կիրանց ու մերձակա այլ տարածքներ, ինչպես կարելի էր հասկանալ՝ «այլընտրանքային ճանապարհների» անցկացման ընթացքին հետևելու: Թե՞ «շինարարական աշխատանքներ» ասելով՝ նկատի ունեն ընդհանրապես բոլոր ճանապարհների փակումը: Ի դեպ, երեկ պարզվեց, որ հեռահաղորդակցության օպերատորների մի մասի ինտերնետ և բջջային կապի խզումները պայմանավորված են նույն «շինարարական աշխատանքներով»:

Պարզ ասած՝ այնպես են «շինարարական աշխատել», որ տվել ու համապատասխան մալուխները կտրտել են: Երևի պիտի ինչ-որ տեղ ուրախ լինենք, որ միանգամից մայր գազատարը չեն պայթեցրել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե, ի թիվս ամենի, ինչ այլ առարկայական խնդիրների առջև է կանգնելու Հայաստանը «փաշինյանական» հանձնողականությունից: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր են սպասվում, եթե Փաշինյանի գործընկեր Ալիևը որոշի ժամանակ առ ժամանակ «շինարարական աշխատանքներ» կատարել մեր ինտերնետ կապի ու գազատարի մերձակայքում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)
Ամենադիտված