Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին ամիսներին Ադրբեջանը սկսել է օկուպացված Ստեփանակերտի ավերումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը

Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով: Նման մեծածավալ քանդումներն արդարացնելու համար, ադրբեջանական քարոզչամեքենան վերջերս նկարահանել է մի ընդարձակ տեսանյութ, որի առանցքային թեման այն է, թե իբր նախկին ‹‹ադրբեջանական Խանքենդին›› խորհրդային տարիներին հայերի կողմից միտումնավոր ավերվել է: Եվ դա արվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում հատուկ են պատվիրել քաղաքի նոր հատակագիծը, որը կազմելիս և իրագործելիս միտումնավոր քանդել են բազմաթիվ մզկիթներ, տներ և այլն (https://www.youtube.com/watch?v=F8wulfyrmoM): Եվ այժմ եկել է քաղաքին կրկին իրական տեսքը վերադարձնելու և պատմությունը վերականգնելու ժամանակը: Այս տեսանյութում ուշագրավ է և այն, որ ադրբեջանական կողմը հերքում է իր իսկ նախագահին, ով առաջին անգամ այցելելով օկուպացված Ստեփանակերտ, հայտարարել էր, որ այն կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների կողմից (մանրամասն տես՝ Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ):

Միաժամանակ խորհրդային և Արցախի անկախության տարիներին կառուցված որոշ շենքեր ներկայացվում են որպես Իլհամ Ալիևի անմիջական հրամանով վերջերս վերակառուցված, որ տեսեք՝ «ազատագրված Ղարաբաղն արագ վերականգնվում է»: Այսպես, 2024 թվականի հուլիսի 5-ին օկուպացված Ստեփանակերտում բացվեց երկու հյուրանոց, որոնցից մեկը նախկին Վալլեքս հյուրանոցն էր, որն այժմ նոր անունով է հանդես գալիս, իսկ մեկ այլ շենքը՝ Արցախբանկի կենտրոնական մասնաշենքն է, որը դարձել է ‹‹Ղարաբաղ›› անունը կրող հյուրանոց: Ադրբեջանական քարոզչամեքենան նաև Իվանյանում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից կառուցված նոր թաղամասը, որը նախատեսված էր օկուպացված Հադրութի և այլ շրջանների հայության տեղավորման համար, այժմ ներկայացնում է որպես արագ կառուցված և խոջալուի վերաբնակիչներին սպասող մի թաղամաս (https://t.me/MaidenTower/49537https://www.youtube.com/watch?v=moRFqYMKOfA):

Հուլիսի 5-ին Արցախի նախկին Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության քանդված (մանրամասն տես՝ Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը) շենքերի վայրում Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք (https://t.me/caliber_az_official/33441?single):

Նշենք, որ սկսած 2020 թվականից Արցախի օկուպացված բնակավայրերում որպես «նոր» են ներկայացվում Արցախի անկախության տարիներին կառուցված վարչական, ուսումնակրթական շենքերը: Շուշի քաղաքում այս կերպ «արագ վերականգնվեցին» Վերին մզկիթը և Սաաթլի մզկիթը, որոնք վերանորոգվել էին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է առաջին հերթին օկուպացված Ստեփանակերտի ավերումը, քաղաքի պատկերի փոփոխությունը: Նկատելի է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ նախկինում եղած և Արցախի իշխանությունների կողմից կառուցված շենքերը, համալիրները ներկայացնում է որպես իրենց կողմից  նոր կառուցված:

Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
Ամենադիտված