Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար․ դրանք իսկապես լուրջ և կապակցված հնարավորություններ են։

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին։

«Հայաստանն արդեն իսկ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր անել, սահմանները պետք է բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել․ դա կլինի զգալի, դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Փաուերը տեղեկացրեց, որ այս պահին կամ մի քանի ժամից Վաշինգտոնում անցկացվելու է եռակողմ հանդիպում պետքարտուղար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։ 

«Բլինքենը կողմերին հաղորդելու է հետևյալ ուղերձը․ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապես անցել են շատ մեծ ճանապարհ, եթե համեմատենք ու մտածենք, թե ինչ կետի վրա էին մեկ տարի առաջ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, որոշները չափազանց զգայուն երկու երկրների կառավարությունների ու ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից միանշանակ է այն, որ կողմերը գիտակցում են, որ բացվելիք հնարավորությունները չի կարելի բաց թողնել»,- ասաց Փաուերը։ 

Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով Հայաստանի անկախությունն ու դիմակայունությունը։ 

«Մենք խոսեցինք մի շարք ծրագրերի մասին՝ կապված պարենային անվտանգության, էներգետիկայի զարգացման, ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտության հետ։ Երեկ ես հնարավորություն ունեցա խորամուխ լինելու էներգետիկայի ոլորտում Հայաստանի որդեգրած ռազմավարության մեջ։ Ինչպես հայտնի է, որոշվել է շատ ավելի շատ օգտագործել վերականգնողական էներգետիկան, արևային էներգետիկան, նախատեսվում է իրականացնել հարմարվողականության միջոցառումներ, այսինքն՝ միջուկային կախվածությունն այնպես հարմարեցնել, որ լինի ավելի երկարաժամկետ, մնայուն և ապագայում համալրվի էներգետիկ այլ աղբյուրներով։ Հայաստանն այս ոլորտում նույնպես փորձում է բազմազանեցնել իր մոտեցումները, ինչպես արտաքին առևտրի շրջանառության մեջ»,- ասաց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Փաուերի խոսքով՝ ՀՀ վարչապետն իրականում կարևորում է այն, որ կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար, որպեսզի նրանք վստահություն տածեն գործադիր մարմնի նկատմամբ, որպեսզի այդ վստահությունը լինի տևական և մնայուն, որպեսզի կրճատվի խոցելիությունը ցնցումներից, կախվածությունը մեկ գործընկերոջից, մատակարարման մեկ շղթայից։  

«Նմանատիպ քննարկումներ ծավալվում են նաև ԱՄՆ-ում։ Համաշխարհային տնտեսության վրա կողմնակի բացասական ազդեցությունների թիվն ավելացել է, ինչը զգում են նաև ընտանիքները, հետևաբար Փաշինյանը կարևորում է մարդկային անվտանգությունը և ձգտում իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի զարգացնի ցնցումները կլանելու կարողությունները»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։

Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»Խոշոր ավտովթար․ վիրավորների մեջ է Տիգրան Մուկուչյանի եղբայրը «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ»Հունվարի 27-ի հոսանքազրկման հասցեները Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել, կառույցում անհավասար պայմաններ են. «Ժողովուրդ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»Նոր փոխվարչապետ կունենանք. «Հրապարակ» 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ
Ամենադիտված