Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գլխաշոր

ՖՈՏՈ

Գլխաշորը մեծ կտորի տեսքով աքսեսուար է, որը սովորաբար եռանկյունաձև է։ Այսօր այն նորաձև տարր է աշխարհի կանանց զգեստապահարանում, ինչպես նաև ազգային գլխազարդ է շատ ժողովուրդների, այդ թվում սլավոնների շրջանում: Հստակ հայտնի չէ, թե ինչո՞ւ է գլխաշորը եռանկյունաձև, բայց կա ենթադրություն, որ այն առաջացել է քառակուսի կտորն անկյունագծով կտրելու հետևանքով, իմաստը կտորը խնայելն է եղել։

Գլխաշորը մեծ նշանակություն է ունեցել միջնադարի եվրոպացի կանանց համար։ Արևմուտքում ամուսնացած կանայք կրում էին բարբետներ՝ փոքրիկ գլխաշորեր, որոնց ծայրերը կապված էին կզակի մոտ: 1780-ականներին ֆրանսիական կանացի հագուստը ներառում էր կիսաշրջազգեստ, բաճկոն, գլխաշոր և գլխարկ: Վիզն ու կուրծքը ծածկվում էին եռանկյունաձև շորով։ Շոգ եղանակին դրանք հաճախ հանվում էին ցուցադրելով բաց պարանոցը։ 18-րդ դարի վերջերին հայտնվեցին գլխաշորեր, որոնք ընդգծում էին մեծ կրծքերը, այն ժամանակ դա կանացիության նշան էր համարվում, բայց հարյուր տարի անց դրանք դուրս եկան նորաձեւությունից։ Իսպանիայում տարածված էր երկար, ամենից հաճախ սև գլխաշորը՝ մանտիլան։ Այն դնում էին գլխին, իսկ ծայրերը խաչում ու կապում կրծքին կամ մեջքին։ 20-րդ դարում մանտիլային փոխարինեց տոկիլան՝ փոքրիկ գլխաշորը, որը կրում էին եկեղեցում, և որը գործածական է մինչ օրս:

Ռուսաստանում կնոջ կրած գլխաշորից շատ բան կարելի է հասկանալ՝ կարգավիճակը, բնակության վայրը, ֆինանսական և ընտանեկան դրությունը: Առաջներում ամուսնացած կանայք միշտ իրենց մազերն ամբողջովին թաքցնում էին գլխաշորի տակ, քանի որ կարծում էին, որ մազերը կախարդական ուժ ունեն։ Հուղարկավորությունների և սգի ժամանակ պարտադիր է եղել կրել սպիտակ գլխաշոր: Այնուամենայնիվ, դրանք ժամանակի ընթացքում չեն արմատավորվել և շուտով փոխարինվել են այլ գլխազարդերով։ ԽՍՀՄ-ում կարմիր գլխաշորն է մոդայիկ դարձել, որպես հեղափոխության խորհրդանիշ։ 1920-1930-ականներին կոմերիտուհիները կրել են դրանք ի նշան նոր դարաշրջանին պատկանելու։ Հետագայում դա է վերածվել պիոներական փողկապի։

Ամերիկայում «քանթրի» երաժշտական ​​նոր ուղղության շնորհիվ նորաձև են դարձել բանդանաները՝ տարբեր գույների մետաքսե կամ բամբակյա գլխաշորերը։ Վայրի Արևմուտքի կովբոյները ևս բանդանա գլխաշոր էին օգտագործում որպես վզնոց:

Ճապոնիայում ևս գլխաշորն ունեցել է իր կիրառությունը։ Մասնավորապես, կանացի հարսանեկան զգեստում օգտագործվում էր սպիտակ գլխաշոր, որը գցում էին ավանդական բարձր սանրվածքի վրա։

Գլխաշորը նաև ժամանակակից գնչուհիների հագուկապի կարևոր մասն է։ Նրանք սկսել են օգտագործել դա 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ բնակություն են հաստատել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Ամուսնացած գնչուհիները մազերը ոլորելուց հետո հյուսում են երկու հյուսով, դնում գլխի հետևում կապված գլխաշոր ծածկելով ճակատը։ Չամուսնացած գնչուհիները ևս գլխաշոր են կրում, սակայն ոչ ամբողջությամբ ծածկելով մազերը:

Ներկայումս էլ տարբեր տեսակի գլխաշորերը չեն կորցրել իրենց ժողովրդականությունը և հանդիպում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ՝ բժիշկներ, բանկի աշխատակիցներ, ստյուարդներ և բորտուղեկցորդուհիներ, օծանելիքի և ոսկերչական խանութների աշխատակիցներ և այլն: Ի վերջո, գլխաշորը հանդերձանքի այնպիսի նորաձև և ոճային դետալ է, որը կարող է զարդարել և ամբողջացնել ցանկացած տեսք:

Կ. Խաչիկյան

Ինչու են դատավորները հավաքվելու. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում․«Հրապարակ» Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ» Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր․ «Հրապարակ» 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. «Ժողովուրդ» Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ» Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստըՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար Թրամփը վերջնագիր է ներկայացրել Պուտինին և Զելենսկուն Տրիպոլիում հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ) Զինծառայող է մահացելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնելԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Հնարավոր է, երեխուն գողացած լինեն, եթե երեխան գետում լիներ, կգտնեին. բնակիչԱխուրյանի ջրամբարից դուրս են բերում մաhացած տղամարդու Ի՞նչ է կատարվում Մարմարիկում, ի՞նչ է անում ՆԳՆ–նՖրանսիայում մեկնարկում է Կաննի 78-րդ կինոփառատոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ադրբեջանից 1600 շինարարներ կժամանեն ԻսրայելԼավագույն Հաղթանակի շքերթը և «ջախջախված» ԶելենսկինԹբիլիսին առաջ է անցել Բելգրադից, Ստամբուլից և Երևանից ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակում «Պրահյան սակարկություններ». Լեռնային Ղարաբաղը հանձնելով Փաշինյանը մեղքը բարդում է ՀԱՊԿ-ի վրաՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ հայր և որդի գնացել են Ախուրյանի ջրամբար` որդին ջրահեղձ է եղելՕրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-իցԻ՞նչ է հարցրել Լուկաշենկոն ՓաշինյանինԱնձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՓաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRFՀայաստանի դիրքը՝ Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկում Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Տաթևը և Որոտանի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը. պատմության այս օրը (13 մայիս)Ջրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներԻնչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել. Ոսկան Սարգսյան Ողբերգական դեպք՝ հյուրանոցում․ դի է հայտնաբերվել
Ամենադիտված