Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն անցել է ինքնալուծարման ռեժիմի. երեք կայսրությունների շահեր են բախվել մեկ կետում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը սկսել է ակտիվորեն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ընդ որում ավելի ու ավելի հեռանալով Ռուսաստանից, «Թաքնված իմաստ» հաղորդաշարում ասել է tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան։

Նրա կարծիքով, Հայաստանն անցել է ինքնալուծարման ռեժիմի, բայց Մոսկվան, պատմականորեն ասած, շահագրգռված է Անդրկովկասում իր ներկայությամբ։

«Այնպես չէ, որ Ռուսաստանն ընդհանրապես չի կարող ապրել առանց այդ տարածաշրջանի, բայց մեր կայսրության անվտանգությունը 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում, շատ էր կախված և կախված է նրանից, թե որքանո՞վ է Մոսկվան վերահսկում Անդրկովկասը։ Այդ պատճառով էլ մենք ժամանակին ընդունեցինք Վրաստանին մեր կազմ, չնայած այն հանգամանքին, որ դա, մեղմ ասած, ռազմական իմաստով երկդիմի և վտանգավոր որոշում էր։ Ահա թե ինչու է Մոսկվան շատ հետևողականորեն և երկար ժամանակ պատերազմներ մղել կովկասյան խանությունների կամ մելիքությունների համար, այդ թվում Էրիվանի խանության համար, որը ժամանակին պատկանում էր Պարսկական կայսրությանը»,- պարզաբանել է փորձագետը։

Այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունն անհրաժեշտ է Կովկասն ու երկրի հարավն ապահովելու համար։ Եվ այսօր մենք կրկին ունենք հետևյալ իրավիճակը. միանգամից երեք կայսրությունների շահերն են խաչվել մեկ կետում։

«Եվ միշտ, բոլոր ժամանակներում, մեր, այսպես ասած, պատմական հիշողության մեջ Անդրկովկասը եղել է փորձաքար, կամ, եթե կուզեք շահերի հատման կետ, երեք մեծ տերությունների, երեք կայսրությունների համար՝ ռուսական, օսմանյան և պարսկական։ Եթե ​​մենք հեռանանք այնտեղից, ապա տեղը դատարկ չի մնա, այն կլցվի ուրիշների ազդեցությամբ, զորքով, տնտեսական շահերով»,- ընդգծել է Պերլան։

Նա հիշեցրել է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ազդեցության գոտում։ Ժամանակակից Թուրքիան հանդիսանալով այդ իշխանության իրավահաջորդը հրաժարվում է ստանձնել այդ ողբերգության պատասխանատվությունը։

«Եթե ոչ թուրքական պաշտոնական ռազմական դոկտրինում, ապա, անշուշտ, երկրի քաղաքական գործիչների ելույթներում պարբերաբար խոսքեր են հնչում հայկական պետության վերացման անհրաժեշտության մասին, որը նրանք համարում են ահաբեկչական։ Եվ նման իրավիճակում Երևանը փորձում է ընկերանալ Անկարայի հետ... Դե, դա կարելի է գնահատել որպես ինքնասպանություն։ Եվ անգամ ոչ թե քաղաքական ինքնասպանություն, այլ ուղղակի ինքնասպանություն»,- եզրափակել է սյունակագիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՊատրուշևՍամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ տնային կալանքը դադարեցվեցԲոլորիս ակնկալիքն ու ցանկությունը մեկն է` տեսնել Հայաստանի դրոշը բարձրացած, ուրախ ժպիտներով, հաղթանակած տեսնել ձեզ. Վահագն ԽաչատուրյանՆոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է. ՔԿԲայդենն իր պաշտոնավարման մնացած ամիսները կկենտրոնացնի Ուկրաինային օգնելու վրա. ՕսթինԳնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը. ՄիրզոյանՄիանշանակ, լինելու է․ Բագրատ Սրբազանն՝ աշնանը սպասվող ակտիվ պայքարի մասինՄարդու ինտելեկտի գործակիցը (IQ-ն) մեծապես կախված է գենետիկ գործոններիցՄարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, էկոնոմիկայի նախարարությունից էլ ասում են՝ իրենց գործառույթների մեջ չի մտնում. Գառնիկ ԴանիելյանՑեմենտ տեղափոխող բեռնատարը հարվածել է Երևան-Երասխ ճանապարհով ընթացող հեծանվորդինՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանըԱդրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են. ՀՀ ԱԳՆԵկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասինԱրմենն իր շնորհակալությունն է հղում բոլոր նրանց, ովքեր աջակցել ու սատարել են`ով ինչով կարողացել է․ Տիգրան ԱբրահամյանԻսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը. Իսրայելն այնքան էլ լավ չի տիրապետում հանրային կապերին. ԹրամփԽոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կանՀայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացելՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ ՓաստաբանՍերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնումԱյս տարվա 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 %Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն. մանրամասներ Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԳեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ Տհաճ անակնկալ՝ «Վայլդբերիզ»-ից օգտվողների համարԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմԾեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմացՌուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրովԻնչպես են Կիրանցի հատվածում հայկական տարածքները հանձնվում Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Արտակարգ դեպք՝ ՍևանումԲրազիլիայի պետական տոների շարքին ավելացել է Պելե արքայի տոնը Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրն է այսօր Ինչու հայկական ինքնաթիռը 20 րոպե անց վայրէջք կատարեցՀարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ ԿարապետյանԿարևոր լուր՝ Վրաստան մեկնողների համարԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան Մախսուդյան եղբայրների նկատմամբ քրեական հետապնդում, այս պահի դրությամբ, չկա Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ Արսեն Բաբայան ԱՄՆ-ը փորձում է ուկրաինիզացնել ՀայաստանըՓորձագետ. Ոչ մի խնդիր չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունըՌուբլին այսօր թանկացավՀայաստանը մտադիր է կես միլիարդ դոլար ծախսել Իրանից անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու վրաԿարծիք. «Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկացի զինվորականների առկայությունը Երևանի հերթական դեմարշն է» Թուրքական հրատարակություն. Վրաստանին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մղելը չհաջողելով ԱՄՆ-ն սկսել է գործել Հայաստանի միջոցովՀրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտվել Օգյուն Սամաստին․ պատմության այս օրը (25 հուլիս)Հեղուկ գազի գինը կտրուկ աճել էԱմառային զորակոչի ժամկետը փոփոխվել է․ հայտնի է նոր ժամկետը
Ամենադիտված