Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: 

«Որպես  «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ռադիոհաճախականային տիրույթի հետ կապված մշտադիտարկման և այլ գործառույթներ իրականացնող կառույցի ներկայացուցիչ և ոլորտի փորձագետ խնդրում ենք մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, որ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել : 

Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է: 

ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար:  ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։ 

Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին», - նշել է նա:

ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է ՍյունիքումՍրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին կադրային ջարդը շարունակվում է․«Հրապարակ»
Ամենադիտված