Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս». կամավոր Յուրիկ Սարգսյանն անմահացել է նոյեմբերի 6-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիկի մանկության տարիներն անցել են շատ անհոգ: Առույգ երեխա էր, աշխույժ, բայց ինչ-որ տեղ նաև համեստություն, ամոթխածություն ուներ: Իրեն ասում էի՝ Յուրա՛ ջան, ոնց որ դու աղջիկը լինես, Անին ու Արուսիկը՝ տղաները»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկության տարիներն է վերհիշում տիկին Կարինեն՝ Յուրիկի մայրիկը:

Տեղափոխվելով նրա դպրոցական տարիներ՝ ասում է՝ շատ ոգևորված է գնացել առաջին դասարան: «Սկսեց տառերը սովորել, շատ հետաքրքիր պատմություններ հուշ մնացին այդ օրերից: Շատ լավ եմ հիշում. դասագրքում տառ առ տառ կարդում էր կացին բառը, վերջում իրեն ասում էի՝ դե, Յուրի՛կ ջան, հիմա բառն ամբողջական ասա, արձագանքում էր՝ մա՛մ, տապոռ: Դպրոցում արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Երբ բառերը մոռանում էր, ասում էր՝ Հայաստան ասելիս ոտքերս թուլանում են: Իրեն ոնց հարմար էր, այնպես էր ասում: Հետո, իհարկե, տարիքի հետ սկսեց սովորել: Դպրոցում առաջադիմությամբ չէր փայլում, ոչ թե չէր կարողանում սովորել կամ չէր սիրում, այլ ծույլ էր, պարզապես չէր ուզում աշխատել: Ուսուցիչներին շատ էր սիրում, կգար տուն՝ պապա՛, պետք է դասասենյակը վերանորոգենք: Դպրոցում էլ, երբ նման խոսակցություն էր լինում, ասում էր՝ պապայիս կասեմ, տանը ունենք, կբերեմ, կվերանորոգենք: Աչքի էր ընկնում, վայելում էր իր ուսուցիչների սերն ու հարգանքը, մինչև հիմա էլ շատ մեծ ափսոսանքով ու սիրով են խոսում իր մասին: Իր առաջադիմությամբ չէր փայլում, բայց նաև չէր անտեսում դպրոցը, շրջապատը և ուսուցչական կոլեկտիվը»: Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո Յուրիկը զորակոչվել է Հայկական բանակ: Ծառայել է Քարվաճառում:

«Ծառայության տարիները շատ լավ են անցել, ունի շնորհակալագրեր, օրինակելի զինվոր է եղել: Մեզ որևէ հարցում նեղություն տալ չի ցանկացել, եթե մենք ենք ցանկացել ինչ-որ բան իրեն ուղարկել, ընդդիմացել է՝ ես ամեն ինչ ունեմ: Շատ գոհ էր բանակային կյանքից, վստահաբար, նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի դժգոհել»: Զորացրվելուց հետո նա սկսել է աշխատել նախ՝ շինարարությունում, իսկ հետո՝ արհեստ սովորել, բնակարաններ էր վերանորոգում: «Աշխատանք ուներ, հոգում էր իր ընտանիքի մասին: Հետո արդեն նաև իր ընտանիքը կազմեց, երկու դուստր ունի: Շատ լավ հայր, ամուսին ու որդի էր: Յուրիկին ճանաչող յուրաքանչյուր մարդ իր մասին խոսելիս այս հատկանիշները կմատնանշի: Բայց երևի այս ամենից առավել իր մեջ գերակշռում էր սերը հայրենիքի հանդեպ: Եթե կանաչ խոտի վրայով երեխան անցներ, ասում էր՝ Սիլվի՛, Արմինե՛, խոտ է, ինչո՞ւ եք տրորում: Հայրենասեր էր, անգամ չափից շատ, երևի դա իմ «սխալ» դաստիարակությունից է, ես եմ իրեն այդպես դաստիարակել դեռ մանկությունից:

Երբեմն անգամ ինձ մեղադրում եմ դրա համար, բայց բան փոխել չեմ կարող»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Մեզ թվում էր, թե մի քանի օր կտևի, Ապրիլ յան պատերազմի նման, ոչ ոք չէր պատկերացնում, թե պատերազմն այսքան երկար է տևելու: Պատերազմի օրերն էին, ինձ աշխատանքի էր տանում, կանգնեց զինկոմիսարիատի բակում` մա՛մ, սպասի, հիմա գալիս եմ: Համարյա մի ժամ սպասեցի, զանգահարեցի իրեն՝ Յուրի՛կ, ուշանում եմ, արի ինձ աշխատանքի հասցրու: Ուրախ-ուրախ եկավ. «Կամավորագրվեցի, սպասում եմ, որ իմ հերթը գա, գնամ: Մենք ծառայած ենք, ամեն ինչ գիտենք, գնանք, որ երեխեքին մի բանով օգտակար լինենք»»: Հոկտեմբերի 22-ին Յուրիկը մեկնում է Արցախ: «Իրեն այդ ժամանակ տարան: Անընդհատ զանգահարում էր զինկոմիսարիատ, թե երբ է գնալու: Շատ ոգևորված գնաց: Իր վեց տարեկան աղջիկն ասաց՝ պա՛պ, մի գնա: «Սիլվի՛ ջան, որ ես չգնամ, ձեզ ո՞վ կպաշտպանի: Պապան պետք է գնա, կռվի, հաղթանակ բերի, որ դուք անհոգ մեծանաք»:

Էլ ի՞նչ իմանար, որ երեխաները ողջ կյանքում պետք է հոգսով մեծանան»: Յուրիկը զոհվել է նոյեմբերի 6-ին Շուշիում դիպուկահարի կրակոցից: «Ամենասկզբում իրենց տարել են Մարտունու Գիշի գյուղ, հետո տեղափոխել են Մոնթեաբերդ: Երբ զանգում էր, բնականաբար, տեղը հստակ չէր ասում, սկսում էր բացատրել, պատմել՝ մա՛մ, Մոնթե Մելքոնյանն առաջին համագումար նիստն այստեղ է անցկացրել, իր անունով գյուղ կա: Հետո անտառներում են եղել, երբ ֆոսֆորը սկսել են երկնքից թափել տղաների վրա, իրենք անտառներից դուրս են եկել: Իրենց խմբից միայն Յուրիկն է միացել երկրապահներին ու գնացել Շուշի: Տեսանյութերն ունենք»: Յուրիկը շուտ է տուն «վերադարձել»՝ հայրիկի ծննդյան օրը: «Զանգահարել էր քույրիկին՝ պապայի տորթը չկտրեք, անակնկալ գալու եմ: Նստեցինք ամբողջ գիշեր, ժամը 12-ն էլ անցավ, եռագույնի պատկերով տորթ էր, որին այդպես էլ մոտ չգնացի: Առավոտյան լուսադեմին պառկածս տեղից ճիչեր լսեցի: Արթնացա, աղջկաս ասացի՝ ոնց որ դիմացի շենքից երեխա կա զոհված, մաման գոռում էր: Ի՞նչ իմանայի, որ ամբողջ գիշեր հարևանները, բարեկամները մեր բակում հավաքված են եղել, գիտեին, որ դեպքը եղել է, իսկ մենք առավոտյան իմացանք»: Մայրիկն ասում է՝ երբ վերջին շրջանում տաքսի էր վարում, ծնողներին անվճար էին տանում Արցախ ու հետ բերում:

«Եթե Արցախը պետք է լիներ ուղղությունը, Յուրիկս պիտի լիներ վարորդը: Անգամ կատակում էր՝ ես իրենց գիդն եմ: Արցախի համար ուշքը գնում էր: Որ ասում են՝ հանուն Արցախի կյանքը կտար, նա հենց այդպես էլ վարվեց, հանուն Արցախի ամենաթանկը՝ կյանքը տվեց»: Տիկին Կարինեն հավելում է՝ հիմա կարևոր է տղաներին ապրեցնելը: «Երևանի 52 հիմնական դպրոցում տղաների փառքի անկյուն բացվեց: 44-օրյա պատերազմի ժամանակ Շենգավիթ համայնքը 16 զոհ է ունեցել: Զոհեր ենք ունեցել նաև նախորդ պատերազմների ժամանակ: Բակում հուշաքար ունենք տղաների նկարներով, դպրոցում դասասենյակներ անվանակոչվեցին նրանց անունով: Իրենց հիշատակը վառ պահելով, իրենց գործը շարունակելով՝ ապրում ենք: Ամեն մեկի մեջ փնտրում, բայց չեմ գտնում Յուրայիս: Մեր շենքի ճակատային մասում նրա խոսքերն են, որոնք միշտ կրկնում էր՝ ապրի՛ր հայրենիք, և ես կապրեմ քո մեջ: Միշտ ասում էր՝ որ հողը կանգուն լինի ոտքերիդ տակ, ուրեմն իմացիր, որ ապրում ես: Նույն ոգով իր երեխաներին էր դաստիարակում: Երբ իրեն ճանապարհելու օրն ասացի՝ Յո՛ւր, կլինի՞ չգնաս: «Մա՛մ, մյուս անգամ իմ մոտ հայրենասիրությունից չխոսես»: Միշտ ժպտում էր: Երբ տղաները եկել էին մարտի դաշտից, ասում էին՝ իր անունը դրել էինք Ժպիտ»:Իսկ հիմա ապրելու ուժ տալիս են Յուրայի երեխաները:

«Փոքրը հատկապես բնավորությամբ շատ նման է հայրիկին: Իր երեխաների մեջ եմ փնտրում իր դիմագծերը, անգամ մանկության հոտը զգում եմ երեխաներից: Նրանք են ինձ ուժ տալիս, որ կարողանամ ոտքի վրա կանգնել: Առաջնեկս էր, մարտ ամսվա ծնունդ էր, գարունն ուրախությունը լցրեց տունս, իսկ աշունը տերևաթափ արեց, կանաչ-կանաչ տարավ: Ո՞վ է տեսել տերևները կանաչ-կանաչ թափվեն ծառից: Երբ մենակ եմ, իր հետ զրուցում եմ, կարծես զգամ իր ներկայությունը, հարցեր եմ տալիս և ստանում եմ դրանց պատասխանները: Համարում եմ, որ նա տանն է, ինձ հետ»:

Հ. Գ. - Յուրիկ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է Սիլվա ՄեքինյանըԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի զրույցի մասին Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու «խաղաղության» համաձայնագիրը, ասելու բան չունե՞ն․ Տիգրան Աբրահամյան Զախարովան պատասխանել է Զելենսկու այն խոսքին՝ «Ուկրաինան աղցան չէ» Հայաստանում ձյուն է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … շքանշան Էդուարդ Սպերցյանը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին 9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 15 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով շարունակում է համագործակցությունը Սիրիայի կառավարության հետ» Նորից անձրև է սպասվումՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանը և Ամերիկան են» Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում ՍահմանադրությունըԿեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ 17-ամյա պատանին երկար նայել է 20-ամյա երիտասարդի կնոջը, ինչի համար գերեզմանատանը վիճել են, տղան՝ սպանվել «Ադրբեջան-Հայաստան. Խաղաղության համաձայնագրի մասին ուրախ զեկույցներ անորոշության մշուշում» Թալինի ճանապարհին արտակարգ է․ մանրամասներՄեղրիում պաշտոնապես բացվել է Իրան - Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ) «Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել դատարան ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրսՋուր չի լինի որոշ հասցեներում Մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհԻ՞նչ է կատարվում սահմանին․ ՀՀ ՊՆԻնչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Պատմական բարձր․ տարադրամն՝ այսօր Ալիեւը պահանջում է Տիգրանաշենը եւ այլ տարածքներ․ «Հրապարակ» Հայտնի է դերասանի մահվան պատճառըՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ» Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտեսանելի վիրուս» կբռնեն․ «Հրապարակ» Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ» Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ» ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ» Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ» Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանըՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կյանքից անժամանակ հեռացավ Արա ԴեղտրիկյանըԹրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետԺամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. Փաշինյան «Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի Ուկրաինան ակտիվ գնդակոծել է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետ
Ամենադիտված