Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ:

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին:

Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց: Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր: Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի:

Վեճի երրորդ մասնակիցը չկար:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնեցին, որ 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է:

Հանցագործության բացահայտմանը միանում են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Երևան քաղաքի վարչության ծառայողներ: Շուտով պարզվում է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:

Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար: Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:

Կենտրոնականի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազանը՝ Նորատուսում +40 °C. ռեկորդային շոգի պատճառով Թուրքական Բոդրումում հալել է ասֆալտը (տեսանյութ) Հայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը Հայերը հաղթեցին ադրբեջանցիներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել․ ԱլիևՄի քանի ժամ ջուր չի լինելուԲագրատ Սրբազանն այցելել է Գեղարքունիքի մարզ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայտնի է Ալիսա Ասոյանի մահվան պատճառըՄահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն ՏԵՍԱՆՅՈւԹ. «Կիրանցը բաժան-բաժան արած թշնամական պատը»․ Ղազարյան Հեղափոխական լուծում. եվրոպացիները ցույց են տվել անանձնակազմ աշտարակով Leopard 2 A-RC տանկը Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է ջրահեղձ եղել. Դոն գետում 15-ամյա դեռահասի որոնումները շարունակվում են Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերել են ատրճանակներ. shamshyan Սարգիս Ծատուրյան. «Աշխարհաժողով» շարժման սիմվոլիկան հիմնված է հայ ժողովրդի արժեքների և պատմական փորձի վրա Կարևոր ՌԴ տեղափոխվողների համար. նոր օրինագիծ է ներկայացվել Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ Կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Մնացել է երկու քայլ. Փաշինյանը Սորոսի մեթոդականներով Հայաստանը մոտեցրել է անդունդին Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Հայաստանը «Արևմուտքի գրկում» կարող է հայտնվել տարածաշրջանային մեկուսացման մեջ Ահազանգ՝ Աբովյանից․ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հորեղբայրը ծառերի հաշվին քարե շինություն է կառուցում Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր Հայաստանը կորցնում է Սյունիքը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանը. Անդրկովկասում Պետդեպարտամենտի և Պենտագոնի պլանների մասինԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ. Հռիփսիմե Ստամբուլյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային. պատմության այս օրը (21 հուլիս)Մահացել է Հովհաննես ՀարությունյանըՀանրապետության բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լուծում պահանջող խնդիրներ չունի․ Ալիև Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները ՌուսաստանիցՀոդեյդա նավահանգիստն Իրանից մատակարարվող զենքի համար մուտքի կետ է. ՆեթանյահուԱվտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինԴեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է, որ Բայդենին կոչ է արել լքել նախագահական ընտրապայքարը, երբ վերջինս չի ճանաչել իրենՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդականԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն էԵմենին հարվածն ուղերձ էր. Իսրայելի պաշտպանության նախարարՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների նկատմամբՊայթյուն է եղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում. կա զոհԱպոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմըՍա կարող է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու ժեստ լինել․ Ավետ Ադոնցը՝ շենգենյան վիզաների մասինՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԻնչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Անդրեասյանի հիվանդագին ամբիցիաներից. ԱշոտյանԽաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. ԱլիևՎերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե ՎարդանյանԿոտայքում բախվել են «Honda»-ն, «Mitsubishi»-ն ու «Kia»-ն. վերջինը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավորՆիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում. ասում՝ քաղաքացիներին ազատելու է բանկային գերությունից. ԹևանյանՄենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև
Ամենադիտված