Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական հուշարձաններ» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքին

Monument Watch-ը ահազանգում է․

«Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը (https://t.me/zangezuravtonomia/47872?single):

Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը (https://t.me/AzeSputnik/52778)։ Նախորդ տարում բացվեց նաև  «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ https://oxu.az/society/759665։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական (https://www.youtube.com/@QerbiAzerbaycanTV/videos, մանրամասն տե՛ս «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը», https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf) հոդվածներում։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը https://www.adalet.az/az/posts/detail/mekrli-ermeni-plani-serhede-yaxin-mebedler-niye-tecili-temire-baglanir-1718180959։ Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում (https://monumentwatch.org/hy/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/)։

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ (https://monuments.am/articles/832?type=news&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2Mmd5qkQwOnvhD88ZCiQhDQDRDWhVXAOJp5EsZB7Vz6Ll_aNVs4wQI-j0_aem_AV0UqfEf5pMiReuopvijeDu2or6dMQQYb0fLK6J_Szrhr4MFX827492lMZpABVr5e8Z1c3bX2un8sOyt37Bt2kWO)։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ  (https://escs.am/am/news/19236?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2cs2Ds6r5h1b3gp1er-BHZm8nYDQFVcad6VF948qFhf4WURcCv6xRzHqc_aem_AV2b07wTA3ApdNaRSI3RE9jcrfDEMcoboArYoLgJ5tsZR4bSoEKFbtT48Z1jGGvQjfT8b3Y8-JeMWrAUOoDTiN2b)։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ»։

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված