Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Սահակյանը գրել է.

«Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած տղամարդը ամուսինս է՝ Եսային։

Եսայու վիճակի մասին:

Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։

Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված։

Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի։

Ինչո՞ւ է վերցրել նռնակը:

Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։

Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով։

Արժեր որ վերցներ, իհարկե ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է։

Ինչ կամենում եք ամուսնուս ու իմ ընտանիքին, տասնապատիկը ստանաք։ Լավը կկամենաք, լավը ստացեք, վատը կկամենաք, վատը։

Բնականաբար չեմ անդրադառնում նիկոլական խաժամուժի գրածներին ու հայհոյանքներին։ Մարդիկ այնքան են ուղեղները լվացած ու զոմբիացած, որ մի տեղ անգամ կոչ էին անում ցուցարար վիրավորներին բժշկական օգնություն ցույց չտալ։ Սրան անդրադառնալն էլ ժամանակի անիմաստ կորուստ է։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ արձագանք, այց չի եղել։ Չէինք էլ ակնկալում որովհետև այսօրվա ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Այնպես ինչպես ոստիկանությունը զինվել ու ուժեղացվել է մի նպատակով պահել ներկայիս իշխանությանը։, այդ նույն տրամաբանության մեջ էլ աշխատում է իշխանության ՄԻՊ-ը։

Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։

Ինչու են կառչած աթոռին։ Այս իշխանությունը վերջին վեց տարիների ընթացքում ավելի շատ կեղտ է կուտակել իր տակ, քան նախկին երեքը երեսուն տարում։ Պարզ է, որ իրենց համար աթոռին կառչելը գոյության կռիվ է։

Բայց դե պարզ է, չէ, որ երկար չեն ձգելու։ Անգամ եթե այս շարժումը չհաջողի, էներգիան որ կուտակվում է, մի օր պայթելու է։ Իրենք էլ են անցողիկ։ Մնում է մինչև երկրի ամբողջական կործանումը, կամ էլ ոստիկանական բռնատիրություն ստեղծելը հեռացվեն։

Հ.Գ. Եսային բանակում ծառայած է։ 44֊օրվան սկսվելու երկրորդ օրը կամավորագրվել է և մասնակցել պատերազմին առաջնագծում։ Թշնամու դեմ կռվում անփորձանք եկավ, որ Երևանի կենտրոնում սրանց ձեռքով այս օրը գցեն»:

Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՈրտեղից է Արևմուտքը զորքեր հավաքագրելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում․ Advance Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն․ ՊՍԺ-ն եզրափակչում է5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջՏեխասում ջրհեղեղի զոhերի թիվը հասել է 120-ի․ այլ մանրամասներԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ 15-ամյա աղջնակ է ջրահեղձ եղել․ ՌԴԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետԿեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը ԲելառուսՍամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունըԻշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում Հասարակական տրանսպորտի երթևեկության համար փոփոխություն է կատարվել խաչմերուկներում (լուսանկար) ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Դիլիջանում ճոպանուղի կկառուցվիԻնչ են քննարկել Իլհամ Ալիեւը և Նիկոլ Փաշինյանը Գազամատակարարումը կդադարեցվի Դանակահարություն՝ Հրազդանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՎթար՝ Երևանում. վիրավոր կաԱրդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Մաման տա՞նն ա. տղան օգնության է հասել չիմանալով, որ մահացածը մայրն էԵրևանյան փակուղին Զանգեզուրի միջանցքում. Ալիևը խորամանկեց Փաշինյանին, բայց ոչինչ չշահեցՄինչև հուլիսի վերջ Փաշինյանը «կուլակաթափ կանի» կալանավորված միլիարդատիրոջըՆպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասինԾնվել է ազատամարտիկ, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել«Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Ջուր չի լինելուԿառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»Ռուբլին կտրուկ աճ է ապահովել. տարադրամն՝ այսօր«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հուլինի 10-ինԱռաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել․ «Ժողովուրդ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»Ինչպես են ժուչոկը տեղադրել․ «Հրապարակ» ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադեւոսյանից. չի բացառվում՝ նրան փոխարինող գտնեն․ «Ժողովուրդ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է․ «Հրապարակ»
Ամենադիտված