Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գործարարը շուտով կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

The Athletic-ի տվյալներով լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանը ԱՄՆ-ից և Պարսից ծոցի երկրներից ներդրողների հետ միասին 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու համար։

Վաչե Մանուկյանը զվարճանքի և անշարժ գույքի ոլորտում հայտնի հայ մագնատ Վաչե «Բոբ» Մանուկյանի և լոնդոնաբնակ հասարակական գործիչ Ռաֆֆի Մանուկյանի եղբորորդին է, ովքեր երկուսն էլ Բեյրութի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Վաչեն գործընկեր է IMS Digital Ventures գլոբալ ներդրումային ընկերությունում, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների մեջ։

Այս պահին Վաչե Մանուկյանն է դարձել «Էվերտոնի» գնման վերջին թեկնածուն։ Մանուկյանի գլխավորած միջազգային ներդրողների խումբը միացել է ակումբի հնարավոր նոր սեփականատերերի աճող թվին ներկայացնելով 400 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ համարժեք կապիտալի առաջարկ։ Թեկնածուների շարքում առանձնանում են բրիտանացի գործարարներ և «Էվերտոնի» երկարամյա երկրպագուներ Էնդի Բելլը և Ջորջ Դաունինգը, որոնք արդեն մաս են կազմում ամերիկյան ներդրումային ընկերության MSP Sports Capital-ի գլխավորած խմբի։ Անցյալ տարի MSP Sports Capital-ը «Էվերտոնին» տրամադրել էր 158 միլիոն ֆունտ ստեռլինգ վարկ, ինչը Բելլին և Դաունինգին լրացուցիչ խթան է տալիս պաշտպանելու իրենց ներդրումները ակումբում։ Նրանց առաջարկը, որը ներկայացվել է անցած շաբաթ, ներառել է նոր կապիտալի և 350 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վարկի խառնուրդ, որը կօգտագործվի ակումբի նոր մարզադաշտի ստեղծման նպատակով և կվերաֆինանսավորի «Էվերտոնի» գոյություն ունեցող պարտքերը։ Այդ վարկը կտրամադրվի BDT & MSD Partners առևտրային բանկի կողմից, որը ի սկզբանե ստեղծվել է ամերիկացի IT միլիարդատեր Մայքլ Դելի ունեցվածքի մեջ ներդրումներ կատարելու համար։

Երրորդ առաջարկը, պարադոքսալ կերպով, գալիս է Բելլի և Դաունինգի գործընկեր MSP Sports Capital-ից։ Նյու Յորքում տեղակայված այդ հիմնադրամը հավաքել է նոր խումբ, որի նպատակն է ստանալ ամբողջական վերահսկողություն ակումբի վրա։ Առաջարկը ենթադրաբար կապիտալի և պարտքի բարդ խառնուրդ է։

Բացի այս երեքից, կան նաև Ջոն Տեքստորը և Դան Ֆրիդկինը, երկու ամերիկացի գործարարներ, ովքեր արդեն ստեղծել են մի քանի ակումբային խմբեր։

Իսկ ո՞վ է Վաչե Մանուկյանը:

Վաչե Մանուկյանը, 45 տարեկան, IMS Digital Ventures գլոբալ տեխնոլոգիական ներդրումային ընկերության գործընկերն է։ Նրա ներդրողների խումբը ներառում է ներկայացուցիչներ Պարսից ծոցի երկրներից և ԱՄՆ-ից։ Մանուկյանների ընտանիքը հայտնի է իր հաջողված բիզնես նախագծերով և ակտիվ մասնակցությամբ հայկական համայնքի կյանքում։ 2021 թվականին Վաչեն և նրա կինը՝ Թամար Մանուկյանը խոստացել են 1 միլիոն դոլար տրամադրել AGBU (Հայկական ընդհանուր բարեգործական միության) ծրագրերի և գործունեության ընդլայնման աջակցությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Կարինում իրականացվել են հայ բնակչության զանգվածային ջարդեր․ պատմության այս օրը (14 հունիս)Լավ լուր՝ բոլոր թոշակառուների համարԻ՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ ԻսրայելումՆշված հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԻ՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»Կյանքից հեռացել է Փառանձեմ Մեյթիխանյանը«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ» Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Թռավ Պրահա, իսկ մի շաբաթից կմեկնի Անկարա. «Հրապարակ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ» Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել» է. «Հրապարակ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են. «Ժողովուրդ» ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի
Ամենադիտված