Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջները նոր չեն, սկսվել են դեռևս այս տարվա սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց սահմանդրությունը փոխելու անհրաժեշտության մասին։

Դրանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ սկսեցին ներկայացնել յուրաքանչյուրն իր մասով։ Ադրբեջանն օրինակ, մինչ այսօր պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Այդ նախաբանում Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Թուրքիան էլ պահանջներ ունի Հայաստանի խորհրդանիշների մասով, մասնավորապես՝ պահանջելով հեռացնել Արարատ լեռը զինանշանի վրայից։

Օրեր առաջ ևս սահմանադրության փոխելու պահանջը սրվեց, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե երկու երկրների սահմանադրությունում էլ կան էական խոչընդոտներ, սակայն դրանք չեն կարող բանակցությունների մաս լինել և խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանից արձագանքեցին նախ արտգործնախարարի, ապա և նախագահ Իլհամ Ալիևի բերանով՝ պահանջելով սահմանադրությունից հանել այդ կետերը, հակառակ պարագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։


Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, բանակցություների տորպեդահարման փորձ է։
«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե իրենք սահմանադրության փոփոխության մասին խոսել են դեռևս 2018-ին, 2019-ին, և օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ։

«Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,- ասել է վարչապետը։

Գործող իշխանությունները չեն մանրամասնում, թե ինչ սկզբունքների հիման վրա են ցանկանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Մամուլում տարածված տեղեկություններն ամենևին էլ հուսադրող չեն, մինչդեռ սահմանադրությունն առաջին և ամենակարևոր խնդիր է փոփոխության, հենց ազգային բարոյականության սկզբունքների ամրագրում պետք է լինի։

Ցանկացած առանցքային խնդիր, որը դրվում է պետության և ժողովրդի առջև, ռացիոնալիզմից, բացի, նաև պետք է ազգային բարոյականության տարրեր պարունակի, հակառակ պարագայում՝ պետական համակարգի և հանրության դեգրատացումը ծանրագույն հետևանքներ է ունենալու, հենց բարոյականությունն է, որ ապահովում է պետության կենսագործունեությունը և հարատևությունը։

Զուր չէ, որ օրինակ, նույն Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, աշխարհի հզոր երկրներում կոնկրետ սկզբունքներ են դրված պետության կառավարման հիմքերում։ ԱՄՆ-ում դա քրիստոնեությունն է իր տարբեր հոսանքներով, բազմազգ Ռուսաստանում և Չինաստանում առողջ ընտանիքի մոդելը՝ զուգակցված քրիստոնեության, մահմեդականության առաջադեմ թեզերի հետ։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի նոր սահմանադրության մեջ առանձին տեղ պետք է գրավի Հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարի ոչ միայն պահպանել է հայկական ինքնությունը, այլ նաև եղել ազգային բարոյականության փարոս հանրության համար։

Սահմանադրական փոփոխությունները, իհարկե, անհրաժեշտություն են, սակայն դրանք պետք է բխեն ոչ թե թշնամական պետությունների պահանջներից, կամ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու իշխանություների մարմաջից, այլ հենց առաջին հերթին պետության հարատևության ազգային բարոյականության սկզբունքներից։

Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»12-ամյա Գոռ Ա․-ն մահացել էԼրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ»Ռուբլու շուկայում պատմական աճ է գրանցվելՎթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիԱնհամեմատելի «համեմատություն». «Փաստ»
Ամենադիտված