Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ կողքիններդ են հոգնել, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից․ Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է, առաջին հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանինն էր։

Նա ընթերցեց հետևյալ տեքսը․ «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես։ Գիտեմ, այնպես չէ, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես։ Արածիցդ հետևություններ արա՛։ Մտածո՞ւմ ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թե՝ 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճիշտ ես անում։ Գիտես, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե՝ վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս։

Նույնիսկ կողքիններդ հոգնել են։ Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել, խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացի՛ր ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»։

Ավարտելով, վարդանյանն ասաց, որ այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, ինքը մի երկու բան է փոխել ու հավելեց․ «Այս դու, այս Ալենը, պատասխանի՛ր»։

ԱԺ նախագահը ճշտեց՝ հարցն ո՞ւմ էր ուղղված, ինչին ի պատասխան, Վարդանյանն ասաց՝ արդեն ոտքի է կանգնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին և շնորհակալություն հայտնեց Վարդանյանին տեքստի համար։ «Շնորհակալ եմ նաև տեղեկատվության համար․ Դուք նշեցիք, որ այդ տեքստի հեղինակն Ալեն Սիմոնյանն է և Դուք ընդամենը որոշ փոփոխություններ եք արել։ Ինչքա՞ն՝ մի տոկո՞ս, երկո՞ւ, երե՞ք։ Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել էդ տոկոսների հետ պետք չէ խաղ անել, որովհետև եթե դուք 1-2 տոկոս փոփոխություն եք արել տեքստի մեջ և համարում եք՝ մեծ չէ փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է։

Հիմա ձեր տեքստի մեջ էդ չնչին փոփոխությունները շատ էական բանի մասին են, որովհետև նրա մասին ում մասին գրել է Ալեն Սիմոնյանը այդ տեքստի մեջ, երևի, հեծանիվ չէր կարող լինել, բայց կազինոն շատ դիպուկ շեղում էր։ Ինչ վերաբերում է նրան, ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում։ Կարևորն այն է, որ ես սիրում եմ բոլոր ինձ չսիրողներին»,- ասաց Փաշինյանը։

Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց․ «Բնականաբար, այլ բան չէի սպասում Ձեզնից, խորհուրդ, որ գնաք տուն, հայելի վերցրեք այդ, Ձեր ասածները, որ հիմա ասացիք, նայեք և այդ տոկոսների տարբերությունը, կարծում եմ, կգտնեք։ Հիշո՞ւմ եք՝ ոնց եք եկել իշխանության․ պարոն ներքին գործերի նախարար այստե՞ղ եք, քանի ոստիկան կա այստեղ, նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի, բայց ես գիտեմ, հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»։

«Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունեմ, շնորհակալ եմ, որ Դուք նման հնարավորությունը չեք բացառում, հույս ունեմ Ձեզ սխալ հասկացա»,- արձագանքեց Փաշինյանը։

Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)
Ամենադիտված