Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին հրատապ կանչել էին Թուրքիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանկարծակի մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել, ապա միասին ճաշել։

Հանդիպումից հետո թուրքական կողմի տարածած հաղորդագրությունը չափազանց ուշագրավ ենթաշերտեր ունի։ Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան հետևում է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի հեռանալու գործընթացին, նաև օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին։

Էրդողանի այս հայտարարությունն ուղղված է ռուսական կողմի վերջին շրջանի ակտիվությանը։ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե ցանկանում են օկուպացված Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել։ Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակումից հետո, Թուրքիան բոլորովին չի ցանկանում տարածաշրջանում Ռուսաստանի դերի ավելացում, առավել ևս հայաթափված Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելը։

Դրան դեմ են նաև Բաքվում, բայց  թերևս, Էրդողանը ենթադրում է, որ Ալիևն ինքն է ռուսներին հրավիրում Uտեփանակերտ, Թուրքիայի ազդեցության աճը կանգնեցնելու համար։ Եվ, ըստ երևույթին, Ալիևին անձամբ կանչել է Անկարա, նրան իր կոշտ գնահատականները ներկայացնելու։

Հենց երեկ տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտներ, անդրադարձել են նաև տարածաշրջանային այցերին։

Թուրքիայի արտգործնախարարն այս օրերին Ռուսատանում է, հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, արտաքին հետախուզության տնօրեն՝ Սերգեյ Նարիժկինին։ Հանդիպում է նախատեսված նաև Սերգեյ Լավրովի հետ։

Այս ամենը վկայում է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

Սոֆյա Բարսեղյան

Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա
Ամենադիտված