Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրորդ ճակատ» Կենտրոնական Ասիայում. Հայաստանի անորոշությունը և Զանգեզուրի միջանցքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը Ռուսաստանի հետ պետք է երկխոսություն վարի նույն ինտենսիվությամբ, ինչ Արևմուտքի հետ, վստահ է քաղաքագետ Բորիս Նավասարդյանը։ Ըստ փորձագետի տրամաբանությունը պարզ է. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայում, քանի որ դա ազդում է այնպիսի կարևոր ոլորտների վրա, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան, տնտեսությունը, գրում է eadaily.com-ը։

Անորոշությունը տարածաշրջանային այնպիսի կարևոր երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, չափազանց անցանկալի է։ Ավելին, օբյեկտիվ իրականությունը թելադրում է այդ հարաբերությունների վերանայման և որոշակիության մեջ մտցնելու անհրաժեշտությունը, ասել է Նավասարդյանը։

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը, հաշվի առնելով իրողությունները, չի կարող լինել այնպիսին, ինչ արտացոլված է համատեղ, այդ թվում բազմակողմ համաձայնագրերում։

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն նոր իրավիճակին, հատկապես հաշվի առնելով Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցության ընդլայնումը և այդ ձևաչափով որոշումների ընդունումը, որոնք Երևանին կանգնեցնում են կատարված փաստի առաջ, նշել է փորձագետը:

«Եթե մենք գնանք Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով, ապա պարտավոր ենք ակտիվացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը որոշակիացնելով հարաբերությունները։ Եվ չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեզանից կարող են մի փոքր այլ բան ակնկալել, սակայն ռուսական կողմի հետ երկխոսությունը խորացնելու և հարաբերություններին որոշակիություն բերելու կոչերը լիովին արդարացված են»,- կարծում է փորձագետը և սխալ համարում Հայաստանի իշխանությունների Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքներ  հնչեցնելը:

«Անընդունելի է սահմանափակվել միայն հրապարակային մեղադրանքներով, անհրաժեշտ է երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնց շուրջ կա դժգոհություն և հասնել համատեղ ու փոխընդունելի լուծումների։ Ես հասկանում եմ, որ դա բարդ գործընթաց է, Ռուսաստանը նրանցից չէ, ում հետ հեշտ է բանակցել, բայց դրանից չի կարելի խուսափել։ Ավելին, դա անհրաժեշտ է։ Ի վերջո, մենք պարտավոր ենք հստակ ներկայացնել մեր դիրքորոշումն այն մասին, թե ինչպես ենք տեսնում մեր հարաբերությունների ապագան, ինչ մակարդակի վրա պետք է լինեն դրանք, որ ոլորտներում է հնարավոր անգամ խորացնել համագործակցությունը, և որտեղ չպետք է որևէ ակնկալիք ունենալ միմյանցից»,- նշել է քաղաքագետը ավելացնելով, որ  օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգությունն ապահովելու է ռուսական կողմը։

«Դա հստակ նշված է փաստաթղթում։ Փաստաթուղթն ինքնին չունի գործողության ժամկետ։ Բայց, եթե հայկական կողմը համաձայն չէ այդ դրույթի հետ, ապա փաստաթուղթը պետք է վերանայվի, և այդ դեպքում, բացի բանակցություններից և երկխոսությունից, այլ ճանապարհ չկա։ Այնուամենայնիվ, մենք որևէ քայլ չենք տեսնում այդ ուղղությամբ»,— ամփոփել է քաղաքագետը։

Մինչդեռ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ հետխորհրդային երկրները հետաքրքրում են Արևմուտքին բացառապես որպես Մոսկվայի հետ առճակատման գործիք։ Ներկայումս Ռուսաստանի շահերին հնարավոր հարվածի աղբյուր են դիտարկվում երկու կենտրոններ՝ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Այն, ինչ կատարվում է Երևանի շուրջ, այդ թվում 44-օրյա պատերազմը, պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Այն պահին, երբ Արևմուտքին հաջողվի Հայաստանից դուրս մղել ռուսական ռազմաբազան, Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ ճակատ կբացվի։ Վրաստանում իշխանափոխություն ապահովելու Արևմուտքի ցանկությունը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ, կարծում է փորձագետը։

Սակայն, ըստ Նահապետյանի, Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարը» ոչ թե հարավային սահմանին է, այլ Ղազախստանը։

«Ղազախստանի հետ սահմանի երկարությունը 7,6 հազար կմ է։ Ավելին, այդ սահմանը գործնականում անպաշտպան է։ Հիմա պատկերացրեք հարյուր հազարավոր զինված ահաբեկիչներ Սիրիայից և Լիբիայից, թուրքական զինված ուժերի որոշ մասեր և ռազմական տեխնիկա, որը տեղափոխվել է Կենտրոնական Ասիա։ Թուրքիայից անցնում են Նախիջևան, այնտեղից Ադրբեջան, այնտեղից Կասպից ծովով Ղազախստան։ Այդ ամենն իրականացնելու՝ Նախիջևանից Ադրբեջան տեղափոխելու համար անհրաժեշտ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Օդային ճանապարհով անհնար է նման հսկայական տեղաշարժ իրականացնել»,- ասել է փորձագետն ընդգծելով, որ, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ստեղծմամբ Արևմուտքն ակնկալում է ևս մեկ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)Թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը դասակարգման նոր աղյուսակում Սուրենավանում որդին հոսանքի երկարացման լարով հարվածել է ծնողներին Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը
Ամենադիտված