Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն կդիմանա Հայաստանը առանց ռուսական փողերի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Dzen.ru-ն «Ո՞ւմ հաշվին է այսօր ապրում Հայաստանը, և որքա՞ն կտևի դա առանց ռուսական փողերի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Ռուսաստանից կամաց-կամաց «հեռանում է» դեպի Արևմուտք։ Փաշինյանը, հավատալով Արևմուտքի խոստումներին, որի հիմնական նպատակը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խզումն է, գրեթե չի թաքցնում իր հակառուսական ուղղվածությունը։ Բայց հարց է, թե Հայաստանը ինչքա՞ն կարող է դիմանալ առանց ռուսական փողերի։ Հայաստանի արդյունաբերությունը կփլուզվի առանց ռուսական էներգառեսուրսների, նման ամպագոռգոռ հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Նա կարծում է, որ եթե Երևանը խզի Մոսկվայի հետ հարաբերությունները, մի քանի ամսից կսնանկանա, քանի որ հանրապետությունը չի կարողանա թանկարժեք ամերիկյան գազ գնել։

Այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը 165 դոլարով, իսկ ԱՄՆ-ը Եվրոպային գազը վաճառում է 380 դոլարով։ Մեկ այլ ասպեկտ, որի վրա հիմնված է Հայաստանի տնտեսության մեծ մասը, զբոսաշրջությունն է։ Միայն անցյալ տարի զբոսաշրջությամբ Հայաստանի բյուջեն համալրվել է 2 մլրդ դոլարով։ Այդ գումարի առնվազն կեսը Երևան են բերել ռուս զբոսաշրջիկները։ Ինչպես նշել է փորձագետ Մարինա Գալասը, ռուս զբոսաշրջիկները կազմում են Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 50 %-ը։ Երևանը նաև ոչ պակաս վաստակում է Ռուսաստանի հետ առևտրով: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9,2 մլրդ դոլար, ինչը 4,8 մլրդ դոլարով ավելի է, քան 2023 թվականին: Մոսկվան շարունակում է մնալ Երևանի ամենամեծ առևտրային գործընկերը։

Համեմատության համար նշենք, որ Փաշինյանի կողմից այդքան սիրելի Ամերիկայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 144 միլիոն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական ապրանքների արտահանման 27 %-ը, ներմուծման՝ 34 %-ը։ Ընդ որում, ներմուծման կեսից ավելին գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության արտադրանքն է, իսկ Ռուսաստանը Հայաստանին հումք է մատակարարում: Արդյո՞ք արևմտյան երկրները Հայաստանից կգնեն բանջարեղեն, միրգ և հյութեր, իսկ դրա դիմաց զեղչով էներգառեսուրսներ կվաճառեն, ինչպես դա անում է Ռուսաստանը։ Մինչ Երևանը հռետորական հարցերի պատասխաններ է փնտրում, ամերիկացի տնտեսագետները հիասթափեցնող եզրակացություններ են անում. «Հայաստանի տնտեսությունը առանց ռուսական շուկայի ծանր ճգնաժամի մեջ կարող է գոյատևել ուղիղ մեկ տարի՝ նախքան խեղդվելը»:

Այսինքն, եթե Հայաստանը չդադարեցնի իր հակառուսական քաղաքականությունը, կվերածվի աղքատ, ոչ պիտանի երկրի։ Այս դեպքում ինչի՞ վրա է հույսը դնում Հայաստանը՝ ներգրավվելով հակառուսական արշավի մեջ։ Արևմուտքը, որը գիտի, թե ինչպես դա անել, Հայաստանին խոստանում է և՛ վարկեր, և՛ իրացման շուկաներ։ Սակայն հարևան Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ այդ կախվածությունը և՛ նվաստացուցիչ է, և՛ արյունալի, և որ Արևմուտքը չի պատրաստվում էժան ռեսուրսներ մատակարարել, բացի դա, չգիտի՝ սեփական գյուղմթերքն ինչ անել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում Սև ուրբաթին ռեկորդ է սահմանվել․ ինչքան գնումներ են կատարվել (տեսանյութ)Հայաստանում Սիրիայի դեսպանատան դրոշը հանվել է Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)Թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը դասակարգման նոր աղյուսակում Սուրենավանում որդին հոսանքի երկարացման լարով հարվածել է ծնողներին Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի
Ամենադիտված