Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների ստեղծած տոտալ ճգնաժամն ու ավերակիչ քաոսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարում բազմաթիվ ուղղություններով աղետալի իրավիճակներից դուրս չենք գալիս։ Նախ՝ թերևս բոլորի համար է տեսանելի, որ անվտանգային ոլորտը քարուքանդ վիճակում է։ Իշխանությունները խոստացել էին պրոֆեսիոնալ բանակ, սակայն ներկա պահին նույնիսկ դրա ստեղծման հիմքերը չեն դրվել, իսկ ընդամենը եռամսյա հավաքներով, որոնք շատ դեպքերում նույնիսկ ձևական բնույթ են կրում, հնարավոր չէ լուրջ անվտանգային խնդիրներ լուծել։ Հատկանշական է նաև, որ Հայաստանը դեռևս ձեռք չի բերել սպառազինությունների այնպիսի քանակություն, որը թույլ կտա դիմագրավել հակառակորդին։ Կամ էլ իշխանությունները հայտարարում են, թե վերջ են դնում 80-ական թվականների զենքերին, սակայն գնում են այնպիսի սպառազինություն, որով հնարավոր չէ խնդիր լուծել։

Անվտանգության ոլորտի ներկայացուցիչները՝ սպաները ու հատկապես բարձրաստիճան գեներալները, որոնց ճանապարհ են անցել ու պատկերացնում են այս ոլորտի առանձնահատկությունները, թիրախավորվում են, վարկաբեկվում, հեռացվում համակարգից, կամ նրանց վրա քրեական գործեր են հարուցվում։ Ընդհանրապես Հայաստանը անվտանգային առումով պաշտպանված չէ, ու որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր ու հանկարծակի հարձակում չի սկսի։ Ու այս պարագայում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ ամբողջ Հայաստանի տարածքում։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե երբ տեսնեն, որ Հայաստանը գլուխ է բարձրացնում, անմիջապես կանխող գործողությունների կդիմեն։

Հաջորդ աղետը վերաբերում է ներքին անվտանգությանը։ Այսօր քաղաքացին իրեն անվտանգ չի զգում հասարակության ներսում։ Չկան կոնկրետ քայլեր հանցավորության աճը կանխելու ուղղությամբ։ Սպանությունները, գողություններն ու ավազակային հարձակումները դարձել են առօրյա երևույթներ։ Չկա մեկ օր, որ դրանց մասին տեղեկություններ չտարածվեն։ Կրիմինալն ուղղակի եռում է ամբողջ հանրապետության տարածքում։ Սակայն դրա դեմ պայքարելու փոխարեն իրավապահ համակարգն օգտագործվում է որպես մահակ ընդդիմադիրներին ճնշելու և ուժային գործողություններ ձեռնարկելու համար։ Նույնիսկ երկրի պետական համակարգը պատրաստ չէ ներքին անվտանգային կանոնների ապահովմանը։

Համակարգային վերահսկողությունն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Զինվորական կացարանում տարօրինակ պայմաններում կարող են զինվորներ այրվել, ու մինչ այժմ պարզ չէ, թե ինչ թերացումների արդյունք է դա։ Բազմաթիվ դեպքեր են պատահում, երբ ՊՆ մեքենան գլորվում է ձորը կամ շեղվում ճանապարհից։ Չկա կոնկրետ պատասխանատու այս պատահարների համար։ Մյուս կողմից էլ՝ պարբերաբար խոշոր հրդեհներ են բռնկվում, պայթյուններ են տեղի ունենում, որոնք խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր։ Ու պարզվում է, որ պատճառը վերահսկողության պակասն ու անվտանգության կանոններին չհետևելն է։ Վերջին նման դեպքն էլ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունն էր։ Երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դիմակայելու նաև բնական աղետներին։ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հասցրած վնասը վկայում է այս մասին։

Յուրաքանչյուր գործ՝ սկսած ասֆալտապատումից, իրականացվում է իմիջիայլոց, հաշվի չեն առնվում արտակարգ իրավիճակների հնարավորությունը։ Տնտեսության ոլորտում ևս անվտանգության բարձիկներ չեն գործում։ Հայաստանի տնտեսական աճի առյուծի բաժինը հենվում է արտաքին գործոնների վրա։ Եթե սկզբից ռուսաստանցի ռելոկանտների ժամանումը թափ հաղորդեց երկրի տնտեսությանը, ապա հիմա այդ դերը կատարում է Ռուսաստանից ներմուծված ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու եթե արտաքին գործոնները դասավորվեն ոչ հօգուտ մեզ, ապա մեր տնտեսության մեջ ճգնաժամ կարող է հասունանալ։ Արտաքին քաղաքականության ոլորտն էլ ընդհանրապես ճգնաժամի մեջ է։ Մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված վիճակում են, ու այդ լարվածության լիցքաթափման ծայրը չի երևում։ Արևմտյան երկրների հետ էլ հարաբերություններն այն աստիճանի սերտ չեն, որ նրանք գործնականում աջակցեն Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։

Չինաստանի հետ հարաբերությունների խորացումն էլ անտեսված վիճակում է։ Իսկ Հնդկաստանի հետ Հայաստանը գործակցում է միայն պաշտպանական ոլորտի շուրջ, այնինչ այլ ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ կան։ Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա միայն խոսվում է դրանց բարեկամական լինելու մասին, չկան ընդհանուր նախագծեր և համատեղ խոշոր ծրագրեր։ Ու այս ամենի ֆոնին հատկանշական է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Հայաստանի համար դարձել է թելադրող ուժ։ Անկարայում և Բաքվում են սկսել որոշել, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն ու օրենքներ պետք է ունենա, ու, ընդհանրապես, ինչպես պետք է ապրի հայ ժողովուրդը։ Այս ամենն ուղղակի կարող է որակվել որպես տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. նախագիծ. «Փաստ»«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել էԹեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է նկարվում, որտեղ մարմնավորում եմ ավազակներից մեկին». Ռաֆայել Երանոսյան Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
Ամենադիտված