Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հրաժարական տա. Գարեգին Խումարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային ռադիոյին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթն անցկացնող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ), մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց, և շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ։

Բայց, մինչ այդ, մի քանի նկատառում. ևս մեկ անգամ շնորհակալություն ռադիոյի կոլեկտիվին՝ անվերապահ աջակցության համար։
Եթե Ընկերության աշխատակիցների ընդհանուր ժողովը 99,3% հավանություն չտար վերընտրվելուս գաղափարին, անկախ ցանկությունիցս, որ աննկարագրելի մեծ էր, մրցույթին դժվար թե մասնակցեի։
 
Ռադիոյի սիրելի մարդիկ, երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ։
 
Առանձնակի շնորհակալ եմ ոլորտի այն գործընկերներին, ում առաջարկվել էր ինձ փոխարինել, և ովքեր մերժել են այդ առաջարկները․ նրանց, ովքեր ունեցել են և ունեն ռադիոն ղեկավարելու ցանկություն, բայց իրավիճակի նրբությունը հասկանալով, մնացել և մնում են ձեռնպահ։
 
Շնորհակալ եմ արհեստակցական և մարդկային պարկեշտության բացառիկ այս դրսևորման համար։
 
Ինքնին արժեք լինելուց զատ, այն նաև առավել ցայտուն է ցուցադրում հանրայինների ղեկավար մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անհամարժեքությունը, որի հետևանքով առաջացած կառավարման ճգնաժամի ռիսկից խուսափելու համար չեմ տեսնում այլ տարբերակ, քան Խորհրդի բոլոր անդամների միաժամանակ կամավոր հրաժարականը, ինչին կհետևի նոր Խորհուրդ ձևավորելու գործընթաց։
 
Հատուկ շեշտեմ, որ Խորհրդի բոլոր անդամների նկատմամբ մասնագիտական խորը հարգանք եմ տածում։ Բոլորն էլ վաստակ ունեցող մարդիկ են և առանձին-առանձին, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր են, քան մեկտեղված Խորհրդի կլոր սեղանի շուրջ։
Ուստի հուսով եմ, որ այս տեքստն ընթերցելիս կլինեն մենակ՝ խուսափելով այն մետամորֆոզներից, որ երբեմն-երբեմն տեղի են ունենում նրանց հետ «գրական-գեղարվեստական ժառանգությունս» Խորհրդի կազմով ուսումնասիրելու խմբակային սեանսների ժամանակ։
 
Եվս մեկ անգամ, անձնական հարթության վրա Խորհրդի բոլոր անդամների հանդեպ գործընկերական համակրանքից զատ այլ զգացմունք չունեմ ուստի առայժմ բաց եմ թողնում Խորհրդի այս կազմի հետ հարաբերվելու հարուստ փորձիս մանրամասները և սկսում այն կետից, որը Խորհրդի իսկ նախաձեռնությամբ դարձավ հրապարակային։
 
Այս տարվա հունվարի 31-ին Հանրային ռադիոյի եթերում հեռարձակված ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ հարցազրույցի կապակցությամբ թողարկված խմբագրական հոդվածիս («Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին») հետևեց Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը, որտեղ հանիրավի մեղադրվեցի լիազորություններս առերևույթ չարաշահելու համար։
 
ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը, որին Խորհուրդը դիմեց հարցը քննելու խնդրանքով, մարտի 21-ին հրապարակած իր հայտարարությամբ արձանագրեց, որ ոչ էթիկա եմ խախտել, ոչ էլ օրենք, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի օգտագործած ձեւակերպումները` «առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ», համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։
 
Խորհուրդն, ի դեպ, այդ փաստաթուղթն իր կայքում մինչ օրս կարծես թե չի էլ հրապարակել, թեև, ըստ Դիտորդ մարմնի կանոնակարգի, վեճի կողմերը պարտավոր են հրապարակել եզրակացությունն ամբողջությամբ՝ անկախ այն բանից`հավանում են այն, թե՝ ոչ։
 
Ապրիլի 8-ին լրացավ պայմանագրիս ժամկետը։ Գործող օրենսդրության համաձայն, այն կարող էր մեխանիկորեն երկարացվել 2 տարով, բայց Խորհուրդն այլ ճանապարհով գնաց՝ լուծեց պայմանագիրը և նշանակեց այս մրցույթը, որի իմաստը, դատելով արդյունքից, ոչ այդքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը, թեկուզև հաստիքը թափուր թողնելու գնով։
Կարող եմ արդյո՞ք համարել, որ խախտված է անխտրական վերաբերմունքի երաշխավորված իրավունքս։
Կարծում եմ՝ կարող եմ և այդպես էլ համարում եմ։
 
Ապրիլի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը փոխեց հանրայինների տնօրենների մրցույթի անցկացման կարգը՝ հրաժարվելով գումարել անկախ մրցութային հանձնաժողով։ Նույնիսկ չեմ հիշում՝ երբ էին վերջին անգամ Հանրայինի գործադիր տնօրեն ընտրում, կամ տվյալ դեպքում չընտրում, ոչ թե անկախ ընտրիչները, այլ հենց իրենք՝ անձամբ Խորհրդի անդամները։
 
Խորհրդի կողմից մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտի չեղարկումը, կարծում եմ, գործընթացների ժողովրդավարության առումով լուրջ հետքայլ է՝ վերադարձ 2000-ականների պրակտիկային․ ավելին՝ մրցութային մեխանիզմը կոոպտացիոն տարրեր պարունակող սխեմայով փոխատեղելու ակտ, որը վստահորեն աննկատ չի մնալու և ունենալու է հետևանքներ։
 
Խորհուրդը պիտի գնա նաև այն պատճառով, որ ստեղծված իրավիճակում, ներկայիս կազմով չի կարող ապահովել Սահմանադրությամբ երաշխավորված Հանրայինի անկախությունը։
 
Ամենայն հարգանքով, բայց ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը (Արա Շիրինյան), ՔՊ նախկին պատգավորը (Վահագն Թևոսյան), ՔՊ պատգավորի նախկին թեկածուի կինը (Արփի Ոսկանյան) և ՔՊ առաջնորդի սեփական լրատվամիջոցի նախկին աշխատակիցը (Վասակ Դարբինյան) չեն կարող ու, թերևս, ինչ-որ իմաստով չպիտի էլ դրժեն թիմային իրենց հանձնառությունները։
 
Երբ դիմացները կա պինդ գործադիր մարմին, Խորհրդի անդամների համամասնության խնդիրը կրիտիկական չէ, իսկ ռիսկերը՝ կառավարելի։
 
Բայց հիմա այդ մարմինը չկա, իսկ Խորհրդի մնացած անդամները՝ Վարուժան Օլքինյան, Վահրամ Մարտիրոսյան և Արամ Սուքիասյան, նույնիսկ եթե ուզեն էլ, տեսականորեն իսկ հակակշիռ լինել չեն կարող և Խորհրդում իրենց ներկայության փաստով շարունակելու են լեգիտիմացնել ստեղծված իրավիճակը։
 
Խորհուրդը պետք է հրաժարական տա։
 
Որովհետև
 
ա) Ընկերության գործադիր տնօրենին հրապարակայինորեն հանիրավի մեղադրելով օրենքի խախտման համար և կասկածի տակ առնելով նրա գործողությունների համապատասխանությունը էթիկական նորմերին, Ընկերության շուրջ առաջացրել է բացասական տեղեկատվական ֆոն և վտանգել հանրային հեռարձակման ինստիտուտի նկատմամբ լսարանի վստահությունը՝ փաստացի գործելով Ընկերության շահերին և կանոնադրական նպատակներին հակառակ։
 
բ) Ոչնչացրել է մրցութային անկախ հանձնաժողովի ինստիտուտը՝ կառուցակարգերի և գործընթացների ժողովրդավարության տեսանկյունից ապահովելով շեշտակի հետընթաց։
 
գ) գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման մրցույթի ժամանակ մասնակիցներից առնվազն մեկի նկատմամբ դրսևորել է քաղաքականապես մոտիվացված ակնհայտորեն կանխակալ վերաբերմունք։
 
դ) ներկայիս կազմով՝ երբ Խորդհրդի 7 անդամներից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, անհամարժեք է Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին։
 
ե) Ու անգամ այս ամենով հանդերձ ձախողել է Հանրային ռադիոընկերության տնօրեն փոխելու առերևույթ իր հանձնառությունը, ինչը բացի ամեն ինչից արդեն նաև զուտ կոմպետենտության խնդիր է։
 
Հանրայինը ոչ ՊՈԱԿ է, ոչ էլ ՊՀ: Ընկերության մանդատի առանձնահատկությունները տասնամյակների վարչաիրավական էվոլյուցիայի արդյունք են՝ երաշխավորված ազգային օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով, և այս ամենն իսկապես հետևանքներ է ունենալու։
 
Չե՞ք ուզում հանրային։ Անկեղծորեն խոստովանեք դա, փոխեք օրենդրությունը, ձեզ համար պետական լրատվամիջոց հիմնեք, ինչպես օրինակ Բելառուսում է, Ռուսաստանում, Միջին Ասիայի երկրներում, Ադրբեջանում, որտեղ, ի դեպ, գործադիր տնօրեն ընտրում են ճիշտ նույն ընթացակարգով՝ Խորհրդի որոշմամբ` առանց մրցութային անկախ հանձնաժողովի։
 
Լիահույս եմ, որ Խորհրդի անդմաներն այս տեքստն առանձին-առանձին են ընթերցում և գոնե կմտորեն դիմում գրելու շուրջ։
Նրանց ճանաչող և նրանց վրա քաղաքական, թիմային, գործընկերական, բարեկամական ազդեցություն ունեցող անձանց հորդորում եմ, հեղինակության ողջ պաշարն օգտագործելով, մղել նրանց լիազորությունները վայր դնելուն։
 
Եթե այդպիսի ազդեցություն ունեցողների մեջ կան մարդիկ, ում համար սկզբունքային է նաև իմ չլինելը, ապա ստեղծված իրավիճակի համապարփակ և վերջնական հանգուցալուծման նկատառումներից ելնելով խոստանում եմ, որ եթե ողջամիտ ժամկետներում ՀՀԽ բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի ու էլ չեմ հավակնի ստանձնել Ընկերության ղեկը։
Կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես։
 
Ընկերության 100-ամյակին ընդառաջ դա կլինի նոր սկիզբ, նոր ընթացք, ամեն ինչ նոր էջից սկսելու և նախկին սխալները չկրկնելով հանրայինի լիարժեք անկախությունը վերջապես և մեկնդմիշտ կայացնելու պատմական հնարավորություն»։
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե ԹանդիլյանՆերկայումս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա. Գերմանիայի կանցլերԱնթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար որոշ ձևակերպումներով անդրադառնալ ՀՀ-ին․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեք մեքենա է բախվել Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՊուտինն Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր է համարել՝ պայմանովՍահմանազատման կանոնակարգը ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան«Սրբազան պայքար»-ը նախագահից կպահանջի չստորագրել Սահմանազատման կանոնակարգըԻրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համարԲՐԻԿՍ–ը փակ ձևաչափ չէ, այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր այդ արժեքների կողմնակիցներն են․ Պուտինն ամփոփում է Կազանի գագաթնաժողովըԼևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կիրականացվի էլեկտրոնային եղանակովԽոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ մեքենաներից մեկն ընկել է գետը, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԽաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներումԿԽՄԿ-ն կապի մեջ է Արցախում կյանքից հեռացած կնոջ ընտանիքի հետ․ ԱմատունիԻսրայելը տարածաշրջանի ճգնաժամը նոր մակարդակի հասցրեց՝ հարձակվելով Լիբանանի վրա. ԷրդողանԱռուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է վերցրել․ վնասի մի մասը վերականգնվել էՄեկ ամիս շարունակ Թամանցիների փողոցը կեսգիշերից մինչև առավոտյան 08:00-ն միակողմանի փակ է լինելուԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել (լուսանկարներ)Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ քաջալերելով Ալիևի ռեժիմի հարձակումը Արցախի վրա, պետք է անի ավելին, քան քարոզարշավի հայտարարություն հրապարակելն է․ Հայ դատՈւկրաինայում պետք է հաստատվի արդար խաղաղություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. ԳուտերեշՊետդեպը չի բացահայտում ԱՄՆ նախագահի առաջարկները Երևանին և ԲաքվինՏրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում. ԱլիևՄասիսում 46-ամյա կինն առանձնակի դաժանությամբ սպանել է 44-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել էՄադրիդի «Ռեալ»-ը Ռոդրիգոյի վերաբերյալ հայտարարություն է տարածելՍաակաշվիլին դիմել է հայերին Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Խաչփառ գյուղումՈւշադրություն․ երթևեկության փոփոխություններ կլինեն որոշ խաչմերուկներում Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 2-րդ շրջան 80 տոկոսի չափով հավելավճար կտրվի․ Կառավարության որոշումըԿազանում BRICS-ի գագաթնաժողովում որոշեցին ժամանակավորապես չընդունել նոր անդամների. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանից ներգաղթյալներն Իսրայելում Իրանի համար հավաքել են ռազմական տվյալներԼարված իրավիճակ՝ Արարատի մարզումԹրամփը հայերի ձայներն է ուզում Գազ չկա. Վայքից Երևան բոլոր գազալցակայանները փակ են Փաշինյանի գեղական շուստրիությունը «Սորոսի» գրասենյակը կոմպրոմատներ է հավաքում Փաշինյանի դեմ Ադրբեջանը Հայաստանում արտահերթ է պահանջում «Ռոսատոմ»-ը պատրաստ է Հայաստանին ատոմակայանի տարբեր տարբերակներ առաջարկել Համաշխարհային պատրանքներՄենք մեզ լավագույնն ենք համարում և դա ապացուցում ենք գործնականում․ Յամալը՝ առաջիկա Կլասիկոյի մասին Պատգամավորն Արևմուտքի ծրագրերի մասին. «Եթե Ուկրաինան չլինի, սրացումներ կհրահրեն Մոլդովայում, Բալթյան երկրներում, Վրաստանում և Հայաստանում»Կարկտի առավել ակտիվ գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցություն կտրվի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 23-ից 24-ը Տարօրինակ գաղափարներ հայաստանյան քաղաքականության մեջ. բրինձ՝ հացի փոխարեն, ականջօղեր կայունության փոխարեն Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ Աջակցություն կտրամադրվի նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին. մանրամասներՀիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը. պատմության այս օրը (24 հոկտեմբեր)Իրանում երկու երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի համար Ադրբեջանն ու Ալիևը դարձել են անշնորհակալ ու լկտի «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ». «Փաստ»
Ամենադիտված