Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ով իմ հայրենիքից մեկ սմ տա, կյանքով է պատասխան տալու, խոստանում եմ», «Համաձայն եմ»․ կիրանցի-Փաշինյան բանավեճ՝ Կիրանցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարո՛ն վարչապետ, մարդիկ կան փոխհատուցմանը դեմ են, այս ամեն ինչին դեմ են։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասացին կիրանցեցիները նրա հետ հանդիպման ժամանակ։

«Ես ուզում եմ խաղաղ քնել, խաղաղ արթնանալ, ո՞վ եմ ես արդեն, Ադրբեջանի քաղաքացի՞ ենք»,- ասացին նրանք Փաշինյանին, ով էլ պատասխանեց․ «Դե լավ էլի»։

Փաշինյանը կրկին քարտեզ ցույց տվեց և ասաց, որ այս սահմանազատումն իրականցնում են իրավական հիմքերով։ Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ընդամենը 5 հա հող պետք էր պահել։

«Բանակցեիք, այդ 5 հա-ն պահեիք, Դուք չեք կարողացել դա անել»,- ասաց կիրանցեցին։

Բնակիչներն այնուհետև Փաշինյանին ասացին, որ իր ցույց տված քարտեզն իրավական հիմք չունի, Փաշինյանն էլ հակադարձեց, թե սխալվում են, ունի։

«Իրավաբանները քննարկել են, եկել են որոշման, որ սա հիմք է»,- ասաց նա և ավելացրեց, որ հանդիպում կկազմակերպի այդ իրավաբանների հետ, որ հավատան, ու կապացուցի նրանց, որ հիմնավոր է։

Բնակիչները նախ նշեցին, որ ոչ մի իրավաբանի էլ չեն հավատում, ապա ասացին, որ դպրոցն ընդամենը 30 մետր է հեռու սահմանից։

«Դու քո ընտանիքով կգա՞ս ապրես այստեղ, այս պայմաններում, ես գամ քո տանն ապրեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Փաշինյանը նշեց, որ 16 մլն-ի ծրագիր ունեն Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար գյուղերի համար և ևս 5 մլն դրամ կհատկացվի, որ մարդիկ ոչ միայն տուն սարքեն, այլև կահույք ձեռք բերեն։ Բնակիչներն էլ հակադարձեցին, թե տուն չեն ուզում, հայրենիքն են ուզում։

«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»,- ասաց բնակիչներից մեկը, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Հայրենիքը սկսում է այնտեղ, որտեղ սահմանն է, ցավդ տանեմ»։

Ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի մմ չի տվել, իսկ կիրանցեցիներին ասաց գնան Երևան, հանդիպեն իրավաբանների հետ։

«Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն։ Կյանքով է պատասխան տալու նա, ով իմ հայրենիքից մեկ սմ տա, խոստանում եմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Փաշինյանն էլ պատասխանեց․ «Համաձայն եմ, ով տվել է, պատասխան թող տա»։

Այսօր կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և քաղաքացիական անձանց շինծու դատավարությունըԸնդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ»22-ամյա Արմինե Ռ․-ն հայտնաբերվել է մահացածԱնահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ Սահարա անապատում առաջին անգամ  ձյուն է տեղացել․ պատմության այս օրը (18 փետրվար)Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ»Անջատումներ կլինեն փետրվարի 18-ին«Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ»Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ»Անասնագոմում 31-ամյա տղամարդ է ինքնասպան եղելՀՀ և Ղազախստանի համատեղ հատուկ գործողության շրջանակում Երևանում ձերբակալվել է 41 կիբերհանցագործ Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»Մահից առաջ զորամասում վեճ է եղել. նոր մանրամասներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»Աննախադեպ աճ՝ ռուբլու շուկայումՑավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ»Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ»«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. «Փաստ»Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ» Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ» Դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ»Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ» Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ» Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ»Սևակը ընտանիքի կրտսեր որդին էր․ մանրամասներԶինծառայողի դի է հայտնաբերվել Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ, այնուհետ՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Ուկրաինան ոչինչ չգիտեր Սաուդյան Արաբիայի բանակցությունների մասին և չի ճանաչի դրանք․ Զելենսկի Լավրովը հայտարարել է Ուկրաինային տարածքային զիջումներ անելու անհնարինության մասին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա Որ հասցեներում ջուր չի լինի «Փեթակի» խաչմերուկում բախվել են «Chevrolet» ու «Nissan X-Terra»-ն 37-ամյա Արթուր Ա․-ն կյանքից հեռացավԹենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում Ո՞վ է Նոր Հաճնում ինքնասպան եղած տղամարդըՀարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետը Ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով. սպասվում են ձյան տեղումներԻջևանի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … զիկկուրատներ
Ամենադիտված