Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Արևմուտքը աջակցում Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Eadaily.com-ն «Ո՞վ է կանգնած «Մեծ Ադրբեջան» ծրագրի հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասի երեք պետություններից հարաբերական կայունությամբ կարող է պարծենալ միայն Ադրբեջանը։ Բայց կայունությունը չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Մայիսի 10-ին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ օրը այցելել է Շուշի քաղաք, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և ոչ պաշտոնապես կոչվում է «Ղարաբաղի մարգարիտ»։ Այնտեղ՝ Շուշիում, Ալիևը ելույթ է ունեցել, որտեղ ինչ-որ կերպ հիշատակել է մեծ տերությունները։ Այսպիսով, նա հայտարարել է. «Նրանք այնքան էին հավատում իրենց հորինած առասպելներին, որ հավատում էին, թե կարող են հավերժ պահել մեր հողերը օկուպացիայի տակ:

Նրանց հովանավորները՝ մեծ տերությունները, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, ավելի ամրապնդեցին այդ վստահությունը դրա նկատմամբ։ Բայց մենք վստահ էինք, գիտեինք, որ գալու է օրը, և մենք վերադառնալու ենք հայրենիք»։ Ամենայն հավանականությամբ, խոշոր տերություններ ասելով՝ նա նկատի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դատելով մեկ այլ հատվածից՝ խոսքը իրոք այդ երեք երկրների մասին է եղել. «Ես երկար տարիներ որպես նախագահ փորձել եմ ապահովել, որ այդ հարցը լուծվի բանակցությունների միջոցով, և իմ ակտիվությունն ակնհայտ է եղել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հանդիպումներով ու բանակցություններով։ Բայց ամեն ինչ անօգուտ: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը, նորից եմ ասում, ուզում էր մեր հողերը ընդմիշտ պահել օկուպացիայի տակ։ Իսկ նրանց թիկունքում կանգնած երկրները, որոնք իբր միջնորդ են հանդես եկել, ցանկացել են հավերժական դարձնել այդ օկուպացիան»։

Ասենք, որ մեղադրանքը բավականին կոշտ է: 2020-2023 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թևեր է տվել Ադրբեջանին, որն անգամ Վրաստանի նկատմամբ որոշակի գերազանցության զգացում ունի, քանի որ վերջինս կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան՝ 2008 թվականին հարցը ուժով լուծելու փորձի արդյունքում։ Այժմ էլ պաշտոնական Բաքուն սկսել է Երևանի հետ հակամարտության հաջորդ փուլը, այն է՝ իր տարածքի ընդլայնումը Հայաստանի հողեր համարվող տարածքների հաշվին։ Եվ այստեղ ծագում է ողջամիտ հարց. ինչպե՞ս է Ադրբեջանն այդպես հանգիստ քննադատում ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին առանց ինչ-որ այնպիսի մեկի հովանավորության, որը լրիվ ի վիճակի է նրա համար քաղաքական և տնտեսական ծածկույթ ապահովել։ Կա նման երկիր, և դա Մեծ Բրիտանիան է։ Ահա Բաքվի և Լոնդոնի մոտ լինելու մեկ տիպիկ օրինակ:

Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ Վինձորի թագավորական ձիերի շոուի ժամանակ։ Իհարկե, բրիտանացիները դեմ են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացմանը։ Ադրբեջանի՝ Ռուսաստանի ու Իրանի հետ տնտեսական մերձեցումը կանխելու համար Լոնդոնը պատրաստ է ամեն ինչի։ Այսպես, մայիսի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ստիպված է եղել պատասխանել Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդին, որն ավելի վաղ սոցցանցում հայտարարել էր այդ անդրկովկասյան երկրում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումների մասին։ Հասկանալի է, որ լրատվամիջոցների ազատության վերաբերյալ բրիտանացիների նման «անհանգստությունը» առաջացել էր բացառապես Ալիևի Մոսկվա կատարած այցից և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման քննարկումից հետո։ Բացի դա, Բաքվի և Մոսկվայի տնտեսական մերձեցմանը դեմ է նաև ԱՄՆ-ը։ Հակադարձելով Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությանը՝ անգլո-սաքսոնական այդ երկու երկրներն աջակցում են Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը (նույնիսկ ԱՄՆ-ն է ողջունել սահմանազատման սկիզբը): Դրա շարժառիթն ակնհայտ է: Արևմուտքի համար Ռուսաստանին «քարերի երկրից» դուրս մղելու ամենահեշտ ձևը Հայաստանի տարածքը Ադրբեջանին հանձնելն է, քանի որ վերջինս մտադիր չէ լինել Ռուսաստանի դաշնակիցը։

Վաշինգտոնի և Լոնդոնի համար իդեալական տարբերակը Հայաստանի հաշվին ընդլայնված «Մեծ Ադրբեջանն» է, որը չի ձգտում Ռուսաստանի հետ տնտեսական մերձեցման։ Հաշվի առնելով այդ երկրների վերնախավերի հակառուսական կոնսենսուսը՝ ընտրությունները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ոչ մի կերպ չեն ազդի անգլո-սաքսոնական երկրների՝ Բաքվի, Մոսկվայի ու Թեհրանի տնտեսական համագործակցությունը կանխելու ցանկության վրա։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա ևս դե ֆակտո կողմ է «Մեծ Ադրբեջանին»: Փարիզն աջակցություն է հայտնել ինչպես բուն սահմանազատմանը, այնպես էլ Ղազախստանում հայ-ադրբեջանական բանակցություններին։ Բանն այն է, որ Ղազախստանը և Ուզբեկստանը Ֆրանսիային այդքան անհրաժեշտ ուրանի հանքավայրերի սեփականատերերն են: Իսկ Ֆրանսիան կարող է, շրջանցելով Ռուսաստանը և Իրանը, ղազախական և ուզբեկական ուրան ստանալ միայն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ արտատարածքային «Զանգեզուրի միջանցքով»...

Մի խոսքով, պարզվում է, որ «Մեծ Ադրբեջան» նախագծին աջակցում է ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլ նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երեք երկրի համար էլ Ադրբեջանի ղեկավարության դեմ ուղղված հիմնական բողոքը Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությունն է։ Առաջիկա ամիսներին կերևա, թե նման աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես կվարվի Ալիևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ» Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենադիտված