Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բացի նրանից, որ կերևան շարժման գործունեության, կազմակերպչական, բացատրական աշխատանքների արդյունքները, ըստ հայտարարությունների, սպասվում են նաև մի շարք որոշակիացումներ: Մասնավորապես, Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր: Թեպետ, վարչապետի թեկնածուի հարցի մասին խոսելիս Բագրատ Սրբազանն ասում է. «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի մեկնարկ՝ ավելի ինտենսիվ ընթացքով, ինչի վերաբերյալ ևս սպասվում է, որ կարվեն որոշակիացումներ: Նախորդ անդրադարձներում արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Կիրանցից մեկնարկած այս շարժումը տարածվել է, ստացել համաժողովրդական, կարելի է ասել անգամ՝ համազգային բնույթ: Եվ դա այդպես է: Պետք է նկատել, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման այդ ծավալմանը որոշակի չափով նպաստել է նաև... փաշինյանական իշխանությունը: Հասկանալի է՝ անուղղակիորեն: Նպաստել է ոչ միայն իր կործանարար քայլերով, այլև առաջին հերթին անադեկվատ ու ջղագրգիռ արձագանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ թունոտ, իսկ վերջին օրերին ընդհանրապես թշնամական, նույնիսկ՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք պարունակող հայտարարություններով, Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելու ուղղությամբ չդադարող գործողություններով:

Մասնավորապես, հենց այս օրերին Փաշինյանի իշխանությունը Կիրանցն ուղղակիորեն կիսում է, կիրանցցիներին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, հողի հետ, անցնում է թշնամուն: Մարդիկ ուզում են այրել իրենց գույքը, իսկ փաշինյանական իշխանության ոստիկանները նույնիսկ դա են խոչընդոտում: Այդ ամենը չի կարող համապատասխան տրամադրություններ չձևավորել, առավել ևս՝ արդեն առանց այդ էլ որոշակիորեն լիցքավորված մթնոլորտում: Միաժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բավականին ակտիվ հանդիպումներ էր ունենում, այդ թվում՝ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչների, հասարակության ամենատարբեր շերտերի հետ, մեդիա առումով շարունակաբար ակտիվ էր և ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, ինչպես նաև երկրի ներսում տրամադրությունների որոշակի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, մայիսի 26ին կզգացվի արդեն հանրահավաքում: Մյուս կողմից՝ հետաքրքիր է հանրահավաքի ու շարժման մասին Սրբազանի նշած «վերկուսակցական» եզրույթը:

Ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ թե՛ այս շարժման, թե՛ այլ ակցիաների դեպքում կարելի է հաճախ լսել «ապաքաղաքական» բառը: Բայց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ պահանջի, բողոքի, պայքարի որևէ ակցիա չի կարող ապաքաղաքական լինել, դրանք ինքնին քաղաքական գործընթացներ են: Հատկապես նման ընդգրկմամբ ցանկացած շարժում արդեն ինքնին քաղաքական է: Առավել ևս, երբ հռչակված նպատակը իշխանության փոփոխությունն է, էլ չենք ասում երկրի, պետության կառավարման արժեքային, բովանդակային կողմնորոշման մասին, որը տեղով հենց քաղաքական հարց է: Չի կարող քաղաքականությունն ապաքաղաքական լինել, կներեք: Այո, այն, ինչ կատարվում է, գուցե դասական քաղաքական պայքար չէ, ինչին սովորել է մեր աչքը, և, ի դեպ, այդ կարևոր նրբությունը հաշվի չեն առնում բազմաթիվ հարգելի մեկնաբաններ, երբ ինչ-ինչ կանխատեսումներ են անում: Բա՛յց:

Այստեղ ամենակարևոր հարցն այն է, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք նշելու, և ինչի մասին ևս մեկ անգամ նախահանրահավաքային իր կոչ-հրավերում ընդգծեց Բագրատ սրբազանը՝ վերկուսակցական պայքար: Այո, ինքնին քաղաքական, բայց վերկուսակցական: Սա հենց այս պայքարի հիմնական առանձնահատկությունը կարող է լինել: Այսինքն, այստեղ չկան կուսակցական դրոշներ, կուսակցական ու խմբակային շահեր, կուսակցական պայմանականություններ, չնայած այն իրողությանը, որ պայքարին միանալու մասին հայտարարել են տասնյակ կուսակցություններ: Եվ շարժումն այստեղ շահեկան դիրքում է, քանի որ այն գլխավորում է ամենից երկարակյաց ու անխափան ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի: Շարժման առջև դրված խնդիրն ակնհայտ է՝ հեռացնել իշխանությունից երկրի ու ազգի շահերին հակառակ գործողներին:

Ընդհանուր եղանակը նույնպես ակնհայտ է՝ դա անել համաժողովրդական համատարած անհնազանդությամբ՝ խաղաղաբար պարտադրելով հրաժարական ու հետագայում ընդհանրապես քաղաքականությունից հեռացում: Ուրեմն, նախ այս մասին պետք է մտածել: Սա ընդգծում ենք, քանզի նկատում ենք, որ առանձին հայրենակիցներ փորձում են վերստին բոբիկանալ՝ դեռ ջուրը չտեսած: Ինչ վերաբերում է հաճախ հնչող հարցին, թե «ինչ կլինի հետո», ապա, կարծում ենք, այդ առումով ընդամենը պետք է ընդգծել մի քանի հիմնական, սկզբունքային պահ: Առաջինն այն է, որ Փաշինյանից ազատվելուց հետո ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունը նույնպես պետք է ձևավորվի

ա) վերկուսակցականության,

բ) պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով:

Իսկ հետո նոր կարելի է մտածել խորհրդարանական ընտրությունների մասին: Այ, այն ժամանակ, առանց ժամանակավոր վարչապետի մասնակցության թող ընտրվի այն ուժը, որին մեր հանրությունը կվստահի:

Առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների: Իսկ հիմա կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը, դիրքավորումը: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելու ցանկություն ունեցողների մեջ ոչ շատ, բայց նկատվում են անհատներ, որոնք մտմտում են՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իրականում որևէ մեկի մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի հնարավոր ելքի կանխագուշակությամբ ու կշեռքի նժարի տատանումներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովՊուտինն իրավունք չունի խաղաղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. ՕսթինՔարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում էՏպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. ԱբրահամյանՊուտինը նշել է ռազմական գործողության գոտում գտնվող ռուս զինվորականների թիվըԱխթալայի հատվածում երկաթգիծն արդեն շահագործվում էՊուտինը հասկանում է, որ աշխարհի երկրների մեծ մասը Ուկրաինայի կողմն է․ ԶելենսկիՀունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ nւժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան nղբերգnւթյունից հետո․ Հայ Ազգային ԿոնգրեսՀայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից. ԶաքարյանԵրևան-Քիշնև չվերթը կվերադառնա Երևան. ի՞նչ է հայտնի Բուխարեստում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին10 հոգու առևшնգել են. փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել, բայց դա չի գործելու. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանում կոչ են արել Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցԱդրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական հուշարձաններ» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքինԲագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ինԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցելՀրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ Մանուկյան134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, սա էլ կհաղթահարենք. ՀՅԴ ԳՄ«Սա խաղաղության առաջարկ չէ». ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայի հարցով Պուտինի հայտարարությանըԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. ԹաթոյանԶելենսկու գրասենյակը մերժել է Պուտինի առաջարկած խաղաղության նոր ծրագիրը2018թ.-ի բերած աղբը մեր ազգը դժվարությամբ, բայց հավատով անպայման մի օր կմաքրի... Ինչո՞ւ FlyOne Armenia-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Քիշնևի օդանավակայանում Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի հետ հրադադարի կհամաձայնի Մանրամասներ՝ զոհված զինծառայողի կյանքիցՍարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԱյս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան Ո՞վ է զոհված զինծառայողը․ մանրամասներԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին Մոտ 300 հազար բնակիչ 30 աստիճան շոգին մնացել է առանց ջրի (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանը հայտարարություն է տարածելԱռավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ գրասենյակներում․ Լիլիթ Գալստյան Կարևոր տեղեկություն՝ Շուռնուխի և Որոտանի բնակիչների համարԱրևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվելԱդրբեջանում 304 քաղբանտարկյալ կա․ ցուցակ է հրապարակվելԱրագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվիՊուտինն առաջարկել է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել Փաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներովՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը
Ամենադիտված