Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ մեր օրերում այլևս ոչ մի բանի վրա չի կարելի զարմանալ, բայց, ամեն դեպքում, կան բաներ, որոնց վրա չզարմանալն անհնար է։ Օրինակ՝ շատերին էր զարմացրել, որ ՔՊ «սրտի» դատավոր Դավիթ Արմաղանյանը մերժեց ընդդիմադիր ակտիվիստին կալանավորելու՝ քննիչների միջնորդությունը։ Ինչի՞ մասին է խոսքը:

Մայիսի 22-ին Քննչական կոմիտեն տեսանյութով ուղեկցվող, ահաբեկող տեքստով հաղորդագրություն տարածեց, թե ոստիկանությունից «ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ»: Իբրև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրաչյա Ղևոնդյանը (հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին), լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նախապատրաստվել էր իշխանությունը յուրացնել։

Ի դեպ, ուշագրավ էր, որ կցված տեսանյութում, որն իբր վերաբերում էր Հրաչյա Ղևոնդյանին, ավելի շատ ցուցադրվում էր Լևոն Քոչարյանը, որի մասին ոչինչ չկար գործի նյութերում։ Նշվածը նույնիսկ հենց ՔԿ-ն ևս հերքել էր, բայց տեսանյութը տարածվել էր:

Ինչևէ, Հրաչյա Ղևոնդյանին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանք ներկայացվեց, և քննիչները շտապեցին դատարան՝ խափանման միջոց կալանքի հետևից։

Ղևոնդյանի փաստաբաններն էին Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը, որոնք անհապաղ արձագանքել էին ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալմանը: Այնուհետև թիմին միացավ նաև Արամ Վարդևանյանը։

Դատավորը, ինչպես արդեն նշեցինք, ընդամենը 3 տարվա փաստաբանական արտոնագրով 2021 թ.-ին դատավոր նշանակված Դավիթ Արղամանյանն էր, որը նախկինում հայտնի էր որպես քպական ակտիվիստ։ Հայտնի է, որ դատավորի պաշտոնում նա կալանք էր տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքական ընդդիմախոսներ են ներկա իշխանությանը, այսինքն՝ այն քաղաքական ուժին, որի՝ ոչ վաղ անցյալում ակտիվիստ է եղել դատավոր Արղամանյանը։ Սկզբից նա մերժում է փաստաբանների միջնորդությունը ինքնաբացարկի մասին։

Փաստաբանները պարբերաբար ինֆորմացիաներ էին հրապարակում դատական նիստից, ինչից պարզ դարձավ, որ, օրինակ՝ այն հեռախոսահամարը, որի տիրոջ հետ իբր խոսել է Հրաչյա Ղևոնդյանը, գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է «Յուքոմ» փոստային ծառայության համար, որի հետ իշխանության յուրացումը նախապատրաստել պարզապես անհնար էր։ Դատական նիստը տևեց շուրջ 5 ժամ։ Ի վերջո, մայիսի 23-ի վաղ առավոտյան դատարանը որոշում կայացրեց մերժել քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Ակնհայտ է, որ Հրաչյա Ղևոնդյանը հանցանք չի կատարել, բայց էականն անգամ դա չէ, քանի որ հանցանք չկատարած բազմաթիվ ընդդիմադիրների վրա է քրգործ հարուցված. ի վերջո, ընդդիմադիր լինելը, ըստ ՔՊ-ի, արդեն հանցանք է։ Սակայն փաստաբաններ Ալեքսանյանի, Վարդևանյանի և Կոչուբաևի այս հաղթանակը, մի շարք այլ փաստաբանների, օրինակ՝ նաև Ռուբեն Մելիքյանի, Վարազդատ Հարությունյանի, Հովհաննես Խուդոյանի այլ հաղթանակները, այն էլ՝ հանրային այս ակտիվ իրավիճակում, ապացուցելու են գալիս, որ անգամ այն պարագայում, երբ դրական ակնկալիքը թվում է անհնարին, չի կարելի հանձնվել, պարզապես պետք է պայքարել ու հասնել արդյունքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ Իրանի ԱԳ նախարարի հեղինակած «Բանակցության ուժը» գրքի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջՓաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար FAF. Երկրպագուների երկրորդ խումբը ժամանեց Վրաստան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Ուղիղ միացում. Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի մոտ Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Չարբախում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Մահացել է Արայիկ Օհանյանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակի Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և Վրաստանում. Ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին Ծանր գիշեր է եղել. ինչ են հայտնում ՌԴ ՊՆ-ից Ադրբեջանի տեղեկատվական «պատերազմը» Հայաստանի դեմ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. թյուրքագետ Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 17-ամյա տղան նայել է 20-ամյա համաքաղաքացու կնոջը, ինչն ավարտվել է սպանությամբԱհազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենա է այրվում Մարտի 26-ին և 27-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Թուրք լրագրողը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իր հեղինակային ծրագրումԴոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Լարված իրավիճակ Ստամբուլում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմԿարծիք. Ո՞ւմ է պետք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմըՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանումՎախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանը. պատմության այս օրը (23 մարտ)ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ովքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումը Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի» ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով․ Al Arabiya Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներով է կիսվել (լուսանկարներ)Միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված