Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենիա՝ Միգտիմգուլիի պոեզիայի օր, Թուրքիա՝ Աթաթուրքի հիշատակի օր, Ֆինլանդիա՝ Ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892-ծնվել է նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։

1913–ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։

1918-թուրքերը ներխուժել են Սուրմալու, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Սկսվել է Սարդարապատի հերոսամարտը:

1922-ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։

1922-համառուսաստանյան կոմերիտմիության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։

1927–ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։

1928-ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգելյանը։

1938 –ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։

1940–վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։

1953-ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։

1971–ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։

2001-Ավարտվել է Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը և Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը:

2003-Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 

2008-հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

2017-Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2019-վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

2020-Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել  կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125-վախճանվել է Կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։

1389-վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։

1536–Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը։

1586-Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն, այդ օրը համարվում է Սամարա քաղաքի հիմնադրման օր։

1643-երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուաի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։

1649-ստեղծվել է Անգլիական հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712-Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։

1780-Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։

1798-սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։

1802-Նապոլեոն Բոնապարտը սահմանել էՊատվավոր լեգեոնի շքանշանը։

1825-վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։

1842-տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։

1881-ծնվել է Թուրքիայի առաջին հանրապետության ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1895–վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։

1910-վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն չնայած բոլոր կանխատեսումներին գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։

1911-Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

1927–ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։

1950-Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։

1971–ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։

1977–ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։

1991-Քուվեյթում դատարանը մարդուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման այն պատճառով, որ վերջինս հագել է Սադամ Հուսեյնի նկարով շապիկ։

1994–վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Քեննեդու տիկին Ժակլին Քենեդին։

2001-«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի խաղավար է դարձել Բորիս Կրյուկը։  

Կ. Խաչիկյան

Կոտայքում Hyundai Elantra-ն գլխիվայր շրջվել է․ ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա,հոսպիտալացվել են Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 21-ինՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության օրը և վայրը Գեղարքունիքն այս իշխանությունների թեթև ձեռքով դարձել է սահմանապահ մարզ, որը գնալով փոքրանում է. Դանիելյան Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազանը՝ Նորատուսում +40 °C. ռեկորդային շոգի պատճառով Թուրքական Բոդրումում հալել է ասֆալտը (տեսանյութ) Հայտնի է Հովհաննես Հարությունյանի մահվան պատճառը Հայերը հաղթեցին ադրբեջանցիներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել․ ԱլիևՄի քանի ժամ ջուր չի լինելուԲագրատ Սրբազանն այցելել է Գեղարքունիքի մարզ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հայտնի է Ալիսա Ասոյանի մահվան պատճառըՄահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն ՏԵՍԱՆՅՈւԹ. «Կիրանցը բաժան-բաժան արած թշնամական պատը»․ Ղազարյան Հեղափոխական լուծում. եվրոպացիները ցույց են տվել անանձնակազմ աշտարակով Leopard 2 A-RC տանկը Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է ջրահեղձ եղել. Դոն գետում 15-ամյա դեռահասի որոնումները շարունակվում են Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերել են ատրճանակներ. shamshyan Սարգիս Ծատուրյան. «Աշխարհաժողով» շարժման սիմվոլիկան հիմնված է հայ ժողովրդի արժեքների և պատմական փորձի վրա Կարևոր ՌԴ տեղափոխվողների համար. նոր օրինագիծ է ներկայացվել Չարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներ Կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Մնացել է երկու քայլ. Փաշինյանը Սորոսի մեթոդականներով Հայաստանը մոտեցրել է անդունդին Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Հայաստանը «Արևմուտքի գրկում» կարող է հայտնվել տարածաշրջանային մեկուսացման մեջ Ահազանգ՝ Աբովյանից․ ԿԳՄՍ նախարարի տեղակալի հորեղբայրը ծառերի հաշվին քարե շինություն է կառուցում Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր Հայաստանը կորցնում է Սյունիքը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանը. Անդրկովկասում Պետդեպարտամենտի և Պենտագոնի պլանների մասինԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ. Հռիփսիմե Ստամբուլյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային. պատմության այս օրը (21 հուլիս)Մահացել է Հովհաննես ՀարությունյանըՀանրապետության բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լուծում պահանջող խնդիրներ չունի․ Ալիև Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները ՌուսաստանիցՀոդեյդա նավահանգիստն Իրանից մատակարարվող զենքի համար մուտքի կետ է. ՆեթանյահուԱվտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինԴեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է, որ Բայդենին կոչ է արել լքել նախագահական ընտրապայքարը, երբ վերջինս չի ճանաչել իրենՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդականԿրակոցներ՝ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն էԵմենին հարվածն ուղերձ էր. Իսրայելի պաշտպանության նախարարՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների նկատմամբՊայթյուն է եղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի տարածքում. կա զոհԱպոլոն 11-ի վայրէջքի օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն առաջարկում է դիտել հայ կինոռեժիսորների ֆիլմըՍա կարող է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու ժեստ լինել․ Ավետ Ադոնցը՝ շենգենյան վիզաների մասինՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԻնչպես տեսնում եք, իշխանահաճո որոշումները դատավորներին չեն փրկել Անդրեասյանի հիվանդագին ամբիցիաներից. ԱշոտյանԽաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև
Ամենադիտված