Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք․ վաղը նույնպես կազմակերպելու ենք ակցիաներ․ Բագրատ Սրբազան](/timthumb.php?src=disc/15-05-24/240ebfef82832a557841bd436483da0c.jpg&w=780)
Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բաբրատ Սրբազանը։
«Ցանկանում ենք մեր նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։ Այսօր մենք հանդիպել ենք կուսակցությունների հետ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, ու բոլորը միասին պետք է հանդիպեն։
Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվով 101 գիտնական, գիտաշխատող և տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են մարդու (վարչապետի) հրաժարականը» ,- ասել է Բագրատ Սրբազանը։
«Խաղաղության պայմանագիրը պիտի լինի մեր շահերով պայմանավորված։ Խաղաղության պայմանագրում շատ բաներ կա, որոնք պիտի նշված լինեն, մինչև Արցախ վերադարձի խնդիրը» ,- հայտարարել է նա։
Վերջում Բագրատ Սրբազանը ավելացրել է, որ վաղը դարձյալ, որքան հնարավոր է պիտի կազմակերպեն դասադուլներ, ակցիաներ։
«Վաղը դարձյալ, որքան հնարավոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ։
Հիմնական անելիքները կամաց-կամաց այն օրակարգն է տեղափոխվում և թելադրելու, որին բոլորդ սպասում եք»,-ասել է Բագրատ Սրբազանը։