Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան](/timthumb.php?src=disc/15-05-24/30041d2569b873cd0352de6cdd4fe8ba.jpg&w=780)
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ ամփոփելու են օրը։
Բագրատ Սրբազանը մինչև ելույթը ներկաների հետ Տերունական աղոթքը հնչեցրեց։ Այնուհետև հայտարարեց՝ այսօր շատ բուռն օր է եղել։
«Այսօր հանդիպումներ են եղել կուսակցությունների, «Հայաքվե» նախաձեռնության, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այստեղ են ինձ մոտեցել նաև ասորիների համայնքի ներկայացուցիչները։ Վաղը նորից հանդիպումներ կլինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Ըստ նրա՝ նպատակն է տեսնել քաղաքական ողջ ներկապնակը։
«Առաջիկա օրերին բոլորը միասին պետք է հանդիպեն և նախանշած ծրագիրը, ուղեցույցը ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք ու կասենք,թե կոնկրետ ինչ գործողություն ենք անելու»,- ասաց նա։