ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ԶՈՒ-ում հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ](/timthumb.php?src=disc/15-05-24/d2750f893bb1e9b94f4f22057c7ecbdb.jpg&w=780)
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը: